Վրեժից դրդված արձակել էր 15 կրակոց. «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրենի դստեր սպանությունը բացահայտվել է

Ավարտվել է Երևանի 31-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու, վերջինիս կնոջ սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2021 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի բակում վիճաբանություն է առաջացել Երևանի 25-ամյա բնակիչ Լ.Ա.-ի և 31-ամյա բնակիչ Վազգեն Մարգարյանի միջև, որի ընթացքում վերջինս իր ընկերների հետ ծեծի է ենթարկել 25-ամյա երիտասարդին:

Իրեն ծեծի ենթարկելու համար վրեժ լուծելու շարժառիթով Վ. Մարգարյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կարճ ժամանակ անց՝ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, երիտասարդը հանդիպել է իր 30-ամյա ծանոթ Լ.Ս.-ին և տեղեկացրել իր հանցավոր մտադրության մասին:

Վերջինս զանգահարել է երիտասարդին ծեծի ենթարկած անձին և նրանից տեղեկանալով, որ գտնվում է Երևան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգում, այդ տեղեկատվությունը տրամադրել է 25-ամյա երիտասարդին, որից հետո միասին, վերջինիս վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով գնացել են հիշյալ վայր: Նկատելով 31-ամյա տղամարդուն և նրա ընկերներին, Լ. Ա.-ն, իր հետ վերցնելով ապօրինի ձեռք բերած հրազենը, իջել է ավտոմեքենայից ու շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով շուրջ 15 կրակոց է արձակել երեք ընկերների հետ Վ. Մարգարյանի և նրա «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Արդյունքում Վ. Մարգարյանը, աջ ոտքի թաթին ստանալով վիրավորում, դիմել է փախուստի ու թաքնվել, իսկ կրակոցներից մեկը դիպել է հիշյալ ավտոմեքենայի սրահի հետնամասում գտնվող՝ վերջինիս կնոջ՝ Դիանա Դարբինյանի կրծքավանդակին, որի հետևանքով կինը տեղում մահացել է:

Այնուհետև, 25-ամյա երիտասարդն իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգը փոխանցել է իր հետ եկած ծանոթին՝ Լ.Ս.-ին, ով վերցնելով այն՝ ապօրինի պահել է իր մոտ և վարելով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, հեռացել՝ հրազենը փոխադրելով այլ վայր:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Լ.Ա.-ին մեղադրանք է ներկայացվել: նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նրա 30-ամյա ծանոթ Լ.Ս.-ին ևս մեղադրանք է ներկայացվել, որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական վարույթը դատարան ուղարկելու նպատակով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
47143 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին