Մեր նպատակն է ամենակարճ ժամանակում հասարակությունը շոշափելի արդյունք տալը. Պետնախարարը ներկայացրել է նոր նախարարներին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր՝ մարտի 9-ին այցելել է սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Վահրամ Առաքելյանին: Նա շնորհակալություն է հայտնել համակարգի աշխատակիցներին՝ նախկին նախարար Արմեն Մանգասարյանի գլխավորությամբ շրջափակման պայմաններում պատասխանատվություն կրելու և ծանրաբեռնված աշխատանքի համար:

Ներկայացնելով ոլորտում երկարամյա փորձ ունեցող նորանշանակ նախարարին՝ Գուրգեն Ներսիսյանը համոզմունք է հայտնել, որ Վահրամ Առաքելյանը ամենայն պատասխանատվությամբ կիրականացնի ոլորտի առջև ծառացած խնդիրների համակարգային լուծումները։

«Խնդիրներին համակարգային լուծումներ առաջադրելով, մենք կառավարման համակարգում որակապես նոր գործիքներ ու հարաբերություններ կստեղծենք:

Մեր նպատակն է, որպեսզի ամենակարճ ժամանակահատվածում հասարակությունը շոշափելի արդյունքներ զգա»,- նշել է Գուրգեն Ներսիսյանը:

Պետական նախարարն այնուհետև այցելել է քաղաքաշինության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել Ազատ Համաբարձումյանին, ում նախագահի հրամագրով ժամանակավորապես վերապահվել է նախարարի պարտականությունների կատարումը: Գուրգեն Ներսիսյանը կարևորել է հատկապես հետպատերազմյան շրջանում նախկին նախարար Արամ Սարգսյանի և համակարգի աշխատակիցների կատարած մեծածավալ աշխատանքը, ինչի արդյունքում կյանքի են կոչվել ենթակառուցվածքային և բնակարանային ապահովման բազմաթիվ ծրագրեր:

Անդրադառնալով ոլորտային հարցերին՝ պետական նախարարը ընդգծել է գերատեսչության հետագա աշխատանքների կազմակերպման արդյունավետության ապահովումը։

«Քաղաքաշինությունն այն ոլորտներից է որտեղ կարելի է անվերջ զարգանալ և մեր հաջողությունների գրավականը նաև նրանում է, թե մենք որքանով ենք պատրաստ բոլոր զարգացումներին զուգահեռ համաչափ զարգանալ, որպեսզի ունակ լինենք դիմագրավելու բոլոր մարտահրավերներին», - նշել է Գուրգեն Ներսիսյանը։

Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Գեորգի Հայրիյանին՝ պետական նախարարը վստահություն է հայտնել, որ գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղությամբ ջանքերը կբազմապատկվեն:

«Առաջիկայում մեր երկիրը պետք է էականորեն առաջընթաց ապահովի գյուղատնտեսության ոլորտում: Այդ հարցում պատասխանատվություն պետք է ստանձնեն ձեզանից յուրաքանչյուրը, այդ թվում նաև ես՝ որպես ոլորտի ձեզ հետ հավասարապես պատասխանատու։ Առաջին հերթին ճիշտ կադրային քաղաքականության արդյունքում, մասնագետների ունեցած փորձի և  գիտելիքներին համապատասխան տեղաբաշխումը կազմակերպելով,  կկարողանանք ապահովել առավելագույն արդյունավետություն», - ասել է Գուրգեն Ներսիսյանը։

Պետական նախարարը շնորհակալություն է հայտնել նախարարության աշխատակիցներին՝ նախկին նախարար Հրանտ Սաֆարյանի ղեկավարությամբ Արցախի շրջափակման ընթացքում կատարած աշխատանքի համար:

Հանդիպմանը քննարկվել են նաև շրջափակման պայմաններում գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանն առնչվող հրատապ հարցեր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
21221 դիտում

800 ա քո համար, կարաս ասես 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ

Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից

Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է

Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն

Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը

Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո

Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր

Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը

Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար