Համատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ կոնկրետ գործեր․ Փաշինյանը՝ Ֆոն դեր Լայենին

02/07/2026 schedule14:08

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։

82.jpg (774 KB)

Նախ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմերով հանդիպումը։

83.jpg (745 KB)

Իր խոսքում վարչապետը ողջունել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և հիշեցրել, որ վերջին երկու ամսում սա նրա երկրորդ այցն է Հայաստանի Հանրապետություն։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ գործընթացը նշանակում է, որ վերջին տարիներին համատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ կոնկրետ գործեր, որոնք Հայաստանն ու ԵՄ-ն իրականացնում են։

11.jpg (510 KB)

«Մայիսին տեղի ունեցավ Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը Երևանում, և կարծում եմ՝ շատ տպավորիչ է, թե ինչպիսի քայլերով ենք մենք իրականացնում այն քաղաքական պայմանավորվածությունները, որոնք ձեռք ենք բերել։ Իհարկե, հայտնի հանգամանքները նաև նպաստում են, որպեսզի որոշ պրոցեսներ մեր հարաբերություններում ավելի արագ ընթանան, բայց մյուս կողմից այն, ինչ մենք իրականացնում ենք, մեր ռազմավարական ընկալումների արտահայտությունն է, որն արձանագրել ենք նախորդ շրջանում մեր ունեցած, արդեն թույլ տվեք ասել, բազմաթիվ հանդիպումների և քննարկումների ընթացքում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

12.jpg (648 KB)

Վարչապետը շնորհակալություն է հայտնել այս ընթացքում ցուցաբերված աջակցության համար։ «Մենք վերջին ամիսներին տարբեր ձևաչափերով ենք շփվել, այդ թվում՝ հեռախոսազրույց ենք ունեցել, այդ հեռախոսազրույցի ընթացքում Դուք մի շարք հայտարարություններ եք արել Հայաստանին աջակցության վերաբերյալ, որոնք գործնականում այսօր իրագործվում են կամ իրագործված են։ Իհարկե, դա շատ տպավորիչ է և նաև հանրության շրջանում մեծացնում է վստահության մակարդակը Հայաստան-Եվրոպական Միություն գործակցության և գործընկերության նկատմամբ։ Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ, և բարով եք եկել»,- նշել է վարչապետ Փաշինյանը։

13.jpg (932 KB)

Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել․ «Սիրելի՛ Նիկոլ, լավ է նորից վերադառնալ Երևան, սա արդեն երկրորդ անգամ է երկու ամսից պակաս ժամկետում, ինչպես ասացիք, և սա ապացուցում է մեր գործընկերության և անձնական բարեկամության ամրությունը։ Նախ կցանկանայի Ձեզ շնորհավորել ընտրությունների արդյունքների առթիվ, ուզում եմ շնորհավորել հայ ժողովրդին, որն ընտրել է ժողովրդավարությունը, խաղաղությունը և Եվրոպային մերձենալը»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը՝ ավելացնելով, որ սա մեծ քայլ է և վստահության քվե։

15.jpg (606 KB)

Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ ինքը գիտակցում է այն փաստը, որ ոչ բոլորին է դուր գալիս Հայաստան-ԵՄ մերձեցումը և ընդգծել ԵՄ-ի՝ Հայաստանին անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամությունը։ 

«Ես այսօր այստեղ եմ նաև աներկբա հայտարարելու, որ եթե Ռուսաստանը փակի իր շուկան Հայաստանի արտադրանքի համար, Եվրոպական Միությունը կբացի դուռը հայկական ապրանքների արտադրատեսակների համար Եվրոպական Միության 450-միլիոնանոց սպառողների շուկայում։ Մենք ուզում ենք սատարել մեր բարեկամներին, մենք ուզում ենք սատարել խաղաղության պրոցեսին, որն ընթանում է, ինչի համար ցանկանում եմ գնահատանք հայտնել Ձեզ։ Մենք ուզում ենք նաև ներդրումներ իրականացնել փոխկապակցվածության ծրագրերի մեջ, որոնք կապում են Եվրոպական Միությանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան։ Հայաստանն այստեղ կենսական դեր է խաղում շնորհիվ իր դիրքի»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը՝ ավելացնելով, որ այդ ներդրումների նպատակով հատկացվել է 200 միլիոն եվրո, որը կարող է հասնել մինչև 2 մլրդ եվրոյի։ 

«Սրանք կարևոր են այս տարածաշրջանում փոխկապակցվածության համար»,- նշել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը՝ շնորհակալություն հայտնելով կայուն գործընկերության և բարեկամության համար։

14.jpg (538 KB)

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական հարաբերությունների հետևողական զարգացմանն առնչվող օրակարգային մի շարք հարցեր։ Դրանք վերաբերել են առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների առաջմղմանը, վիզաների ազատականացման գործընթացին։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ։

16.jpg (1.10 MB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
333 դիտում

Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան ավարտվել է. ՀՀ վարչապետը ճանապարհել է նրան դեպի ինքնաթիռ

Հայաստանը միակ գործընկեր երկիրն է, որը ներկայումս վիզայի ազատականացման ակտիվ երկխոսության մեջ է ԵՄ-ի հետ

Գալու են «մենք դեպուտատ ենք» դեմքի արտահայտությամբ նստեն. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նոր ընդդիմության մասին

Եվրոպական շուկայի դռները բացվում են հայկական արտադրանքի համար. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ աջակցության մասին

Համատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ կոնկրետ գործեր․ Փաշինյանը՝ Ֆոն դեր Լայենին

Առանց Նիկոլ Փաշինյանի ինձ որևէ քաղաքական պրոցեսում չեմ տեսնում. Ալեն Սիմոնյան

GTB Development ընկերությունը դարձել է ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր

Հանրային պահանջ կար, պատգամավորները հանձնառու են եղել իրացնելու. ՆԳ նախարարը՝ ընտրական փոփոխությունների մասին

Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը

Որևէ այլ գործընկերոջ շահերը չենք արհամարհում, բայց չենք էլ կարող ավելի բարձր դասել, քան ՀՀ-ի շահերը. Փաշինյան

Անհեթեթություն է. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնի համար առաջարկ ստանալու մասին

Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank

Շուտով դուք կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրոյի աջակցություն, կաջակցենք նաև առևտրին. ԵՀ հանձնակատար

Ես եկել եմ ասելու, որ դուք կարող եք մեզ վրա հույս դնել. Ֆոն դեր Լայեն

Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով

«Մերգելյանի» անվան ինստիտուտից տրավմաներով քաղաքացի է հոսպիտալացվել

ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի . տեսանյութ

Կիևը ենթարկվել է խոշորամասշտաբ հրթիռային հարձակման, կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ. հայտարարվել է սգո օր

ԱԺ-ում կքննարկվեն կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի փոփոխությունները

Կառավարությունում հյուրընկալեցի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին. վարչապետ

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. Փաշինյան

Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանել է Երևան

Ավտովթար և ողբերգական վրաերթ Երևան-Գյումրի ճանապարհին. 22-ամյա աղջիկը տեղում մահացել է, կա տուժած

Փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

Հրդեհ է բռնկվել Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում

Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում

Սովորել, սովորել, սովորել. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կադրային նոր նշանակումներ ՊՆ-ում

Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի

Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ

«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ

Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ

Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ

Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան

Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև

Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա