Երևան
12 °C
«Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Երվանդ Թարվերդյանը հանդես է եկել հայտարարությամբ.
«Այս օրերին շատ է խոսվում Երևան քաղաքի զարգացման ծրագրերից՝ կառուցապատման և շինարարության ոլորտներից մինչև տրանսպորտ ու բնապահպանություն, բայց այդ ամենն առոչինչ կլինի, եթե հիմքում չդրվի հիմնական շահառուի՝ երևանաբնակների և մայրաքաղաքի հյուրերի հարմարավետությունն ու անվտանգ և բարեկեցիկ կենսագործունեությունը։
Օրինակ, որպես Երևանի կառավարման նորարարական ծրագրի հեղինակ՝ ես գերակայություն եմ համարում երևանցիների սոցիալական պաշտպանության ապահովմանն ուղղված ծրագրերը, դրանցում բիզնես սեկտորի ներգրավումը և համայնքային բյուջեի հետ նրանց ջանքերի համատեղումը։
Սոցիալական արտոնությունները պետք է նախատեսվեն նախևառաջ 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած սահմանային բախումների մասնակիցների և նրանց ընտանիքների անդամների, ծնողազուրկ երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, արցախցի փախստականների, բազմազավակ ընտանիքների համար։
Ընդ որում, խոսքը բնավ միանվագ սոցիալական օգնությունների մասին չէ, որոնք իրենց բնույթով երբեմն անգամ նվաստացուցիչ են այն անձանց համար, որոնք աշխատունակ են և ուզում են իրենց նպաստը բերել հայրենի քաղաքի ու երկրի զարգացմանը։ Սկսած քաղաքային տրանսպորտից, վերջացրած համերգասրահներով ու թատրոններով՝ այս խավերի ներկայացուցիչների մուտքը պետք է լինի անվճար կամ առնվազն համաֆինանսավորմամբ։
Նրանք մշտապես պետք է զգան պետության ու համայնքի հոգատար ձեռքն ու գտնվեն մեր հասարակության ու քաղաքային իշխանության ուշադրության կենտրոնում։ Երեխաների իրավունքների պաշտպանության հիմնահարցերը, դպրոցահասակ դեռահասների հետ համայնքային աշխատանքները, ժողովրդագրական պատկերի բարելավումը, բազմազավակ ընտանիքների խրախուսումը, ծնելիության աճին միտված սոցիալական քայլերն իմ և մեր քաղաքական թիմի առաջնահերթ ուշադրության կենտրոնում են։
Առանց երևանցու, նրա սոցիալական հիմնարար իրավունքների պաշտպանության՝ քաղաքի զարգացման որևէ ծրագիր ի բնե դատապարտված է»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT