Երևան
23 °C
ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Ալեքս տեքստիլ» ընկերության կողմից հարկեր թաքցնելու դեպքերի բացահայտմանը, ինչի հետևանքով հարուցվել է քրեական վարույթ: ՊԵԿ նախագահը նշեց, որ եթե մտել են «Ալեքս տեքստիլ», ուրեմն կասկած է եղել:
«Նույն գործի («Նոր Զովք») մասին է խոսքը, որի շրջանակներում մենք սերվերներ էինք հայտնաբերել, որտեղ տարբեր տնտեսվարող սուբյեկտների թաքցված շրջանառություն կար»,- ասաց նա:
Խոսելով այն մասին, որ երբ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում բացահայտել էին նման դեպք, մեղադրանքներ եղան, թե սա հիմնական մրցակից գործարարի կողմից է կազմակերպված, Բադասյանը շեշտեց. «Իհարկե, այդ ամենը ժպիտ էր առաջացնում, բայց, բնականաբար, մենք որևէ բան չէինք կարող անել, որ այդ սերվերներում հայտնվեին տվյալ գործարարին պատկանող ընկերություններից մեկի շրջանառության վերաբերյալ տեղեկություններ»։
ՊԵԿ նախագահի խոսքով՝ բոլոր տնտեսվարողները, անկախ իրենց քաղաքական պատկանելությունից ու հայացքներից, կապերից, պետք է իմանան՝ եթե հայտնաբերվեց ստվերային շրջանառություն, եթե կատարեցին հարկային իրավախախտում, բոլորի նկատմամբ վերաբերմունքը լինելու է նույնը։ Այդ սերվերները կազմակերպվել են հատուկ կապի միջոցով, որպեսզի ոչ մի կերպ վերահսկելի չլինեն:
«Հեշտ չէ հայտնաբերելը, և մենք հսկայական, երկար ամիսների նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացրել, որ հասնենք նպատակին։ Ինֆորմացիաներ ունենք շատ տարբեր սուբյեկտների հետ կապված, ոչ միայն առևտրային ցանցերի, բայց ես հիմա չեմ պատրաստվում այդ մասին խոսել»,- նշեց նա:
Տեղեկությունները, թե «Զովք»-ից բացի, նույն հարկային սխեմային են դիմել նաև այլ խոշոր առևտրային կենտրոններ, ՊԵԿ նախագահը չցանկացավ փակագծեր բացել․ «Ինֆորմացիաներ ունենք տարբեր սուբյեկտների հետ կապված։ Մեր մշտական հսկողությունն իրականացվում է, չեմ ուզում հիմա որևէ բացահայտում անել»։
Հարկային եկամուտները, ըստ նրա, առաջին եռամսյակում կազմել են 461 միլիարդ, որը 14․4 միլիարդով ավելին է, քան նախապես պլանավորված էր։
Ադրբեջանցիները չեն մտել Ստեփանակերտ. Դավիթ Բաբայան
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ուժեղացրել է պարեկությունը սահմանային հատվածներում
Վճռորոշ այս իրավիճակում աններելի է ներքին անկայունություն ձևավորելու միտումներն ու փորձերը. ԵԿՄ
Առայժմ հնարավոր չէ ԼՂ-ում էլեկտրաէներգիայի մատակարարում իրականացնել
Հավատացած եմ, որ դժվարությունները չեն կարող կոտրել մեր ժողովրդի ոգին, ստեղծելու և արարելու կամքը. ՀՀ նախագահ
Ադրբեջանը հրաձգային տարբեր զինատեսակներով կրակում է Ստեփանակերտի ուղղությամբ
Պետք է ապահովվեն ԼՂ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը. Իրանի ԱԳՆ
Այսօր մենք կրում ենք անասելի տառապանքներ, բայց կարևոր է հասկանալ՝ ինչու պիտի անցնենք այս ճանապարհը. վարչապետ
Հանրապետության հրապարակից երեկ բերման է ենթարկվել 30 քաղաքացի. ՆԳՆ
Ինձ ասում են՝ ինչո՞ւ Ասկերանում չեք կանգնած, բա Հայաստանի սահմանները ո՞վ պահի. Ռոմիկ Մխիթարյան
Եվլախում մեկնարկել է ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը (տեսանյութ)
Վերջին օրերին մեր հայրենակիցները անցնում են ծանրագույն ժամանակների միջով. Տիգրան Ավինյան
Եռաբլուրը մի՛ քաղաքականացրեք. Ռոմիկ Մխիթարյան
Կլինի՞ որևէ որոշում այս մարդկանց պաշտպանելու, իրենց տներում ապրելու իրավունքը վերականգնելու մասին. Մարուքյան
Միրզոյանը Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավարին ներկայացրել է ԼՂ-ում ստեղծված ծանր իրավիճակը
Հայտնի է՝ ովքեր են ներկայացնում Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը Եվլախի բանակցություններում (տեսանյութ)
Իրանը վերացրել է դեպի Ադրբեջան և Հայաստան թռիչքների արգելքը
Մեր երկիրը, պետականությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած. հավատում եմ քեզ, իմ իմաստուն ժողովո՛ւրդ. Ալեն Սիմոնյան
Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի պատճառով արդեն 35 ժամ է՝ ԼՂ կենսական նշանակության ենթակառուցվածքները չեն գործում
Իրանը Հայաստանին և Ադրբեջանին հասկացրել է, որ դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական ամենաչնչին փոփոխությանը. Ռաիսի
ԼՂ ներկայացուցիչների պատվիրակությունն արդեն Եվլախում է (տեսանյութ)
Այսօր ծրագրված «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը չի կայանա
ԱԱԾ-ն Նարեկ Մալյանին ձերբակալելու որոշում է կայացրել
Ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է և հակասում է տարածաշրջանում խաղաղության ստեղծման ջանքերին. Ջոն Քըրբի
ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը․ Բլինքեն
Կոչ եմ անում Բայդենին անհապաղ դիվանագետներ և փորձագետներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ. Կոնգրեսական Քրիս Սմիթ
Ադրբեջանի ռազմատենչ գործելաոճը վտանգի տակ է դնում ԼՂ բնակչությանն ու տարածաշրջանը. Միրզոյանը՝ լիտվացի գործընկերոջը
Հայերի ցեղասպանության հավանականությունը հիմա ավելի մեծ է. Քիմ Քարդաշյանը կրկին դիմել է ԱՄՆ կառավարությանը
120.000 մարդ, ներառյալ՝ կանայք, երեխաներ և տարեցներ, ներկա պահին առերսվում են գոյութենական սպառնալիքի. Միրզոյան
Ոստիկանները Ստեփանակերտում ուժեղացված ծառայություն են իրականացնում. ՆԳՆ
ԼՂ ԱԻՊԾ-ում հավաքագրվում են այն անձանց տվյալները, որոնց գտնվելու վայրի մասին դեռևս որևէ տեղեկություն չկա
Աշխարհահռչակ ռեփեր Snoop Dogg-ի համերգը հետաձգվեց
Էմանուել Մակրոնն Ալիևին կոչ է արել ապահովել ԼՂ-ի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը
Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ
Ռուս-թուրք-ադրբեջանական տանդեմի համար Արցախը դարձել է բութ գործիք, մահակ՝ ՀՀ-ի գլխին հարվածելու համար. քաղաքագետ
Էրդողանը ևս մեկ անգամ Ալիևին հայտնել է Թուրքիայի անկեղծ աջակցությունն Ադրբեջանին
Կառավարության շենքի դիմաց զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով մի շարք անձինք ձերբակալվել են. ՔԿ
Հարավային Կովկասն ապակայունացնելու բոլոր փորձերը պետք է կանխվեն. Միրզոյանը կարճ զրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով կա առնվազն 200 զոհ, ավելի քան 400 վիրավոր. ԼՂ ՄԻՊ
Ինչու են քաղաքացիները Ստեփանակերտի օդանավակայանում. ԼՂ ՄԻՊ-ը պարզաբանել է հրապարակված լուսանկարը
© 2023 Հայկական ժամանակ