Երևան
12 °C
Կրկին 2 ամսով երկարացվել են Պեմզաշենում նոյեմբերի 9-ին տեղի ունեցած սպանությունների գործով մեղադրյալներ Վրույր և Արկադի Բարսեղյանների կալանքի ժամկետները։
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Սպանված ընտանիքի հայրը՝ Սևակ Մելիքսեթյանը, մեր զրույցում ասում է՝ նախաքննության այս փուլում գործի ընթացքի ու ձեռք բերված ապացույցների մասին խոսել չի կարող, քանի որ իրեն շատ բան էլ հայտնի չէ։ Ըստ նրա, սակայն, Արկադի Բարսեղյանը շարունակում է չընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։
«Մինչև հիմա էլ հերքում է Արկադին, բայց որ կալանավորված է, ուրեմն մի բան կա, չէ՞։ Ես հստակ ոչինչ չեմ կարող ասել։ Անմեղության կանխավարկած կա, քննությունը կասի ամեն բան»,- ասում է Սևակը։
Մեր տեղեկություններով՝ քննության հիմնական վարկածը, որն ընկած է նաև մեղադրանքի հիմքում, այլ հանցագործության՝ կողոպուտի հետքերը թաքցնել է։
Վրույր Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 155-րդ (Սպանություն) հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ եւ 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ եւ 13-րդ կետերով (2 դրվագ), 252-րդ (Ավազակություն) հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 198-րդ (Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) հոդվածի 4-րդ մասով։
Իսկ Արկադի Բարսեղյանին՝ 155-րդ հոդվածի (Սպանություն) 2-րդ մասի 8-րդ, 13-րդ կետերով եւ 252-րդ հոդվածի (Ավազակություն) 3-րդ մասի 2-րդ կետով:
Ընտանիքի հոր՝ Սևակի խոսքով՝ մեղադրյալների ընտանիքները դեպքից հետո գյուղ չեն վերադարձել։ Սպանության լուրն իմացած և Պեմզաշեն արտագնա աշխատանքից վերադարձած Մելիքսեթյանը մինչ օրս իր տուն ոտք չի դրել. այն դեռ դեպքի վայր է համարվում։
Հարցին՝ կմեկնի՞ Հայաստանից, թե՞ ոչ, ասում է՝ մինչև ամեն բան չպարզվի, ոտքը գյուղից դուրս չի դնի։
Նշենք, որ 2023 թվականի հունվարի 11-ին ևս Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Պեմզաշենում նոյեմբերի 9-ին տեղի ունեցած մոր և նրա երկու զավակի սպանությունների գործով մեղադրյալներ Վրույր և Արկադի Բարսեղյանների կալանավորումը 2 ամսով երկարաձգելու միջնորդությունը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղում սեփական տանը սպանված էին հայտնաբերվել 31-ամյա Զարինե Մելիքսեթյանը և վերջինիս 12-ամյա դուստրն ու 8-ամյա որդին։ Սպանված ընտանիքի հայրը դեպքի պահին գտնվել էր ՌԴ-ում՝ արտագնա աշխատանքի։ Գյուղ էր վերադարձել ողբերգությունից հետո։
ՀՀ ոստիկանությունը ծավալուն անդրադարձով նոյեմբերի 17-ին ներկայացրել էր 2022 թվականի նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանդի գրեթե բոլոր մանրամասները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT