Երևան
12 °C
2022 թվականի մայիսի 5-ին Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության կողմից կազմակերպված հավաքի մասնակիցներին թմրամիջոց իրացնելու և մեկ անձի մահվան փաստով հարուցված գործի նախաքննությունն ավարտվել է:
Այս մասին ՀՀ քննչական կոմիտեն հետևյալ հաղորդագրությունն է տարածել.
«2022թ․ մայիսի 5-ին՝ ժամը 13:25-ին, բուժհաստատությունից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակից մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ քաղաքացու մահը վրա է հասել սուր սրտային անբավարարությունից՝ բնական և սինթետիկ կաննաբինոիդների և բենզոդիազեպինների խառնուրդով սուր թունավորման հետևանքով:
Դեպքի առթիվ 2022թ․ մայիսի 12-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում:
Նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ, ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել օպերատիվ տեղեկություններ Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում այդ ընթացքում հավաք անցկացնող առանձին անձանց կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ հնարավոր առնչության, ինչպես նաև՝ հրապարակում մահացած անձի կողմից թմրանյութի նկատմամբ հակումներ ունեցող Ա․ Վ․-ի հետ մտերիմ հարաբերություններ ունենալու մասին։
Օպերատիվ տվյալների իրացմամբ կատարվել են 70-ից ավելի խուզարկություններ, որոնց արդյունքում տարբեր հասցեներից հայտնաբերվել են ինչպես թմրամիջոցներ, այնպես էլ ռազմամթերք։
Խուզարկություն է կատարվել նաև Ա.Վ.-ի կողմից շահագործվող «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայում, որի պահեստային անվադողի մեջից հայտնաբերվել են «Մեթամֆետամին» տեսակի՝ 190 և 280 գրամ, «Ափիոն» տեսակի՝ 1030 գրամ, «Հերոին» տեսակի՝ 73.21 գրամ և «Մարիխուանա» տեսակի՝ 1005 գրամ նախնական քաշերով թմրամիջոցների նմանվող զանգվածներ, որոնց թմրամիջոց հանդիսանալու հանգամանքը հաստատվել է նշանակված փորձաքննությամբ: Նշված դեպքի առթիվ 2022թ․ մայիսի 24-ին ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ, և նշված երկու գործերը միացվել են մեկ վարույթում։
Իրականացված քննչական և դատավարական այլ գործորությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա վարույթն իրականացնող քննիչի կողմից հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի 48-ամյա բնակիչ Ա․Վ․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ իրացնելու նպատակով ապօրինի կերպով առանձնապես խոշոր չափերի նշված տեսակի և քանակի թմրամիջոցները ձեռք բերելու և իր կողմից շահագործվող «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի պահեստային անվադողի անվահեծի մեջ պահելու համար։ Միջնորդությունը բավարարվել է, վերջինիս ներկայացվել է մեղադրանք և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Ա․Վ․-ի մասով նախաքննությունն ավարտվել է, նրա վերաբերյալ անջատված մասով քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:
Մնացած մասով, այդ թվում՝ թմրամիջոցների, նաև Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու մահվան պատճառ դարձած թմրամիջոցների ձեռքբերման, հնարավոր այլ անձանց ներգրավվածության հանգամանքների պարզման մասով նախաքննությունը դեռևս շարունակվում է»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT