Երևան
12 °C
Վերջին շրջանում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի կողմից կիրառվող սահմանափակումներն ավելի են խստացվել։ Բազմաթիվ օգտատերեր ահազանգում են, որ իրենց էջերն արգելափակվում են, կամ, ըստ նրանց, անհասկանալի սահմանափակումներ են կիրառվում, որոնք խնդրահարույց են դարձնում ցանցից օգտվելու հնարավորությունը:
Խնդիրը սրվեց և նկատելի դարձավ հատկապես 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո, երբ «Ֆեյսբուք»-ը սկսեց արգելել ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հետ կապված ցանկացած հրապարակում (լուսանկար, տեսանյութ, գրառում կամ այլ տեսակի հիշատակում), ինչը տարակուսանք առաջացրեց հայ օգտատերերի շրջանում: Բանն այն է, որ խոսքը ոչ միայն նրա վերաբերյալ արվող նոր հրապարակումների մասին է, այլ նույնիսկ տասնյակ տարիների վաղեմություն ունեցող հրապարակումները պատճառ են դառնում օգտատերերի երկար տարիների էջերի մասնակի կամ ամբողջական արգելափակման:
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, սակայն, չի կարծում, թե խնդիրը միայն այդ տեսակի հրապարակումների հետ է կապված: Նրա խոսքով՝ «Ֆեյսբուք»-ում համընդհանուր խնդիր է սա:
«Այստեղ բովանդակություն է արտադրում 2,5 միլիարդ մարդ, հաշվում ենք նաև «Մետա»-ի հետ կապված մյուս ցանցերը՝ «Վաթսափ» և «Ինստագրամ», ստացվում է՝ բովանդակություն է ստեղծում 3 միլիարդ մարդ, որոնք խոսում են տարբեր լեզուներով։ Այս ամեն ինչի մեջ կա շատ ատելության խոսք, տարբեր երկրների ու ազգերի միջև կոնֆլիկտային հարաբերություններ։ Եվ բոլորը մեղադրում են ՖԲ-ին, որ չի իրականացնում նորմալ մոդերացում, այդ պատճառով դրանք տարածվում են։ Օրինակ՝ ինչպես հայերն են մեղադրում ադրբեջանցիներին կեղծիքներ ու քարոզչություն տարածելու համար, այնպես էլ նրանք մեզ են մեղադրում։ Այս կոնֆլիկտները մարդկային ռեսուրսի միջոցով գտնել, կարդալ ու զտել անհնար է, և ՖԲ-ն դա անում է հիբրիդային տարբերակով՝ արհեստական բանականության ռոբոտների միջոցով, որոնք էլ տեքստն ու նկարները կարդում են, փորձում գտնել դրանց միջից «վատերը» և արգելափակել կամ սահմանափակում մտցնել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պարզաբանում է Մարտիրոսյանը:
Ըստ նրա՝ լինում են դեպքեր, երբ ռոբոտների հետ միասին որոշ հրապարակումներ ընկերության աշխատակիցներն էլ են նայում, սակայն նրանց հարցում ևս խնդիր կա․ «Օրինակ՝ Հայաստանի և Ադրբեջանի հարցերի վերաբերյալ գրառումների հետ կապված թեմաններից տեղեկացված չեն, ենթատեքստերը սխալ են հասկանում, ինչի հետևանքով էլ շատ հրապարակումներ հեռացնում են կամ արգելափակում։ Իրականում ՖԲ-ում շատ բաներ կան, որոնք դրված են ինքնաբերաբար հեռացման համակարգի տակ»։
Մեդիափորձագետի խոսքով՝ սոցիալական ցանցն առկա օգնության բաժնում ունի ցանկ, որտեղ նշված են բառերը, որոնք ենթակա են ինքնաբերաբար հեռացման և արգելափակման, սակայն դրանց մեծ մասը ընդհանրացված չէ, ցանկն էլ անընդհատ փոփոխվում է, այդ պատճառով դժվար է հասկանալ՝ որ գրառման դեպքում «Ֆեյսբուք»-ը սահմանափակումների կենթարկի կամ կարգելափակի։
Կրկին անդրադառնալով Մոնթե Մելքոնյանին վերաբերող հրապարակումների արգելափակմանը՝ Սամվել Մարտիրոսյանը մանրամասնում է. ««Մետա»-ն՝ ՖԲ-ի հիմնադիր ընկերությունը, գրանցված է ԱՄՆ-ում, ինչը այնտեղ ապօրինի է համարվում, այդպես է ընդունում նաև «Մետա»-ն և կիրառում օգտատերերի նկատմամբ։ Այսինքն՝ այն կազմակերպությունը, որի անդամն էր հերոսը, ԱՄՆ-ում համարվել և ճանաչվել է ահաբեկչական, իսկ նման կազմակերպությունների մասին նյութեր տարածելն արգելվում է»:
Վերջինս, սակայն, ցանցի այս քայլը որակում է անհեթեթություն, քանի որ այս դեպքում ոչ միայն նշված դեպքերում են օգտատերերը արգելափակվում, այլ, օրինակ, եթե այդ անձի անուն-ազգանունով իրական օգտատեր կա հարթակում։
«Մի կին էր ինձ դիմել, քանի որ ՖԲ-ն արգելափակել էր իր էջը, որովհետև որդու հետ կապված գրառումներ էր արել, իսկ որդին ունի հերոսի անունից։ Լինում են դեպքեր, երբ լրատվամիջոցներն են տեղադրում վիդեոհարցազրույցներ, որտեղ բանախոսը ևս օգտագործում է այդ անունը, նման դեպքերում կա՛մ վիդեոհարցազրույցն է հեռացվում, կա՛մ էջը հայտնվում սահմանափակումների տակ»,- նշում է Մարտիրոսյանը։
Միևնույն ժամանակ նա ընդգծում է՝ Հայաստանի օգտատերերը միակը չեն, որ որևէ գործչի հետ կապված գրառումների պատճառով ենթարկվում են սահմանափակումների կամ արգելափակումների։ Ըստ մեդիափորձագետի՝ լինում են դեպքեր, երբ «Ֆեյսբուք»-ն արգելափակում է Հիտլերի, կամ իսլամական որևէ նշանով գրառումները:
«Անգամ ադրբեջանցիներին այլ կերպ, այսինքն՝ կրճատ անվանելու դեպքում ՖԲ-ն արգելափակում է կամ սահմանափակում, որովհետև համարում է նսեմացում։ Բայց այդ անունը Ադրբեջանում նաև անձի անուն է: Այդ անունով օգտատերերին ևս արգելափակում է կամ թույլ չի տալիս գրանցվել։ Եղել է դեպք, երբ այդ անունով օգտատերի ծնունդն են շնորհավորել՝ մեկնաբանություններում գրելով անունը, ու բոլոր շնորհավորողներն արգելափակվել են»,- ասում է նա:
Սամվել Մարտիրոսյանը տեղեկացնում է, որ սահմանափակումները կամ արգելափակումները բողոքարկելու համար ՖԲ-ն ստեղծել է անկախ կառույց՝ «Oversight board» անունով, որտեղ բողոքարկումները դիտարկում են մարդիկ։ Միևնույն ժամանակ նա նկատում է՝ այնտեղ, սակայն, հազարավոր դիմումներ են ուղարկվում՝ կապված արգելափակումների հետ, դիմումներ են ուղարկել նաև հայ օգտատերերը՝ Մոնթե Մելքոնյանի վերաբերյալ հրապարակումների հետ կապված հարցը կարգավորելու համար: Ըստ նրա, սակայն, դժվար է հասկանալ՝ այդ կառույցը ե՞րբ կդիտարկի այդ բողոքները և ի՞նչ որոշում կկայացնի։
Վերջինս կարծում է, որ հարցը ՖԲ-ի հետ ուղիղ բանակցությունների միջոցով հնարավոր է՝ կարողանա կարգավորել ՀՀ ԱԳՆ-ն, քանի որ հարցը բավականին լուրջ է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու
Նոր մեղադրանք. Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական գործունեությանը
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
Յունիբանկը 9,3 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
«Երևան» բժշկագիտական կենտրոնի լաբորատոր ծառայությունը հիմնովին վերանորոգված և վերազինված է. վարչապետ
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ
Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը
ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները
ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո
Սահմանադրական դատարանը սկսել է ԱԺ ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելու՝ ընդդիմության պահանջի քննումը
Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են վերականգնման նպատակով
Հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում ՀԱՊԿ անդամակցության վճարները. ՌԴ մշտական ներկայացուցիչ
Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան
Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը. Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին
Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվում բենզին և դիզելային վառելիք
Բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Տոյոտա»-ն
Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև
Ռուսաստանն ամբողջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը
Մոտենում է հերթական տեղումնաբեր ցիկլոնը. հունիսի 27-ին սպասվում են անձրևներ, ջերմաստիճանի անկում. Սուրենյան
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության հայտարարություն
Ովքեր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Վարդան Ղուկասյանի փեսան տրտնջում է, փորձում համոզել գյումրեցիներին. ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի՛ կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT