Սպանություն Երևանում. «Կոկտեյլ» հոսթելի մոտ դանակի 9 հարված ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է, կա ձերբակալված

Երեկ՝ մարտի 4-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Վիճաբանության և դանակահարության հետևանքով երիտասարդ տղամարդը հիվանդանոցում մահացել է:

Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից քննչական  բաժին հարղոդումներ են ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 20։03-ի սահմաններում, Երևան քաղաքի Խանջյան փողոցում գտնվող «Կոկտեյլ» հոսթելի դիմաց երկու տղամարդ վիճաբանում են, որոնցից մեկը դանակահարել է մյուսին, և դանակահարված տղամարդը գետնին ընկած արյունահոսում է։

Ավելի ուշ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից ահազանգ է ստացվել այն մասին, որ նշված հասցեից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մեկ անձ` մարմնի բազմակի հատվածների կտրած-ծակած վերքերով:

Մարտի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության ընթացքում Քննչական բաժնի և Ոստիկանության ծառայողների համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է դանակահարված անձի ինքնությունը, վերջինս ճանաչվել է տուժող, սակայն ի վիճակի չի եղել ցուցմունք տալ։ Հվանդանոցում առգրավվել են դեպքի պահին նրա հագին եղած արնանման հետքերով հագուստները։

Հոսթելի դիմաց կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր և քննությանը հետաքրքրող այլ իրեր։ Հարցաքննվել են մի շարք ականատես անձինք:

Մարտի 5-ին՝ ժամը 01:40-ին, Երևան քաղաքի Կոմիտաս փողոցի հասցեներից, մեկից սպանության փորձ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով, ձերբակալել և քննչական բաժին է ներկայացվել Երևան քաղաքի 21-ամյա տղամարդ։

Վերջինիս մասնակցությամբ կատարված դեպքի վայրի զննությամբ Երևան քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է արնանման հետքերով հանցագործության գործիք դանակը։

Անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Օղակաձև զբոսայգու հատվածում 21-ամյա քաղաքացին իր մոտ առկա դանակով հարվածել է տուժողի կրծքավանդակի շրջանին, ինչից հետո վերջինս դիմել է փախուստի, վազել դեպի Երևան քաղաքի Խանջյան 33 հասցեում գտնվող «Կոկտեյլ» հոսթելը, իսկ 21-ամյա քաղաքացին հետապնդել է, նշված վայրում նույն դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել տուժողին և դիմել փախուստի։ Նախնական տվյալներով վեճի պատճառը եղել է տուժողի կողմից մյուսի հացեին հնչեցված հայհոյանքը, ինչի պատճառով երիտասարդները պայմանավորվել են հանդիպել Երևան քաղաքի Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում։

Մարտի 5-ին՝ ժամը 02։45-ին, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից հայտնել են, որ տուժողը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։

Նախաքննության ընթացքում նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
45134 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին