Երևան
12 °C
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորություններն անցնելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ:
Այս մասին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը հետևյալ հաղորդագրությունն է տարածել.
«ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, 2006 թվականից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով հանրային պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձ, անցել է պաշտոնեական լիազորությունները, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու արգելքին հակառակ՝ վստահված անձանց միջոցով մասնակցել է ավազի արդյունահանմամբ զբաղվող «Ավազահատիկ» ՍՊ ընկերության կառավարմանը՝ օրինականացնելով դրա արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքերը:
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով հիմնավորվել է, որ Հովիկ Աբրահամյանը, 1995-2016 թվականների ընթացքում զբաղեցնելով տարբեր պաշտոններ (ՀՀ ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր, Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ, Արտաշատի քաղաքապետ, Արարատի մարզպետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, ՀՀ չորրորդ գումարման ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ ազգային ժողովի նախագահ, ՀՀ վարչապետ) ավազի արդյունահանում իրականացնող «Ավազահատիկ» ՍՊ ընկերության 60 տոկոսի բաժնետեր Գ.Գ.-ի բաժնեմասին ապօրինի տիրանալու և վստահված անձանց միջոցով ընկերության կառավարմանը մասնակցելու դիտավորությամբ, 2006 թվականի վերջից մինչև 2008 թվականի ամառն ընկած ժամանակահատվածում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների միջոցով խոչընդոտներ է ստեղծել «Ավազահատիկ» ՍՊ ընկերության կողմից Արարատի մարզի Նորամարգ համայնքից վարձակալած 5 հա հողատարածքից օրենքով սահմանված կարգով իրականացվող ավազի արդյունահանումը իրականացնելու համար, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկել արդյունահանումը դադարեցնելու ուղղությամբ:
Այդ ընթացքում Հովիկ Աբրահամյանի և այլ պաշտոնատար անձանց բանավոր ցուցումով Աբրահամյանի եղբայրը՝ Հե.Ա.-ն հանձնարարել է Արարատի մարզի Նորամարգ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ս.Գ.-ին լուծել համայնքի ու «Ավազահատիկ» ՍՊ ընկերության միջև կնքված պայմանագիրը՝ «Ավազահատիկ» ՍՊ ընկերությանը վարձակալությամբ տրամադրված հողատարածքը ոչ նպատակային շահագործելու պատճառաբանությամբ:
Համայնքի ղեկավար Ս.Գ.-ն, մտավախություն ունենալով, որ նշված պահանջը չկատարելու դեպքում իր համար կարող են առաջանալ անբարենպաստ հետևանքներ, ընդհուպ՝ զբաղեցրած պաշտոնից ազատում, 2007 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 81 որոշմամբ միակողմանի լուծել է «Ավազահատիկ» ՍՊ ընկերության հետ կնքված վարձակալության պայմանագիրը և, մինչև հողի նպատակային նշանակության փոփոխումը, արգելել է ավազի հանույթը:
2008 թվականի հունիս 11-ին, 24-ին, հուլիսի 2-ին, 7-ին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Հ.Ա.-ն, «Ավազահատիկ» ՍՊ ընկերության 60 տոկոսի բաժնետեր Գ.Գ.-ի ընկերոջ՝ Կ.Կ.-ի միջնորդությամբ, իր աշխատավայրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, Գ.Գ.-ին ներկայացրել է ապօրինի պահանջ, այն է՝ «Ավազահատիկ» ՍՊ ընկերության 60 տոկոս բաժնեմասը իր եղբոր՝ Հե.Ա.-ի և տվյալ պահին ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնող Ա.Ս.-ի ներկայացուցչի անվամբ համամասնորեն գրանցելու վերաբերյալ:
Գ.Գ.-ն, այլ ելք չունենալով, ընկերության հետագա գործունեությունը շարունակելու նպատակով, ստիպված ընդունել է այդ պահին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Հ.Ա.-ի առաջարկը և իրեն պատկանող բաժնեմասի 30 տոկոսը վաճառել է վերջինիս եղբորը՝ Հե.Ա.-ին, իսկ մյուս 30 տոկոսը՝ Ոստիկանության պետ Ա.Ս.-ի եղբոր՝ Ք.Ս.-ի աներորդուն՝ Խ.Ա.-ին:
Այնուհետև, Հ.Ա.-ի եղբայր Հե.Ա.-ն, Նորամարգի գյուղապետարանում հանդիպել է համայնքի ղեկավար Ս.Գ.-ին և վերջինիս հետ ձեռք բերել պայմանավորվածություն՝ 5 հա հողատարածքը վարձակալությամբ կրկին «Ավազահատիկ» ՍՊ ընկերությանը տալու ձևական մրցույթ կազմակերպելու շուրջ: 2008 թվականի հուլիսի 22-ին կայացած ձևական մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Ավազահատիկ» ՍՊ ընկերությունը: Դրանից հետո կնքվել է պայմանագիր, որով նշված հողատարածքն ավազի արդյունահանման նպատակով 25 տարի ժամկետով 90 հազար դրամ տարեկան վարձավճարով կրկին վարձակալության է տրամադրվել «Ավազահատիկ» ՍՊԸ-ին, այդպիսով՝ փաստացի հնարավորություն տալով նշված ընկերությանը իրականացնել ավազի հանույթ:
Վերոնշյալ եղանակով արտոնություններ և առավելություններ են տրամադրվել «Ավազահատիկ» ՍՊ ընկերությանը, որից հետո Ընկերությունը շարունակել է ավազի արդյունահանումը՝ եկամուտներ ապահովելով դրա 60 տոկոս բաժնեմասին փաստացի տիրապետող Հ.Ա.-ի համար:
2008-2015 թվականների ընթացքում Հ.Ա.-ն վստահված անձանց միջոցով, ապօրինի մասնակցելով «Ավազահատիկ» ՍՊ ընկերության գործունեությանը, ավազի հանքի շահագործումից ստացել է շուրջ 230 մլն 400 հազար դրամի շահույթ:
Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում ձեռք բերված վերոնշյալ դրամական միջոցներն օրինականացնելու դիտավորությամբ, դրանց հանցավոր ծագումը խեղաթյուրելու, իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով Հովիկ Աբրահամյանը վերոնշյալ գումարը միախառնել է իր այլ եկամուտների հետ, ապա տարատեսակ քաղաքացիաիրավական գործարքների, այդ թվում՝ տարբեր գույքեր ձեռք բերելու, բանկային գործարքներ կատարելու եղանակներով, դրանց հաղորդել է օրինական տեսք:
Մասնավորապես՝ Հովիկ Աբրահամյանն, ինչպես 2008-2015 թվականների ընթացքում, այնպես էլ դրանից հետո՝ ներառյալ 2018 թվականը, ձեռք է բերել և իր ու իր հետ փոխկապակցված անձանց անուններով հաշվառել է մեկ տասնյակից ավելի, տարբեր արժողության գույքեր:
Վերոնշյալ գործողությունների հետևանքով թաքցվել է գույքերի իրական պատկանելիությունը, խեղաթյուրվել է դրանց հանցավոր ծագումը, ինչի արդյունքում օրինականացվել է հանցավոր ճանապարհով ստացված նշված առանձնապես խոշոր չափերի՝ 230 մլն 400 հազար դրամը:
Հսկող դատախազը սեփական նախաձեռնությամբ 2023 թվականի ապրիլի 17-ին որոշում է կայացրել Հովիկ Աբրահամյանի նկատմամբ 18.03.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)), 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:
Որոշումը նույն օրն ուղարկվել է վարույթն իրականացնող քննիչին՝ Հովիկ Աբրահամյանին մեղադրանք ներկայացնելու համար»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT