Ի՞նչ աղմուկ է Սլավոնական համալսարանի ռեկտորի ընտրության շուրջ. ՌԴ փոխնախարարը պնդում է՝ ոչ լեգիտիմ նշանակում է եղել

14/05/2023 schedule11:50

Սլավոնական համալսարանից հայտնում են, որ մայիսի 12-ին կայացած կոնֆերանսը, որը հրավիրվել էր ռեկտորի ընտրությունների կազմակերպման համար, բավականին ուշագրավ հանգամանքներ է բացահայտել Հայ-ռուսական համալսարանում գոյություն ունեցող ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության «լրտեսական ցանցի կամ համալսարանը խմբավորումների բաժանող 5-րդ շարասյան մասին»։

Նշվում է, որ երբ կոնֆերանսի ընթացքում եկել է թեկնածուների ելույթների ժամանակը, և ամբիոնին է մոտեցել Սլավոնականի գիտական գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը, բոլոր ներկաները նկատել են, որ նա շատ հուզված և նյարդային է եղել։

«Եվ նրա ելույթը հաստատեց այդ տպավորությունը։ Սկզբում նա, իհարկե, սեր էր խոստովանում Համալսարանին և անձամբ Արմեն Դարբինյանին, որի հետ աշխատել է ավելի քան 20 տարի, բայց հետո սկսվեց ամենահետաքրքիրը։

Պարոն Ավետիսյանն ընթերցեց մի ուղերձ, որը, ինչպես պարզվեց, գրված էր համալսարանի անձնակազմին արդեն քաջ հայտնի՝ ՌԴ բարձրագույն կրթության եւ գիտության տխրահռչակ փոխնախարար Մոգիլևսկու կողմից, որով պատվիրակներին փորձ էր կատարվում «համոզել» կոնֆերանսի իբր ոչ լեգիտիմ լինելու մեջ և նաև ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման անայլընտրանքության մասին։ Մինչդեռ պարոն Մոգիլևսկին և իր գործակալ-վկան երևի մոռացել են կարդալ Համալսարանի ստեղծման մասին Միջպետական համաձայնագիրը և Կանոնադրությունը։

Իսկ կանոնադրության 5.7 հոդվածում սևով սպիտակի վրա գրված է, որ համալսարանի ռեկտորն ընտրվում է Ընդհանուր ժողովում (կոնֆերանսում)՝ փակ քվեարկությամբ, 5 տարի ժամկետով՝ ռեկտորի պաշտոնի թեկնածուների (թեկնածուի) ծրագրերի քննարկման արդյունքում։ Իսկ ռեկտորի ընտրության անցկացման ժամկետները և ընթացակարգը, ռեկտորի պաշտոնի թեկնածուների առաջադրման կարգը և նրանց ներկայացվող պահանջները սահմանվում են Համալսարանի գիտական խորհրդի կողմից հաստատվող դրույթով։

Եվ այսքանից հետո արդյոք որևէ մեկը կարո՞ղ է խոսել կոնֆերանսի ոչ լեգիտիմության մասին։ Ինչ խոսք, մանիպուլյացիան իրավական կարգավորումներից տարբերելն առողջ բանականություն ունեցող մարդու համար շատ բարդ չէ։

Մեր հավաստի աղբյուրները նաև հայտնել են, որ ՌԴ-ի կողմից վերջերս հրապարակված նոր համաձայնագրի հետ կապված ՀՀ ԿԳՄՍ-ն շատ կոշտ արձագանք է տվել՝ ասելով, որ դա արվել է առանց իրենց տեղյակ պահելու, ու նման ձևով չի ընդունվելու հայկական կողմից։ Այսինքն՝ ամեն ինչ այդքան միանշանակ չէ նաև այս հարցում։

Մոգիլևսկու վկա Ավետիսյանի բոցաշունչ ելույթից հետո ամբիոնին մոտեցավ համալսարանի գործող ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը և հայտնեց, որ որևէ նամակի մասին տեղյակ չէ, և համալսարանական պաշտոնական աղբյուրներով այն չի ստացվել և հետևաբար այն պաշտոնական ուժ ունենալ չի կարող։ Բայց նա որոշեց հարցը դնել բաց քվերակության, և կոնֆերանսը մերժեց ընտրությունները չեղարկելու 5-րդ շարասյան «առաջնորդ» Ավետիսյանի առաջարկը։

Ավետիսյանի նման անակնկալ ելույթից և նաև Արմեն Դարբինյանի արտահերթ ելույթից հետո ամբիոնին մոտեցավ նաև Կոնֆերանսին ներկա ՀՀ ԿԳՄՍ լիազոր ներկայացուցիչը՝ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը։ Նա ստիպված էր պարոն Ավետիսյանին և բոլոր ներկաներին հիշեցնել, որ գործող իրավակարգավորումներով միայն ընտրությունների եղանակով է հնարավոր Համալսարանի ռեկտորի նշանակումը, ինչպես նաև ժամանակավոր պաշտոնակատարի ինստիտուտ գործող Համաձայնագիրը չի նախատեսում։

Ինչևէ, Կոնֆերանսը կատարեց իր ընտրությունը, իսկ Մոգիլևսկու վկա և, ըստ հավաստի տվյալների, նաև ՌԴ քաղաքացիություն ունեցող Ավետիսյանը մի օր կհասկանա, որ գործիք լինելը ուրիշի ձեռքում միշտ լավ է տիկնիկավարի, այլ ոչ թե գործիք դարձածի համար...

Ռեկտորի ընտրություններն անցել են բաց, թափանցիկ, առանց որևէ խախտումների, քվեաթերթիկների հաշվարկն ուղեկցվել է այդ թվում դիտորդների ներկայությամբ, որոնց թվում էր նաև 5-րդ շարասյան կարկառուն ներկայացուցիչը: Ավելին, որևէ դիտորդ արդյունքների ամփոփման վերաբերյալ որևէ դիտարկում, կարծիք, բողոք չի արձանագրել:

Կարևոր է նաև, թե ով է Համալսարանի ընտրված ռեկտոր Էդվարդ Սանդոյանը: Այսպես, նա հանդիսանում է ՀՀ և ՌԴ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, պետական-հասարակական գործիչ, ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար, Հայաստանի մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, նախագահության անդամ:

276 հրատարակված գիտական աշխատությունների, այդ թվում՝ մենագրությունների, դասագրքերի և ուսումնամեթոդական ձեռնարկների, ինչպես նաև ավելի քան 60 հանրամատչելի հոդվածների հեղինակ»,- ասված է բուհի հրապարակած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ՌԴ փոխնախարար Մոգիլևսկին իր մեկնաբանությունում նշել է՝ տպավորություն է ստեղծվում, թե Համալսարանի պատերի ներսում մարդիկ մանիպուլյացիաների են ենթարկվում: Ըստ նրա՝ համալսարանի Հիմնադիր փաստաթղթերը չեն լիազորում Հիմնադիրներին՝ նշանակելու Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար: 

Նրա նամակում նշված է, որ մայիսի 12-ին տեղի ունեցած ընտրությունները չեն կարող լեգիտիմ համարվել, քանի որ դրանց կազմակերպման և անցկացման ժամանակ խախտվել է ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացակարգը: Խախտումները, մասնավորապես, վերաբերում են թեկնածուների կողմից նախընտրական ծրագրի ներկայացման ժամկետներին։

Տպել
1845 դիտում

Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել

Ադրբեջանը կկրակի, Հայաստանը կդիմի Ռուսաստանին. ինչ էր ծրագրել խորհրդարանական ընդդիմությունը

Լևոն Քոչարյանի օգնականի կողմից բռնությամբ լրագրողի մասնագիտական խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Վրաերթի է ենթարկվել 11-ամյա երեխա

Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանի աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է

Սեֆիլյանի հետ միասին բերման են ենթարկվել Գարեգին Չուքասզյանը, Արա Պապյանը և մոտ 100 անձինք

Քոչարյանի օգնականի դատավոր հոր լիազորությունները հունվարին դադարեցվել են կարգապահական կոպիտ խախտման հիմքով

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ է քննարկվել և որոշվել

Չեմ պատկերացնում, որ Լևոն Քոչարյանի կողքը կարող է լինել մի «պլոճիկով» տղա, որ առանց վերջինիս հրահանգի գործի. Մկրտչյան

Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը

Ֆրանսիայից պահանջում ենք չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին. Հաջիզադե

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է վերանորոգված ու վերազինված արտահիվանդանոցային բաժանմունքը

Թիվ 22 համարի երթուղին կանցնի «Գյումրի ավտոբուս»-ին․ ներկայիս գծատիրոջ հետ նոր պայմանագիր չի կնքվի

Գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում, միտված են ՀՀ-Ադրբեջան սահմանները ճշտելուն. նախագահ

Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը

Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը

Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին

Միրզոյանը ԵՀ գլխավոր տնօրենին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման վերջին զարգացումները

Ռուբինյանը ԵՀ գլխավոր տնօրենի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը գործընթացը

Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, այդ պատճառով՝ օրը որոշված չէ

ՆԱՏՕ-ի առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության վայր

Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Երևանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ

Ոստիկանը իրավունք ունի դիմել ֆիզիկական ուժի, զսպող միջոցների, ընդհուպ՝ կիրառել զենք. Խաչատրյան

Հայաստանի իշխանությունների գործողությունները միտված են տարածաշրջանում կայուն խաղաղությանը․ ՀՀ նախագահ

Մայիսի 1-ից կգործի տուգանքի գումարը 20 տոկոսով նվազ վճարելու հնարավորություն իրավախախտ վարորդների համար

Կա 6 կալանավորված. ոստիկանությունը նոր ուշագրավ մանրամասներ է հայտնել 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու ավազակության գործից

Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է. ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ​​ներկայացուցիչ

Կոտայքում «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ պայթուցիկի նմանվող առարկա են նետել

Ձեր առաջնորդին առյուծի վրա թարս նստացնելու ենք ու հետ ուղարկենք այնտեղ, որտեղից որ եկել է․ Ալեքսանյան

Հայկական կողմը հավատում է, որ կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. Միրզոյանը՝ Al-Jazeera-ին

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ Պապոյանը և Էդուարդ Մարությանը պայմանագիր են ստորագրել

Ջերմաստիճանը կնվազի 9-11, որոշ մարզերում՝ 12-14 աստիճանով. սպասվում են ինտենսիվ տեղումներ

Սպանդարյան ՀԷԿ-ի համար ուղղիչ սարքերի և հաստատուն հոսանքի բաշխիչ վահանակի մատակարարման աշխատանքների մրցույթ

Ադրբեջանը Հայաստանի հետ երկկողմ և խաղաղ բանակցությունների կողմնակից է․ Բայրամով

Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին

Զուրաբիշվիլին երկրի դավաճան է, ցավալի է, որ նրան անվանում ենք նախագահ. Վրաստանի վարչապետ

Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է

Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ

Երբ ընդդիմությունն ասում է՝ սահմանն այնտեղ է, որտեղ կանգնած է հայ զինվորը, հանձնում է Բերքաբերը, Ջերմուկը. Հովհաննիսյան