Երևան
12 °C
1 մլրդ 144 մլն դրամի հարկեր չվճարելու համար մեղադրանքներ են ներկայացվել «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ տնօրենին, աշխատակիցներին և նրանց օժանդակած այլ ընկերության սեփականատիրոջը:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն, որում ասված է.
«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում «Նոր Զովք» ՍՊ ընկերության վերաբերյալ քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տրիկոտաժե արտադրատեսակների արտադրությամբ և դրա վաճառքով զբաղվող «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊ ընկերության կողմից արտադրված և մատակարարված ապրանքների ծավալները, վաճառքից առաջացած եկամուտները թաքցնելու և միաժամանակ իրական շրջանառությունը վերահսկելու համար նշված ընկերության տնօրեն Մ. Մ.-ն ՍՊԸ-ի արտադրամասի պետ Ա. Հ.-ի օժանդակությամբ ներգրավել է ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող «ԱԿԹՐԵՅԴ–ՍՈՖԹ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր Վ. Ս.-ին։
Վերջինս վճարի դիմաց «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊԸ-ում ներդրել է «1C» առևտրային ծրագիրը, որը համակցել է էլեկտրոնային սերվերային համակարգին և սերվերային համակարգն ու դրա պարունակած՝ «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊԸ-ի և այլ կազմակերպությունների իրական շրջանառությունների վերաբերյալ տվյալները թաքցրել իր հաշվառման հասցեի նկուղում։
Մ.Մ.-ի և Ա.Հ.-ի հանձնարարությամբ Վ. Ս.-ն ներդրված առևտրային ծրագրից օգտվելու հասանելիություն է տրամադրել «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊԸ մի շարք աշխատակիցների, այդ թվում՝ գլխավոր հաշվապահ Ռ. Ս.-ին և արտադրամասի պետ Ա. Հ.-ին։ Արդյունքում՝ ծրագրից օգտվելու հասանելիություն ունեցող անձինք «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊ ընկերության իրականացրած տնտեսական գործունեության վերաբերյալ տեղեկությունները մուտքագրել են առևտրային ծրագիր և իրական շրջանառության վերաբերյալ տվյալները կուտակել հիշյալ տան նկուղային հարկում թաքցված սերվերային համակարգում: Հարկ է նշել, որ նույն սերվերային համակարգից հայտնաբերվել են նաև «Նոր Զովք» ՍՊ ընկերության կողմից թաքցրած շրջանառության վերաբերյալ տեղեկությունները։
Այդ կերպ «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊԸ տնօրենը, տիրապետելով ընկերության կողմից արտադրված և իրացված ապրանքների իրական շրջանառությանը, ընկերության գլխավոր հաշվապահի հետ նախնական համաձայնությամբ և արտադրամասի պետի, ինչպես նաև ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող վերոնշյալ ընկերության հիմնադրի օժանդակությամբ, առանձնապես խոշոր չափերով՝ ավելացված արժեքի հարկ և շահութահարկ չվճարելու նպատակով, որը տույժերով հանդերձ կազմել է 1.144.765.709 ՀՀ դրամ, 2019թ. սեպտեմբեր ամսից 2023թ. փետրվար ամիսը ներառյալ թաքցրել են «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊ ընկերության հարկվող գործարքների մի մասը և հարկման օբյեկտը։
«Ալեքս Տեքստիլ» ՍՊ ընկերության կողմից հարկային մարմին ներկայացված հաշվարկային փաստաթղթերով ցույց է տրվել ավելի քիչ շրջանառություն և 2019թ. սեպտեմբերից մինչև 2023թ. փետրվար ամիսների ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական, 2019-2021 թվականների շահութահարկի տարեկան հաշվարկներում մտցվել են խեղաթյուրված տվյալներ։
Նախաքննության ընթացքում «Ալեքս Տեքստիլ» ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է առանձին վարույթ, որի ընթացքում խուզարկություններ են կատարվել «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊ ընկերության գործունեության վայրերում, ինչպես նաև ընկերության տնօրենի, արտադրամասի պետի, ընկերության հիմնադիրների բնակության վայրերում։
Քրեական վարույթով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ ընկերության տնօրեն Մ. Մ.-ի և գլխավոր հաշվապահ Ռ. Ս.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, ընկերության արտադրամասի պետ Ա. Հ.-ի, ինչպես նաև ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող վերը նշված ընկերության սեփականատեր Վ. Ս.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են և նույն օրը վերջիններիս ներկայացվել է մեղադրանք։
Ներկայացված մեղադրանքում «Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ պատասխանատու անձինք իրենց մեղավոր են ճանաչել, և պատճառված վնասը վերականգնելու նպատակով լրացուցիչ հաշվարկված 1.144.765.709 ՀՀ դրամ հարկային պարտավորությունների գումարը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին։
Նախաքննությունը շարունակվում է»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT