Երևան
12 °C
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անրադարձել է Արցախը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքի՝ Ադրբեջանի կողմից արգելափակման և անցակետի տեղադրման հարցի վերաբերյալ այսօր հրավիրված անվտանգության խորհդի նիստին։
Արցախի նախագահը նշել է, որ ԱՀ Անվտանգության խորհրդի բոլոր անդամները միաձայն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշված է.
«Ընդգծելով, որ Արցախի ողջ ժողովուրդը ժամանակին հավատացել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և ՌԴ կողմից տրամադրված անվտանգության երաշխիքներին և վերադարձել Հայրենիք ու անցել բնականոն կյանքի կազմակերպմանը։
Շեշտադրելով, որ Եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանը բազմաթիվ անգամ խախտել է տվյալ փաստաթղթի տարբեր դրույթներ՝ սպանելով Արցախի բնակիչների, բռնազավթելով նոր տարածքներ, իսկ 2022թ. դեկտեմբերի 12-ից՝ արդեն 133 օր շարունակ Արցախի ժողովրդին պահելով շրջափակման, 104 օր շարունակ՝ էլեկտրամատակարարումից, իսկ 67 օր շարունակ՝ գազամատակարարումից զուրկ պայմաններում։
Ողջունելով ՌԴ ղեկավարության կողմից բազմիցս արտահայտված դիրքորոշումը՝ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների շարունակականության ու ամրության, ինչպես նաև Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրման անընդունելիության վերաբերյալ։
Բացարձակորեն անընդունելի համարելով Արցախը Հայաստանի հետ կապող՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում գտնվող Լաչինի միջանցքի արգելափակումը և ապրիլի 23-ին այնտեղ անցակետի տեղադրումն Ադրբեջանի կողմից։
Արձանագրելով, որ այդ քայլով Արցախի ժողովուրդը վերջնականապես դարձել է պատանդ Ադրբեջանի ձեռքում՝ էթնիկ զտման անթաքույց նպատակներով, իսկ Եռակողմ հայտարարության հետագա գործունեությունը լրջորեն վտանգված է։ Դիմում ենք Եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ.
Ակնկալում ենք ամենակարճ ժամկետում գործուն քայլեր Արցախի ժողովրդի առջև ծագած անվտանգային և հումանիտար հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, որոնց բացակայությունը թույլ կտա Արցախի իշխանություններին ու ժողովրդին որոշելու իրենց հետագա անելիքները»,- ասված է նախագահի հայտարարության մեջ։
Ինչպես արդեն հայտնել ենք, Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Լաչին-Ստեփանակերտ ստուգիչ անցագրային կետի տեղակայման մասին։ Հիշեցնենք՝ 2020 թվականի նոյմեբերի 9-ի եռակողմ հայտարարության որևէ դրույթով նշված չէ այդ հատվածում որևէ անցակետ տեղադրելու մասին։
Ավելի վաղ հայտնել էինք, Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն էր տարածել, որ Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT