Երևան
12 °C
Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը որակազրկումից հետո 1-ին անգամ մրցահարթակ դուրս կգա աշխարհի 2018 թ. առաջնության ժամանակ: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը: Խուրշուդյանը որակազրկվել էր Պեկին 2008-ում եւ Լոնդոն 2012-ում արգելված խթանիչներ օգտագործելու համար, նրանից վերցվել էր Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը, իսկ որակազրկման ժամկետների մասին երկար ժամանակ ոչինչ չէր ասվում: Միայն վերջերս Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հերթական նիստի ժամանակ պարզ դարձավ, որ մայիսից նա կկարողանա նորից պայքարի մեջ մտնել:
«Մենք գիտեինք, որ ինչ-որ լավ բան տեղի ունենալու է եւ միշտ մարզավիճակում ենք եղել: Ես Հռիփսիմեին հավատում էի, իսկ նա միշտ մարզվում էր: Նրա հաջորդ մրցումը կլինի աշխարհի առաջնությունը»,- ասաց Ներսիսյանը:
Հռիփսիմե Խուրշուդյանը վերջին անգամ հավաքականի կազմում ելույթ է ունեցել 2016 թ. ապրիլին Նորվեգիայում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ, որտեղ չեմպիոն է դարձել +75 կգ քաշային կարգում: Ստացվում է, որ նրա որակազրկումը նրա որակազրկումը կկազմի 2 տարի: Արտաշես Ներսիսյանը վստահ է, որ որակազրկումը եւ այս դադարը հոգեբանորեն չի ազդել մարզուհու վրա, եւ նա առաջվա պես տրամադրված է հաղթանակների:
«Նա նորմալ է, տրամադրված է, ես ինքս ավելի շատ տրամադրված եմ: Չպարծենամ, որ մեր խնդիրը միայն հաղթելն է: Մեր խնդիրը միայն լավ մասնակցելն է, որպեսզի Հռիփսիմեն ապացուցի, որ ինքն այն մարզուհին չէ, որը պետք է հենց այնպես հեռանար սպորտից... որ որեւէ մեկը մի 10 տարի առաջվա մակարդակով ասի. «Դուք ճիշտ չեք եղել, մենք այն ժամանակ սխալվել ենք կամ մեր լաբորատորիան լավը չի եղել, այսօր լավն է»: Այն ժամանակ այդ դաշտն է եղել՝ հավասար, այդ դաշտում մարզվել է ամբողջ աշխարհը, այդ դաշտում մենք եղել ենք ամենաուժեղը: Այսօր այդ դաշտն ուրիշ կերպ է, եւ ցանկանում ենք այդ նոր դաշտում էլ լինել ամենալավը»,- ասաց նա:
Պեկին 2008-ում արգելված խթանիչներ օգտագործելու համար որակազրկվել էր նաեւ օլիմպիական այդ խաղերում բրոնզե մեդալակիր դարձած Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը: Նա նույնպես մայիսից կարող է մրցումների մասնակցել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT