Երևան
12 °C
Նախորդ շաբաթ «Հայկական ժամանակ»-ն անդրադարձել էր հայկական մեդիատիրույթում առկա կարևորագույն մի խնդրի՝ ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հետ կապված հրապարակումների արգելափակմանը և արգելմանը, որը կիրառում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը:
Մեզ հետ զրույցում մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը խնդիրը իսկապես շատ լուրջ էր համարել և տեսակետ հայտնել, որ այն գուցե հնարավոր լինի կարգավորել ՀՀ ԱԳՆ-ի միջնորդությամբ՝ ուղիղ բանակցությունների միջոցով:
Ոլորտի մասնագետի դիտարկումների հետ կապված գրավոր հարցմամբ դիմեցինք ԱԳՆ՝ պարզելու համար՝ պատրաստվո՞ւմ է արդյոք մեր արտաքին հարցերով գերատեսչությունը զբաղվել խնդրով, կամ եթե զբաղվում է, ի՞նչ արդյունքներ կան:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի անվամբ հրապարակումների սահմանափակումների թեմայով ՀՀ ԱԳՆ-ի և «Մետա» ընկերության ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել մի քանի տեսազանգ:
Նախարարության պատասխանի մեջ ասվում է, որ հայկական կողմը ներկայացրել է մանրամասն հիմնավորումներ, թե ինչո՞ւ Մոնթե Մելքոնյանի անունը չպետք է լինի այնպիսի անձանց ցանկում, որոնց վերաբերյալ հրապարակումներ անելը կարող է բերել էջերի արգելափակման:
«Քննարկումների ժամանակ «Մետա» ընկերությունը տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմը որևէ կապ չունի սույն արգելքի հետ, և տվյալ արգելքը պայմանավորված է Մոնթե Մելքոնյանի՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) հետ կապով»,- ասվում է ԱԳՆ-ի պատասխանում:
«Մետա» ընկերությունից ՀՀ արտաքին հարցերով գերատեսչությանը նաև պարզաբանել են, թե Մոնթե Մելքոնյանի անվան պարզապես հիշատակումը, նրա մասին զուտ տեղեկություն տալն իրենց ալգորիթմները չեն բերում ինքնաբերաբար արգելափակման. էջը կարող է արգելափակվել նրան փառաբանող հրապարակումների դեպքում:
ՀՀ ԱԳՆ-ից հավելել են, որ, չնայած այս պահին «Մետա» ընկերությունը դեռ միտված չէ Մոնթե Մելքոնյանի անունը տվյալ ցանկից հեռացնելուն, սակայն աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակվում են:
Հերմինե Կարապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու
Նոր մեղադրանք. Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական գործունեությանը
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
Յունիբանկը 9,3 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
«Երևան» բժշկագիտական կենտրոնի լաբորատոր ծառայությունը հիմնովին վերանորոգված և վերազինված է. վարչապետ
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ
Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը
ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները
ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո
Սահմանադրական դատարանը սկսել է ԱԺ ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելու՝ ընդդիմության պահանջի քննումը
Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են վերականգնման նպատակով
Հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում ՀԱՊԿ անդամակցության վճարները. ՌԴ մշտական ներկայացուցիչ
Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան
Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը. Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին
Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվում բենզին և դիզելային վառելիք
Բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Տոյոտա»-ն
Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև
Ռուսաստանն ամբողջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը
Մոտենում է հերթական տեղումնաբեր ցիկլոնը. հունիսի 27-ին սպասվում են անձրևներ, ջերմաստիճանի անկում. Սուրենյան
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության հայտարարություն
Ովքեր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Վարդան Ղուկասյանի փեսան տրտնջում է, փորձում համոզել գյումրեցիներին. ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի՛ կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Հանրային պահանջ կա, որ Քոչարյանը պատժվի. նրա միակ նպատակը մեր երկիրը մաս-մաս այլ երկրին տալն է. Մանավազյան
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT