Երևան
12 °C
Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մոտ 5 ամիս հայաստանյան քաղաքական ուժերը դաշինքներ կազմելու գործընթացների մեջ էին: Փետրվարի 6-ից սկսվել է ԿԸՀ դիմումներ ներկայացնելու փուլը, եւ թվում էր, թե փետրվարի առաջին շաբաթվա մեջ դաշինքների շուրջ բանակցությունները պետք է կլորանային, հերթով պաշտոնապես հայտարարվեր դրանց մասին: Շատ տարօրինակորեն, սակայն, հենց այդ ընթացքում սկսվեց բոլորովին այլ գործընթաց`այս կամ այն դաշինքին միացած կամ միանալու մտադրություն հայտնած ուժեր եւ անհատներ հայտարարեցին, որ մտքափոխվել են:
Այս պրոցեսի ծիծեռնակը եղավ նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը: Վերջինս հայտնվել է «Համախմբում» կուսակցության մեջ, որն էլ ձեւավորել էր Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան-Վիկտոր Դալլաքյան պայմանական անունով դաշինքը: Բայց երբ Սեյրան Օհանյանը սկսեց ընդդիմադիր տեսաուղերձներ տեղադրել իր ֆեյսբուքյան էջում, Անդրեասյանի մոտ հարց առաջացավ`արդյո՞ք պաշտպանության նախկին նախարարը բարոյական իրավունք ունի ընդդիմադիր լինելու, թե՞ ոչ: Անդրեասյանը հայտարարեց, որ չի մասնակցի ընտրական գործընթացներին, եթե ձեւավորվող դաշինքը գլխավորի Սեյրան Օհանյանը:
Սրանից հետո գրեթե ամեն օր ձեւավորվող դաշինքներից այդպիսի մի լուր հրապարակվում էր. Պարույր Հայրիկյանն է մտքափոխվել եւ չի միանում Օհանյանի շուրջ դաշինքին, Արամ Գասպարի Սարգսյանը`նույնպես, Վիկտոր Դալլաքյանը դեռ չի լքել այդ դաշինքը, սակայն Սեյրան Օհանյանին համարում է ուրիշների ձեռքում խաղալիք, եւ չի բացառվում` ինքն էլ հեռանա: Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց ՀՀՇ-ից դուրս գալու մասին, երբ հայտնի դարձավ, որ այս կուսակցությունը ընտրություններին գնալու է «Ծառուկյան դաշինքով»: Հետո լուր եղավ, որ ՀՀՇ-ն էլ չի միանում դաշինքին, այլ միայն Արարատ Զուրաբյանը:
«Ծառուկյան դաշինքի» հետ կատարվածն առհասարակ տարօրինակ էր: ԲՀԿ-ն ամեն ինչ անում էր 5 ուժերով հուշագիր ստորագրելու համար, որոնց մեջ երկու ավանդական կուսակցություններն էին`ՀՌԱԿ-ը եւ ՍԴՀԿ-ն: Պրոցեսն անշրջելի դարձնելու համար անգամ փետրվարի 3-ին ԶԼՄ-ներով լուրեր տարածեցին, թե փետրվարի 5-ին ստորագրման արարողությունը կայանալու է, եւ դաշինքը ձեւավորվելու է ԲՀԿ, «Միասնություն» շարժում, ՀՀՇ, ՍԴՀԿ, ՀՌԱԿ կազմով: Բայց այս քայլը նույնպես չօգնեց, երկու օր անց ՀՌԱԿ-ը մեծ սկանդալով, ՍԴՀԿ-ն ներքին կարգով եւ ավելի աննկատ հրաժարվեցին դաշինքից, ՀՀՇ-ից էլ մնաց Արարատ Զուրաբյանը:
Այս ընթացքում մամուլում գրվում էր, որ «Ծառուկյան դաշինքը» դառնալու է ՀՀԿ-ից հեռացած օդիոզ կերպարների, օլիգարխ պատգամավորների հավաքատեղի, նույնիսկ ակնարկվում էր Հովիկ Աբրահամյանի մասին: Սակայն այն փաստը, որ ԲՀԿ այսօրվա համագումարը զարդարում էին միայն Իշխան Զաքարյանն ու Հովիկ Աբրահամյանի որդին, կասկածելի է դարձնում նաեւ այս հեռանկարը:
Դժվար է ասել, թե ինչու այսպես ստացվեց, ինչու ամիսներ շարունակ դաշինքների շուրջ օրուգիշեր բանակցողները ամենավերջում սկսեցին իրար չհասկանալ: Բայց ընդամենը 6 օր է մնացել, եւ այդ ընթացքում պետք է որոշումներ կայացնել: 6 օրվա մեջ գրեթե անհնար է հասնել նրան, ինչ չհաջողվեց 5 ամսվա ընթացքում: Բոլորովին զարմանալի չի լինի, եթե ԲՀԿ-ն ի վերջո հայտարարի ընտրություններին միայնակ մասնակցելու մասին: Եթե Դալլաքյանն իր կուսակցությունով լքի Օհանյան դաշինքը, կստացվի, որ «Համախմբում» կուսակցությունը նույնպես ոչ թե դաշինքով, այլ միայնակ է մասնակցելու ընտրություններին: Պարզապես եւ ԲՀԿ-ի եւ «Համախմբման» դեպքում կուսակցության ցուցակում տեղ կզբաղեցնեն այլ կուսակցություններից հրավիրված հայտնի դեմքեր, կամ անկուսակցականներ ու նախկին պաշտոնյաներ:
Ճիշտ է, «Ծառուկյան դաշինքի» համար «Ալյանսը» եւ «Միասնություն» շարժումը, գուցե նաեւ այլ փոքր կուսակցություններ դեռ կարող են իրավիճակից որոշակի ելք լինել: Սակայն հաշվի առնելով ուժային կենտրոն դառնալու, ավանդական կուսակցություններին ընդգրկելու հավակնությունները, պետք է որ ֆորմալ եւ թույլ դաշինքի հեռանկարը ԲՀԿ նախագահի համար գայթակղիչ չլինի: Նույնը վերաբերում է նաեւ Օհանյանի շուրջ ձեւավորվելիք դաշինքին, որի համար փրկօղակի դեր կարող են ստանձնել «Միասնություն Հայաստան» նախաձեռնությունն ու «Ժառանգություն» կուսակցությունը: Բայց այդ դաշինքը նույնպես հավակնությունների համեմատ շատ թույլ կլինի, եւ բացի այդ «Ժառանգություն»-ը այնպիսի վիճակում է, որ դժվար թե միասնաբար որեւէ ուժի միանալու որոշում կայացնի:
«Ազատ դեմոկրատներ»-ի եւ «Ազատություն» կուսակցության հնարավոր դաշինքից նույնպես լուրեր չկան, փոխարենը «ԱԴ»-ն համալրվում է հայտնի մարդկանցով: «Հայկական վերածնունդ» մեծ կուսակցությունից էլ այս օրերին տարբեր կուսակցություններ եւ շարժումներ են շարունակ պոկվում:
Սահմանադրական փոփոխություններից հետո մեծապես պրոպագանդված կուսակցությունների խոշորացման գաղափարը, կարծես, տապալվում է: Ավելին` Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի վերջին նիստում ողջունեց դաշինքների ձեւավորումը. «Ինչ վերաբերում է այս օրերին տեղի ունեցող դաշինքների կազմավորման գործընթացին, ապա շատ առողջ և ողջունելի գործընթաց է...»,-ասաց նա: Հունվարի 26-ին հնչած այս խոսքերից մի քանի օր անց դաշինքները սկսեցին փլուզվել: Մնում է միայն հասկանալ. դա մեկ կենտրոնից կառավարվո՞ղ, թե՞ ինքնաբուխ պրոցես էր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին
Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք
Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT