Կրակել, ապա դանակահարել է․ նոր հաղորդում Նարեկ Սարգսյանի եւ նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանի դեմ

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սագսյանի եւ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդու՝ Արթուր Մանուկյանի (Ծառուկյան խմբակցության նախկին պատգամավոր) դեմ նոր հաղորդում է ներկայացվել:

Հաղորդումը ներկայացվել է սույն թվականի մարտին: Այն ներկայացրել է գործով արդեն տուժող ճանաչված Հակոբ Հովհաննիսյանի (նա այլ գործով դատապարտյալ է,-հեղ․) ընկերը՝ Տիգրան Սարգսյանը: Մեր զրույցում Հովհաննիսյանի եղբայրը (նա չցանկացավ հրապարակել իր անունը) պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել 2012թ. դեկտեմբերի 23-ին. եղբայրը համակուրսեցու՝ Էրիկ Բալթայանի հետ գումարային խնդիր է ունեցել, վերջինս էլ դիմել է իր մորաքրոջ որդուն՝ նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանին: Խոսակցության մասին պարզաբանումներ ստանալու համար Հակոբ Հովհաննիսյանը ընկերների հետ գնացել է Երեւան քաղաքի Կողբացի փողոցում գտնվող գետնանցում, որտեղ գտնվող սենյակներից մեկում եղել են Արթուր Մանուկյանը, Նարեկ Սարգսյանը եւ վերջինիս թիկնապահները:

Տուժողի եղբայրը նշեց, որ խոսակցությունը վերածվել է վիճաբանության, ինչից հետո Նարեկ Սարգսյանն իր մոտ եղած ատրճանակով կրակել է Հակոբ Հովհաննիսյանի ուղղությամբ, սակայն կրակոցը նրան չի դիպել, որից հետո Նարեկ Սարգսյանն իր մոտ գտնվող կենցաղային դանակով հարվածել է Հակոբ Հովհաննիսյանի կրծքավանդակին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ «Մոտ երեք ժամ սահմանափակել են իր ազատությունը՝ փակելով սենյակի դուռը: Հետո Նարեկը հրահանգել ա իր անվտանգության աշխատակցին լվացվելու նպատակով դուրս հանի սենյակից: Այդ ընթացքում Հակոբը դիմել է փախուստի, սակայն, հասնելով «Մոսկվիչկա» սուպերմարկետի մոտ, ուժասպառ ա եղել, օգնության են հասել քաղաքացիները, շտապօգնություն եւ առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո հրաժարվել ա հիվանդանոց տեղափոխվել՝ հետագա քաշքշուկներից խուսափելու համար»,- պատմեց տուժողի եղբայրը՝ հավելելով, որ դեպքից հետո հաղորդում չեն ներկայացրել:

Հաղորդումը ներկայացվել է երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո: «Հակոբի ընկերը, որն ականատես է եղել դեպքին, հասկանալով, որ հեղափոխություն է եղել ու նախկին իշխանությունը որեւէ դեր չի խաղա, այդ մասին հայտնել է ոստիկանություն»,- հավելեց մեր զրուցակիցը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգքրի 131 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առեւանգելը): Քրեական գործի նախաքննությունն իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեն: Հարուցված քրեական գործի շրջանակներում Հակոբ Հովհաննիսյանը տուժողի կարգավիճակ ունի, իսկ Արթուր Աբրահամի Մանուկյանը՝ վկայի:

Նախօրեին Հակոբ Հովհաննիսյանի մասնակցությամբ քննչական գործողություններ են իրականացվել: Նրա եղբայրը պատմեց, որ Հակոբ Հովհաննիսյանն առերեսվել է իր համակուրսեցու՝ Էրիկ Բալթայանի, ինչպես նաեւ ընկերոջ հետ: «Արթուր Մանուկյանի հետ առերես հարցաքննությունից հրաժարվել է, քանի որ փաստաբան չի ունեցել, հիմա ժամանակ է տրամադրվել, որպեսզի փաստաբան հատկացնեն, նոր մասնակցի քննչական գործողություններին»,- ասաց նա: Մեր հարցին՝ եղբայրը նախկինում Նարեկ Սարգսյանին ճանաչե՞լ է, նրա հետ որեւէ հարաբերություն ունեցե՞լ է, թե՞ ոչ, նա պատասխանեց, որ դեպքից հետո անընդհատ պատճառներ է փնտրել վրեժխնդիր լինելու համար:

Հակոբ Հովհաննիսյանը սեպտեմբերի 3-ին վաղակետ ազատ կարձակվի: «Իր ազատ արձակվելը ոչ մի կապ չունի Նարեկ դեմ տված հաղորդման հետ: Հակոբը նաեւ կոչով դիմում է իր ընկերներին (որոնք ականատես են եղել դեպքին,-հեղ.), որ դուրս գալուն պես հոգ կտանի բոլորի անվտանգության մասին»:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը մեր զրույցում ասաց, որ հարուցված քրեական գործի շրջանակներում դեռ կասկածյալներ կամ մեղադրյալներ չկան:

Նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանն էլ մեր զրույցում ասաց, որ վերոնշյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: Մեր հարցին՝ դուք 2012 թվականին հանդիպե՞լ եք Հակոբ Հովհաննիսյանին եւ փորձել հարցեր պարզել, Մանուկյանը պատասխանեց. «Իհարկե ոչ, նման դեպք որ չի եղել, ես էնտեղ ինչ պետք է անեի»: Ճշտող հարցին՝ Էրիկ Բալթայանը ձեր բարեկա՞մը չէ, նախխկին պատգամավորն արձագանքեց. «Այդքանը, մնացածը․․․»: Հարցին՝ հարցաքննվե՞լ եք քրեական գործի շրջանակներում, Մանուկյանն արձագանքեց. «Դրա համար նույնիսկ դրսից ես թռել եկել եմ Հայաստան»: Մանուկյանը չցանկացավ պատասխանել դեպքի վերաբերյալ մեր այլ հարցերի:

Ալեքսանդր Սարգսյանի 37-ամյա որդին՝ Նարեկ Սարգսյանը գտնվում էր միջազգային հետախուզման մեջ։ Սարգսյանը դեկտեմբերի 6-ին ձերբակալվել է Պրահա 5 թաղամասում գտնվող բնակարաններից մեկում՝ Պրահայի տարածքային ոստիկանության քրեական հետախուզման բաժնի աշխատակիցների կողմից: Նա հիմա գտնվում է նախնական կալանքի տակ: Պրահայում հայտնաբերման պահին Նարեկ Սարգսյանը ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով։ Ըստ ԱԱԾ ավելի վաղ տարածած հաղորդագրության՝ Նարեկ Սարգսյանին պատկանող բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են խոշոր չափի թմրանյութեր, ինչպես նաեւ զենք-զինամթերք:

Նարեկ Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել մեկ այլ դրվագով եւս՝ մարդ առեւանգելու եւ ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13982 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ