Yandex Delivery-ի աջակցությամբ հայաստանյան խանութներն ու ռեստորանները կկարողանան էքսպրես առաքում իրականացնել 

25/12/2023 schedule14:15

Երևանի խանութները Yandex Delivery-ի նոր բիզնես լուծման միջոցով կկարողանան իրենց ապրանքների էքսպրես առաքում կազմակերպել։ Այս բիզնես լուծումը կօգնի փոքր բիզնեսին զարգացնել առցանց վաճառքը, հաճախորդների համար բարձրացնել ծառայությունների որակը և թափանցիկություն ապահովել շուկայում: Ձեռնարկատերերը կկարողանան կառավարել առաքումները վեբ կաբինետի կամ API ինտեգրացիայի միջոցով:

Երևանի առցանց խանութներն ու ռեստորանները կկարողանան Yandex Delivery հարթակի օգնությամբ արագ գործարկել էքսպրես առաքում իրենց հաճախորդների համար։ Նոր բիզնես լուծումն API-ի կամ հանրահայտ էլեկտրոնային առևտրի հարթակների մոդուլների միջոցով ինտեգրվում է հաճախորդների ՏՏ համակարգերին։ Առաքումները կարող եք կառավարել վեբ-կաբինետի միջոցով: 

Առաքումն իրականացնում են ծառայության գործընկերները հեծանվով և մոպեդով, մարդատար և բեռնատար մեքենաներով, ինչպես նաև նրանք, ովքեր առաքում են կատարում ոտքով։

Պատրաստի ուտեստների և մթերքի առաքման համար առաքիչներն օգտագործում են թերմոպայուսակներ: Այսպիսով, Yandex Delivery-ի օգնությամբ ընկերությունները կարող են հաճախորդին արագ առաքել գրեթե ցանկացած ապրանք: Իսկ առաքման գործընկերներին հասանելի կլինեն պատվերները, և նրանք եկամտի կայուն աղբյուրի հնարավորություն կստանան՝ առաքման հարմար ռեժիմով:  

Yandex Delivery հարթակի տեխնոլոգիաները թույլ են տալիս կոնկրետ պատվերի համար արագ առաքիչ գտնել, օպտիմալ երթուղի մշակել՝ հաշվի առնելով խցանումներն ու կանխատեսել, թե երբ առաքանին կհասնի հասցեատիրոջը։  Միևնույն ուղղությամբ առաքումների համար ալգորիթմը կառաջարկի միավորել դրանք նույն երթուղում: Այսպիսով, լոգիստիկ և առաքման ծախսերը հաճախորդ-ընկերությունների համար կօպտիմալացվեն:

Ծառայությունն առաքման ընթացքի և կարգավիճակի մասին տեղեկացնում է թե՛ գնորդին, թե՛ վաճառողին։ Հասցեատերը կարող է հետևել առաքման ընթացքին Yandex Go հավելվածում, իսկ եթե այն ներբեռնված չէ հեռախոսում, կարող է հետևել հղմանը, որը կգա SMS ծանուցման միջոցով։  

«Այն ընկերությունները, որոնք ցանկանում են ապրանքներ առաքել, որոշակի պահանջներ ունեն առաքման գործընթացի վերաբերյալ։ Մեր նոր լուծման միջոցով մենք ընկերություններին առաջարկում ենք ժամանակակից ծառայություն՝ էքսպրես առաքման համար գործընկերների ռեսուրսին և տրանսպորտին հասանելիությամբ, անկանխիկ եղանակով հարմարավետ վճարման և  առաքումը տվյալ բիզնեսի կարիքներին համապատասխանեցնելու հնարավորությամբ»,- բացատրում է Հայաստանում Yandex Delivery-ի ղեկավար Դավիթ Իվանյանը։    

«Հարթակը հնարավորություն է տալիս խանութի կամ ռեստորանի ղեկավարներին խնայել առաքիչների և ավտոպարկի կառավարման վրա ծախսվող ժամանակը, փոխարենը՝ կենտրոնանալ բիզնեսի զարգացման վրա: Մեր հաճախորդ-ընկերության պատվերներն իրականացնող գործընկերները հոգ կտանեն ամեն ինչի մասին ՝ տրանսպորտի ապահովումից մինչև ծախսերի օպտիմալացում և հաճախորդների սպասարկման որակի բարձրացում»,- ասում է Իվանյանը՝ ավելացնելով․ «Մեզ համար հատկապես կարևոր է, որ ցանկացած ընկերության համար՝ փոքր խանութից մինչև մթերային ցանց, հասանելի են միևնույն տեխնոլոգիաները և կարող են զարգանալ՝ կիրառելով շուկայի ամենաարդիական լոգիստիկ գործիքները»:

Էքսպրես առաքում չպահանջող ապրանքների համար Yandex Delivery-ն նախատեսում է գործարկել առաքում օրվա ընթացքում: Ոչ արագ առաքման տարբերակն ավելի մատչելի է ստացվում ընկերությունների համար, քանի որ թույլ է տալիս միավորել պատվերները առաքման ժամանակ և ավելի արդյունավետ կառավարել ծառայության գործընկերների ռեսուրսները:

Այժմ բիզնեսի համար առաքումը գործում է Երևանում։ Ընկերությունը նախատեսում է ծառայությունը հասանելի դարձնել նաև Վանաձորում և Գյումրիում:

Բիզնեսի համար առաքման ծառայությանը միանալ՝ https://clck.ru/37FJ9g

Yandex Delivery․ հարթակ առաքման ծառայությունների հասանելիության համար։ Այն հնարավորություն է տալիս առաքման պատվերներին և ծառայության գործընկերներին գտնել միմյանց: Առաքում կարող են պատվիրել ինչպես ֆիզիկական անձինք Yandex Go հավելվածի միջոցով, այնպես էլ ընկերություններն ու կազմակերպությունները բիզնեսի համար մշակված գործիքի միջոցով:

Բիզնեսի համար նոր ծառայությունը առևտրային ցանցերին, առցանց խանութներին, ռեստորաններին առաջարկում է հեշտ միացում արագ առաքման ծառայությանը՝ լոգիստիկ ծախսերը նվազեցնող օպտիմալ երթուղիներով։

Ամսական փոքրաքանակ առաքումներ իրականացնող օգտատերերի և ձեռնարկատերերի համար ևս առաքման ծառայությունը հասանելի է Yandex Go հավելվածում: Քաղաքում կարելի է առաքում պատվիրել՝ հավելվածում կատարելով բառացիորեն մեկ հպում՝ ճիշտ այնպես, ինչպես մենք սովոր ենք մեքենա պատվիրել ուղևորության համար:

Ծառայությունը Հայաստանում գործում է 2020 թվականից։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1211 դիտում

ՀՀ ընտրություններին կարող են մասնակցել բացառապես հայկական անձնագիր ունեցող քաղաքացիները․ Փաշինյանը՝ Պուտինին

ՔՊԿ գրասենյակում հյուրընկալվել են Եվրոպական խորհրդարանի անդամները, ծանոթացել ՀՀ ներքաղաքական զարգացումներին

Ճանաչել ենք Ղարաբաղն Ադրբեջանի կազմում այն բանից հետո, երբ ՌԴ ղեկավարությունը 2 անգամ այդ մասին հայտարարել է

Սա հակապետականության գագաթնակետն է․ ՌԴ որոշ հայրենակիցներ եկեղեցու սպասավորների հետ մնացել են միջնադարում

Փնտրում ենք Հայաստանի Հանրապետության համար ամենաշահավետ առաջարկը, չենք թաքցնում հարցը մեր ռուս գործընկերներից

ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները երբեք չեն եղել և չեն լինի կասկածի տակ, կապերը խորն են, քննարկման ենթակա չեն

Հուսամ՝ ինչպես էլ ավարտվեն ընտրությունները Հայաստանում, մեր հարաբերությունների ամրապնդումը կշարունակվի․ Պուտին

Երթևեկության սահմանափակում՝ Իսակովի պողոտայում

Մեզ բավարարում է այն ամենը, ինչ բխում է հայ ժողովրդի շահերից, Դուք միշտ դա կարող եք ի նկատի ունենալ․ Պուտին

Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները վերջին տարիներին անցել են բազմաթիվ փորձությունների միջով․ վարչապետ

Ձեռք է բարձրացվել ոչ թե վարչապետի, այլ Հայաստանի վրա. ոչ ոք չի կարող որոշել՝ ով եկեղեցի գնա, ով չգնա

Թրամփը հայտարարել է՝ Իրանը հրադադար է խնդրել, Թեհրանը հերքել է տեղեկությունը

Կարգադրիչը գլխի շրջանում վնասվածք ունի․ մանրամասներ՝ Չարենցավանի դատական նիստի ծեծկռտուքից

Անբարոյական են. ռուսական կողմի սատարած ուժերը իրենց պահում են սանձարձակ. Սաֆարյան. տեսանյութ

Մեր բանտերում քաղբանտարկյալներ չկան, ընտրություններին մասնակցելու են բացառապես ՀՀ քաղաքացիություն ունեցողները

ՀՀԿ-ն չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին

Հայաստան-Ադրբեջան խաղաղություն է հաստատվել․ կրկին հայտարարում եմ՝ Ղարաբաղյան շարժումը չի շարունակվի․ Փաշինյան

Մենք չենք միջամտի, բայց կան ռուսամետ ուժեր ՀՀ-ում, որոնք կցանկանայինք, որ մասնակցեին ընտրություններին․ Պուտին

Դեռ միասին պիտի ճաշենք․ Պուտին-Փաշինյան երկխոսություն Կրեմլում․ տեսանյութ

Մոսկվան հանգիստ է վերաբերվում ԵՄ-Երևան հարաբերությունների զարգացմանը․ Պուտինը՝ Փաշինյանին

Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին հիրբրիդային հարձակումների դեմ պայքարում․ Զախարովա

31 անձ է ձերբակալվել, կանխվել է միջադեպը․ ՆԳՆ-ն՝ Չարենցավանի դատարանի նիստի ծեծկռտուքի մասին

Կրեմլում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Ծեծկռտուք Չարենցավանի դատարանում․ կոտրվել է գույքը, կարգադրիչները վնասվածքներ են ստացել

Դատախազությունը ԳՇ պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանից բռնագանձման պահանջ է ներկայացրել

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԺ նախկին պատգամավոր Արայիկ Հայրապետյանի և ևս մեկ անձի նկատմամբ

«Ուժեղ Հայաստանը» մեր անկախ ու ինքնիշխան պետության գլխին ցանկանում է պատուհաս դառնալ. Հարությունյան․ տեսանյութ

Ձեզ սրբի տեղ չդնեք․ ճիշտ կանեք՝ ներողություն խնդրեք այդ տղայի հարազատներից ու լռեք․ Թունյան

2025-ին դատարաններում քննվել և ավարտվել է 9,7%-ով ավելի քրեական գործ, քան 2024 թվականին. դատախազություն

ՔԿ-ն 30 նոր քննիչ ունի․ Արթուր Պողոսյանը նրանց հորդորել է քաղաքացիների հետ լինել հարգալից և համբերատար

Կրեմլում տեղի կունենա Փաշինյան-Պուտին հանդիպում․ վարչապետի այցը Մոսկվա․ լուսանկարներ

Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը

Աշխատանքային այցով ժամանեցի ՌԴ. վարչապետ

Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը Մոսկվայի Կիևյան մայրուղում. տեսանյութ

Համբարձում Մաթևոսյանը դիվանագետներին է ներկայացրել COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Նախաքննության ժամկետների նվազման՝ վերջին տարիներին արձանագրված միտումը պահպանվել է. դատախազության հաղորդում

Ես պետականամետ եմ. Փանիկում պետության աջակցությամբ կկառուցենք մեծ մարզակրթական կենտրոն․ Ավդալյան

Քրեական ոստիկանները հայտնաբերել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողին. տեսանյութ

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

Երդվյալ քոչարյանականները տեղավորվում են «Մեր ձևով»-ում. անուններ. բացառիկ