Երևան
12 °C
ՀՀ Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ համաձայնություն տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն:
Քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը ԱԺ-ին ներկայացրել էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 65 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել:
Մհեր Սահակյանը նախորդ օրը հայտնել էր, որ ինքը ևս կողմ կքվեարկի այդ միջնորդությանը: Սակայն Սահակյանն այսօր Սյունիքում է, չի մասնակցել քվեարկությանը:
Ըստ դատախազության միջնորդագրի՝ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ պատգամավոր Մհեր Սահակյանը փակ աշխատանքային քննարկման ժամանակ խուլիգանական դրդումներով, ցուցադրաբար հակադրվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ:
Վարդապետյանի ներկայացմամբ՝ նա ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն արել հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, ապա՝ աջ ձեռքով դիտավորությամբ հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին: Հարվածի հետևանքով հանձնաժողովի նախագահի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով՝ ձախ վերհոնքային շրջանի պատռված վերքի, ձախ վերհոնքային, քթի մեջքի քերծվածքների, ձախ վերին և ստորին կոպերի արյունազեղումների ձևով:
Նշվում է նաև, որ Վլադիմիր Վարդանյանի մարմնական վնասվածքները պատճառվել են բութ, կոշտ առարկայով, Մհեր Սահակյանը հրաժարվել է արյան մեջ թմրամիջոցի կամ ալկոհոլի առկայություն պարզելու համար նմուշ հանձնելուց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոցի նմանվող զանգվածով 40 փաթեթ է եղել. նա ձերբակալվել է
Բրյուսելում քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ոլորտներում զարգացումները, ՀՀ-ԵՄ ծրագրերը
ՔՊ-ն Տեղեկատվական համակարգերի կառավարման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել
«Բուշեր» ԱԷԿ-ը գտնվում է ՄԱԿ-ի և ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ. Պեսկով
Անցած շաբաթ պարեկները հայտնաբերել են 410 ոչ սթափ վարորդ. տեսանյութ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը. քաղաքի լույսերը 1 ժամով կանջատվեն
Արձագանքի ամենաճիշտ պահն է, որ ժողովուրդը տեր կանգնի իր խաղաղությանը. վարչապետը խոսել է առաջնորդության մասին
ՀՀ ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մեկնել է Նիդերլանդներ՝ որակավորման առաջնության
Ադրբեջանի տարածքով երկաթուղով Հայաստան կուղարկվեն պարարտանյութ և հնդկաձավար
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 35 հարց
TRIPP-ի շուրջ ՀՀ-ԱՄՆ բանակցությունները չեն դանդաղել, բնականոն ընթացքի մեջ են. Միրզոյան
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Սարալանջի պողոտան 90 օրով փակ կլինի
5 օրով հետաձգել եմ Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարվածները. Թրամփ
Խոշոր ավտովթար Դիլիջան-Վանաձոր ճանապարհին. կան տուժածներ
Ամիօ բանկը TOON Expo-ում՝ բացառիկ հիփոթեքային առաջարկներով
Մոջթաբա Խամենեին վիրավորում է ստացել, նա մեկուսացված է. WP
«Վարդաշեն» ՔԿՀ-ից դատապարտյալ է փախել. նախարարն անդրադարձել է տեղի ունեցածին
Առանձնակի դաժանությամբ սպանության համար ցմահ ազատազրկում է նախատեսված. Գալյանը՝ ծեծից մահացած երեխայի մասին
Որոշ քաղաքական դիակներ ակտիվացել ու ասում են՝ գնացեք արկածախնդրության հետևից ու մատաղ արեք երկիրը. Կոնջորյան
Բաքվում պահվող մնացած հայերի շուտափույթ ազատ արձակումը կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը
«Եթե «Քաղաքացիական պայմանագիրը» չընտրվի ընտրություններին, պատերազմ կլինի» հայտարարությունը քաղաքական է. Գալյան
Ապօրինի շրջանառությունից հանվել են ավելի քան 4 կգ մեթամֆետամին, հերոին և դեղահաբեր. կա կալանավորված
Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի մի մասն արվում է Ռուսաստանից. «ԵՄ» բառը լսում, «խրտնում» են. Միրզոյան
Եթե ընդդիմադիրները գան իշխանության, մեծ հավանականությամբ, Հայաստանը կկանգնի նոր պատերազմի առաջ. Միրզոյան
174.6 միլիոն դիտում. վարչապետը հրապարակել է սոցցանցերի իր էջերում ակտիվության ցուցանիշները
Համաներում չի նախատեսվում․ շեշտը դրված է պատժից վաղաժամկետ ազատման վրա. Սրբուհի Գալյան
Աննա Հակոբյանի մասնակցությամբ տրվել է «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի երրորդ փուլի մեկնարկը
ՀՀ-Թուրքիա երկխոսությունը հասունացել է այնքան, որ երկրների միջև դիվանագիտական հարաբերություն հաստատվի․ նախարար
ՀՀ ոստիկանապետի գլխավորած պատվիրակությունը Վիեննայում գագաթնաժողովի է մասնակցել
Հայաստանը դիմել է ԵՄ-ին Խաղաղության եվրոպական հիմնադրամից երրորդ անգամ աջակցություն ստանալու համար․ Միրզոյան
«Կիա»-ն արմատից կոտրել է ծառն ու կողաշրջվել. 19-ամյա զինծառայողը մահացել է, կա 3 վիրավոր
Հովտաշատ բնակավայրի առողջության առաջնային պահպանման կենտրոնը կառուցված է. վարչապետ
Իրավապահներն ապօրինի շրջանառությունից ավելի քան 4 կգ մեթամֆետամին, հերոին և դեղահաբեր են հանել
Թուրքիայի հետ ունենք բավականին դինամիկ, խոստումնալից երկխոսություն․ սա հեշտ ճանապարհ չէ. Միրզոյան
Պետքարտուղարությունն ամբողջ աշխարհում գտնվող ամերիկացիներին հորդորել է զգուշավորություն դրսևորել
Տեր կանգնենք մեր խաղաղությանն ու ինքնիշխանությանը․ ներողություն խնդրելու նուրբ արվեստը․ Թորոսյան
Ամիօ փաթեթներ․ քո նախընտրած բանկային ծառայությունները՝ մեկ տեղում
Գիտե՞ք՝ ՔՊ-ի առավելությունը նախկին օլիգարխիկ բոլոր կառավարությունների նկատմամբ որն է․ Հարությունյան
Հռոմում գազի պայթյունի հետևանքով շենքեր են փլուզվել․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT