Գեղարքունիքի մարզպետն ամփոփել է 2022 թվականին մարզում Կառավարության իրականացրած սուբվենցիոն ծրագրերը

ՀՀ Գեղարքունիկի մարզպետ Կարեն Սարգսյանը ֆեսբուքյան իր էջում ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփումը։ 

Ըստ նրա՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղում 2022 թվականին իրականացվել է սուբվենցիոն 5 ծրագիր, որոնց արդյունքում կառուցվել է մանկապարտեզի խաղահրապարակը եւ սեպտիկ հորը, 2-րդ թաղամասի 6-րդ փողոցի լուսավորության ցանցը, ներհամայնքային ոռոգման առուներ, ասֆալտապատվել է ներհամայնքային 2 փողոցը, հիմնանորոգվել է մշակույթի կենտրոնի շենքը։

«2020 թվականին Ծովինարի մանկապարտեզի հիմնանորգման ծրագիրը սկսվել է 2019 թվականից եւ ընթացել մի քանի փուլերով, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

2019 թվականին Ծովինարի մանկապարտեզի հիմնանորոգմանը հատկացվել է 28,8 միլիոն, 2020 թվականին՝ 40 միլիոն, 2021 թվականին՝ 28,5 միլիոն, 2022 թվականին՝ 61,5 միլիոն դրամ։ Նախորդ երեք տարիների ընթացքում ավարտի են հասցվել հիմնանորոգման, ինչպես նաեւ ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքները, իսկ 2022 թվականին տրամադրած միջոցներով ավարտվել են բակային տարածքի բարեկարգման, խաղահրապարակի եւ սեպտիկ հորի կառուցման աշխատանքները։ Ծովինարի մանկապարեզի հիմնանորոգման 2022 թվականի ավարտական փուլի համար տրամադրված գումարի 75 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծովինարի մանկապարտեզն այս ուսումնական տարում իր դռները կբացի գյուղի նախադպրոցական տարիքի 100 երեխաների առջեւ։ Մանկապարտեզի գործունեությունը դադարեցվել էր 2005 թվականից, շենքային անբավարար պայմանների պատճառով։
2021 թվականին Ծովինարի ներհամայնքային փողոցների ասֆալտապատման ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 101 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ասֆալտապատմամբ հիմնանորոգվել է 1-ին թաղամասի 9-րդ փողոցը եւ 2-րդ թաղամասի 6-րդ փողոցը՝ շուրջ 1200 գծամետր երկարությամբ եւ 5 հազար քառակուսի մետր մակերեսով»,– գրել է Սարգսյանը։ 
Ըստ մարզպետի՝ 2022 թվականին Ծովինար գյուղի 2-րդ թաղամասի 6-րդ փողոցի լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 6 միլիոն 562 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Լուսավորության ցանցը կառուցվել է 600 գծամետր երկարությամբ։ Տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 30 լուսատու։  2023 թվականին էլ Ծովինարի ոռոգման առուների կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 32 միլիոն 280 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ոռոգման առուների ներքին ցանց է կառուցվել 2-րդ թաղամասի 6-րդ փողոցում, շուրջ 700 գծամետր երկարությամբ,երկաթբետոնյա վաքերով եւ մետաղական խողովակներով։
Սարգսյանը նաև ներկայացրել է 2024 թվականի սպասվելիք ծրագրերը․ «Ծովինարի մշակույթի կենտրոնի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմել է 19 միլիոն 980 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում մշակույթի կենտրոնում իրականացվել են ներքին հարդարման աշխատանքներ։ Մշակույթի կենտրոնի հիմնանորոգման ավարտական փուլը կիրականացվի 2023 թվականին նախատեսված սուբվենցիոն ծրագրով»,- մանրամասնել է նա։ 
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
18660 դիտում

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները