«Արագածոտնի մարզպետարան» թիմը նվաճել է մարզի ֆուտզալի գավաթը

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի նախաձեռնությամբ և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ անցկացվել է «ՀՀ Արագածոտնի մարզի ֆուտզալի գավաթ» առաջնությունը, որին մասնակցել են մարզի պետական կառույցների և ՏԻՄ-երի ներկայացուցիչները, ընդհանուր՝ 9 թիմ։

Այս մասին տեղեկանում ենք Արագածոտնի մարզպետարանի տարածած հաղորդագությունից։ 

Նշվում է, որ եզրափակիչ խաղերը դիտելու էին հրավիրված «Արարատ 73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոն և «Ախթամար» ֆուտբոլի աղջիկների ակադեմիայի հիմնադիր, ավտրալահայ Խաչիկ Կորկյանը, ովքեր նաև պարգևատրեցին մրցանակակիրներին։ 

«Այսպիսով, եզրափակիչ խաղից առաջ 3-րդ տեղի համար պայքար մղեցին «Թալին» և «Ապարան» թիմերը, խաղն ավարտեց 4։2 հաշվով, բրոնզե մեդալները նվաճեց «Թալինը»։ Առաջնության գավաթի համար համառ մրցավեճ ծավալվեց «Արագածոտնի մարզպետարան»-«ԱԱԾ» թիմերի միջև։ Լարված մթնոլորտում և երկրպագուների մեծ ոգևորությամբ անցավ թե՛ 1-ին, թե 2-րդ խաղակեսը։ Երկու թիմերն էլ ուժերի գերլարումով ցուցաբերեցին փայլուն խաղ՝ դառնալով գեղեցիկ գոլերի հեղինակ։ Ի վերջո, խաղն ավարտվեց 4։3 հաշվով․ «Արագածոտնի մարզպետարանը» նվաճեց գավաթը, «ԱԱԾ»-ն դարձավ արծաթե մեդալակիր» ,- նշված է հաղորդագրության մեջ։
 
Առաջնության ավարտին շնորհավորական ելույթով հանդես են եկել Սերգեյ Բոնդարենկոն՝ նշելով, որ ողջունելի է մարզում նման մարզական միջոցառման անցկացումն ու ֆուտբոլի զարգացումը, հույս է հայտնել, որ նմանօրինակ միջոցառումները շարունակական կլինեն։ Ելույթ է ունեցել նաև Արագածոտնի մարզի ՀՖՖ ներկայացուցիչ Նարեկ Էլոյանը՝ նշելով, որ առաջնությունը լավագույնս կայացել է, դրանում դրված նպատակն ու խնդիրներն իրագործված են։ 
 
Հաղորդագրության մեջ նշվում է, որ առաջնության անցկացումը նպատակ ուներ մեկ հարթակում համախմբել մարզի պետական օղակներում աշխատող ֆուտբոլասերներին, մարզում մասսայականացնել ֆուտբոլը, քարոզել առողջ ապրելակերպն ու այս յուրատեսակ ձևով ամրապնդել ոլորտի աշխատակիցների միջև կապերը։
 
3-րդ տեղի մրցանակակիրներին պատվոգրերն ու մեդալները հանձնեց Խաչիկ Կորկյանը, 2-րդ տեղը զբաղեցրած թիմի պարգևները հանձնեց Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը, իսկ չեմպիոնական գավաթը, ոսկե մեդալներն ու 1-ին տեղի պատվոգրերը և իր ստորագրությամբ գնդակները հաղթողներին հանձնեց Սերգեյ Բոնդարենկոն։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
21672 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին