Երևան
12 °C
ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին, նրա երկու որդիներին՝ Արթուր եւ Հակոբ Մանուկյաններին, կնոջը՝ Աիդա Մանուկյանին, ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ծանուցումներ է ուղարկել։
Աբրահամյան ընտանիքը, ըստ ծանուցումների, վարչություն պետք է ներկայանա ապրիլի 26-ին։ Հիշյալ անձանց պատկանող գույքի առնչությամբ դատախազությունում իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Նշենք, որ 65-ամյա Աբրահամ Մանուկյանը 2007-2010թթ. եղել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, 2003-2007թթ.՝ ԱԺ պատգամավոր /համամասնական ընտրակարգ, ՀՀԿ/: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Ապա կուսակցափոխ է եղել եւ արդեն 2012 թ․ ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։ 2015-ին էլ՝ «բուժուադեմոկրատական հեղափոխությունից» հետո, երբ Սերժ Սարգսյանի ճնշումների հետեւանքով Գագիկ Ծառուկյանը լքեց ԲՀԿ-ն ու քաղաքականությունը, Ծառուկյանի ընկեր Մանուկյանը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում էր ներկայացրել։
Նկատենք, որ Աբրահամ Մանուկյանը 2012-ին ԱԺ մուտք գործած հերթական մեծահարուստ պատգամավորներից էր. հայտարարագրել էր 217 մլն դրամ եւ 117 հազար դոլար: ԿԸՀ ներկայացրած գույքի եւ եկամուտների հայտարարագրից հայտնի է դառնում, որ նա մեծ անշարժ գույքի սեփականատեր է. Երեւան քաղաքում հայտարարագրել է 3 հողամաս՝ 8.5 հեկտար ընդհանուր մակերեսով, ինչպես նաեւ՝ 3 շենք-շինություն եւ հողին ամրացված 5 անշարժ գույք, որից 2-ը՝ 8 եւ 9 հա մակերեսով, գտնվում է Կոտայքի մարզի Արզական գյուղում:
Ըստ հայտարարագրի՝ Մանուկյանն ուներ նաեւ 2007թ. արտադրության «Մերսեդես Բենց S500» մակնիշի ավտոմեքենա, որի շուկայական արժեքն էր 55 հազար դոլար:
Նշենք, որ Աբրահամ Մանուկյանը խորհրդային տարիներին տարբեր եկամտաբեր պաշտոններ է զբաղեցրել։ Նրա կենսագրականից տեղեկանում ենք, որ մասնավորապես 1983թ. Երեւանի նուրբ բրդյա գործվածքների կոմբինատում զբաղեցրել է արտադրամասի պետի տեղակալի պաշտոնը, 1983-1989թթ.՝ Երեւանի «Գործվածքհագուստկոշիկառ» համակարգի տարբեր խանութներում ղեկավար պաշտոններ: 1989-1991թթ. եղել է «Հագուստի տուն» հանրախանութի տնօրեն: Իսկ ահա 1991-2003թթ.՝ Հայկոոպի Երեւանի միջշրջանային ունիվերսալ մանրամեծածախ բազայի փոխտնօրեն, տնօրեն, ապա՝ գլխավոր տնօրեն:
Նկատենք, որ Աբրահամյանի անունը հատկապես շրջանառվեց ԲՀԿ-ի «ծանր օրերին»․ մամուլը գրեց, որ «Մանուկյանը վերցրել է ԲՀԿ-ին պատկանող ավելի քան 100 միլիոն դրամի հասնող գումարը եւ փախել Հայաստանից»։ Գումարը նախատեսված էր ԲՀԿ տարածքային կառույցների աշխատանքը համակարգելու համար. Աբրահամ Մանուկյանը նախկինում եղել է այդ կառույցների համակարգողը: Պատգամավորի օգնականը հաստատել էր, որ Մանուկյանը երկրում չէ, իսկ Նաիրա Զոհրաբյանը գումարի կորստի հետ կապված լուրը հերքել էր՝ այն անվանելով ապատեղեկատվություն:
Դեռ մինչեւ հեղափոխությունը քաղաքականությունը լքած Աբրահամ Մանուկյանը, հիշեցնենք, 2020թ․ հունվարին կալանավորվել էր, ապա՝ ամիսներ անց ազատ արձակվել։ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-154.2 հոդվածի 2-րդ մասով՝ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի եւ դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելուն Գագիկ Ծառուկյանին եւ այլոց հանցակցելու համար։
Աբրահամ Մանուկյանի որդին՝ Արթուր Մանուկյանը, հերթափոխել էր հորը՝ 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Արթուր Մանուկյանը հայտարարագրել է պատկառելի ունեցվածք՝ մեկ բնակարան, հասարակական նշանակության մեկ շինություն, մեկ ավտոտնակ, երեք հատ ավտոմեքենա՝ Bentley Continent AL 6.0, BMW X5 4.6 IS եւ սովետական Gaz 311000:
Արթուր Մանուկյանը հայտարարագրել է մեկ ընկերությունում ունեցած իր 800 հազար դրամի չափով բաժնեմասը: Նրա դրամական միջոցները կազմում էին 225 մլն դրամ, 620 հազար դոլար եւ 180 հազար եվրո: Որպես եկամուտ՝ մեծահարուստ պատգամավորը հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը՝ տարեկան 2 մլն 310 հազար դրամ:
Աբրահամյանի կինը՝ Նինա Նազարյանը, որը Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի դուստրն է, հայտարարագրել է 31 միլիոն դրամ, 230 հազար դոլար եւ 105 հազար եվրո, որպես եկամուտ՝ շուրջ 1 միլիոն դրամ:
Նշենք, որ Արթուր Մանուկյանը, ըստ մամուլի, բազմիցս հայտնվել է սկանդալային պատմությունների մեջ՝ թմրանյութեր, ապօրինի զենք, զինամթերք եւ այլ մեղադրանքներ շրջանակներում:
Մասնավորապես 2019-ին Արթուր Մանուկյանի անունը կրկին շրջանառվեց կրիմինալ պատմության շրջանակներում․ վերջինիս եւ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանի դեմ հաղորդում էր ներկայացվել, հարուցվել էր քրեական գործ։
Աբրահամ Մանուկյանի մյուս որդին՝ Հակոբ Մանուկյանը, եղել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության պետ (2017-2018 թթ.), պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ ներկայացրած հայտարարագրում հայտարարագրել է 1 հողամաս, 3 ավտոմեքենա՝ MERCEDES-BENZ 500 S (որը գնել է 2017-ին, 15 միլիոն դրամով), HYUNDAI SONATA 2.4, MITSUBISHI PAJERO IO 1.8։ Դրամական միջոցները կազմել են 198 միլիոն դրամ, 290 հազար ԱՄՆ դոլար, 70 հազար Եվրո։ Որպես եկամուտ՝ Մանուկյանը հայտարարագրել է աշխատավարձը՝ 1 միլիոն 621 հազրա 596 դրամ։
Հ. Մ.
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT