«Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն հանդես է եկել Սուրեն Պապիկյանի բնակարանի հետ կապված «Հետք»-ի հրապարակման պարզաբանմամբ

«Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն հանդես է եկել Սուրեն Պապիկյանի բնակարանի հետ կապված «Հետք»-ի հրապարակման պարզաբանմամբ։

«HETQ.am կայքում հրապարակվել է հոդված՝ (https://hetq.am/hy/article/153676), որում նշվել է, թե
… «Բյուրեղ» բնակելի համալիրում այսօր անշարժ գույքի 1 քմ-ի արժեքը սկսվում է 2500 ԱՄՆ դոլարից։ Այդ պայմաններում Սուրեն Պապիկյանի գնած գույքն արժե 169 միլիոն դրամ՝ շուրջ 412 հազար դոլար, բայց նախարարն այն գնել է 69 միլիոն դրամով (168 հազար դոլար)։…

… 412 հազար դոլար արժողությամբ բնակարանը 168 հազար դոլարով գնելու հնարավորությունը, հավանաբար, պայմանավորված է գործարքի կողմ հանդիսացող մյուս անձի՝ Աշոտ Արսենյանի գործոնով։…»

Հրապարակման մեջ տեղ են գտել փաստացի անճշտություններ, խեղաթյուրված փաստեր ու մոլորեցնող եզրահանգումներ որոնք խախտում են «Ջերմուկ գրուպ» ՓԲ ընկերության, Ընկերության մասնակիցների բարի համբավն ու իրավուքները, մոլորեցնող ազդեցություն են թողնում / կարող են թողնել ընթերցողների և հավանական գնորդների վրա:

Մասնավորապես, նշելով, թե « … «Բյուրեղ» բնակելի համալիրում այսօր անշարժ գույքի 1 քմ-ի արժեքը սկսվում է 2500 ԱՄՆ դոլարից։ Այդ պայմաններում Սուրեն Պապիկյանի գնած գույքն արժե 169 միլիոն դրամ՝ շուրջ 412 հազար դոլար, բայց նախարարն այն գնել է 69 միլիոն դրամով (168 հազար դոլար)։…»,

Հեղինակն ուղղակիորեն մոլորության մեջ է գցում ընթերցողին՝ նույն նախադասության մեջ կապելով երկու տարբեր ժամանակների ոչ նույնական փաստեր:
Նորակառույց բնակարանների, այդ թվում «Բյուրեղ» բնակելի թաղամասի բնակարանների (բնակարանների գնման իրավունքի) վաճառքի գնի սահմանված ընթացակարգի համաձայն՝ հնարավոր գնորդները կարող են բնակարանի ամրագրումն իրականացնել դեռևս մինչև շինարարությունն սկսելը: Ամրագրումից մինչև գնման իրավունքի վաճառքի գործարքի իրականացման պահը կարող է անցնել տևական ժամանակ (դա ենթադրում է ընկերության կողմից համապատասխան թույլտվությունների ստացում, կադաստրում իրավունքի գրանցման ընթացակարգ և այլն):

Կառուցապատման ոլորտում գործող գնային քաղաքականության համաձայն՝ շինարարության իրականացման ավելի վաղ փուլերում բնակարանների (բնակարանների գնման իրավունքի) վաճառքի գինը սահմանվում է ավելի ցածր, և այն աճում է շինարարության ավարտի ժամկետի մոտենալուն և անշարժ գույքի ավարտվածության աստիճանին համապատասխան: Ամրագրում իրականացրած անձինք հետագայում գնման իրավունքի պայմանագիր կնքում և անշարժ գույքը ձեռք են բերում ամրագրման պահին սահմանված արժեքով: Հետևաբար ակնհայտ է, որ ավելի վաղ ամրագրում իրականացրած անձինք անշարժ գույքը ձեռք են բերում ավելի ցածր գնով, քան ավելի ուշ ամրագրում իրականացրած կամ ընդհանրապես առանց ամրագրման գնում իրականացնող անձինք:

Բնակարանների արժեքները տարբերվում են՝ պայմանավորված ամրագրման ժամկետով, բնակարանի հարկով, ավարտվածության աստիճանով և այլ պայմաններով:
Ներկայումս բնակարանների քանակի մոտ 90 տոկոսը վաճառված է, «Բյուրեղ» բնակելի թաղամասի շինարարությունը մոտենում է ավարտին, ինչով էլ պայմանավորված է դեռևս չվաճառված բնակարանների գնման իրավունքի վաճառքի՝ նախին վաճառքի գների համեմատ ավելի բարձր գինը:

Նյութում վերը հիշատակված ձևակերպման մեջ թյուրիմացաբար կամ դիտավորյալ խառնվել են երկու տարբեր փաստ՝ շինարարության սկզբնական փուլում ամրագրված և 27.07.2022թ.-ին կնքված պայմանագրով վաճառված անշարժ գույքի գնման իրավունքի գինը և 2023թ. հունվարին արդեն գրեթե ավարտված նորակառույց շենքում վաճառվող անշարժ գույքի գնման իրավունքի գինը, որոնք, ինչպես պարզաբանվեց վերևում, էականորեն տարբերվում են միմյանցից:

Նյութում հիշատակվող գործարքի առարկա անշարժ գույքը գնորդների կողմից ամրագրվել է շինարարության սկզբնական փուլում, ամրագրման ժամանակահատվածում շուկայում ձևավորված վաճառքի մրցունակ գնով, իսկ գնման իրավունքը օրենքով սահմանված կարգով ձևակերպում է ստացել արդեն իսկ 27.07.2022թ. առուվաճառքի պայմանագրով:

Ընդ որում, նման գների սահմանման ընթացակարգ գործել և գործում է նախապես ամրագրում իրականացրած բոլոր գնորդների համար:

Արդարության համար պետք է նշել, որ նյութում իրավացիորեն հիշատակվում է նաև վերջին ժամանակաշրջանում անշարժ գույքի շուկայում գների աճի իրողությունը: Միևնույն ժամանակ, հակասելով այդ մտքին ու անտեսելով ակնհայտ մի շարք փաստեր, նյութում մեկ նախադասությունում համադրվել են նախկինում գոյություն ունեցած ու ներկայումս գործող գները, փորձ է արվել կեղծ դատողությունների հիման վրա մատուցել սխալ, իրականությանը չհամապատասխանող ու Ընկերության բարի համբավը արատավորող տեղեկություն:

Նույն անշարժ գույքը կամ անշարժ գույքի գնման իրավունքը տարբեր ժամանակահատվածներում ունի տարբեր արժեք՝ պայմանավորված ամրագրման ժամկետով, բնակարանի հարկով, ավարտվածության աստիճանով, շուկայում ձևավորված գներով:

«Բյուրեղ» բնակելի թաղամասում 27.07.2022թ. դրությամբ և այսօր գործող գները էականորեն տարբերվում են, և ներկայումս ավելի բարձր գին ունեցող բնակարանները կարելի էր գնել անհամեմատ ավելի մատչելի գնով՝ շինարարության սկզբնական փուլերում նախապես ամրագրման դեպքում:

Նյութում նշված գործարքը ենթադրյալ գործոններով պայմանավորելը լիովին մտացածին է, չի համապատասխանում իրականությանը, այն կնքվել է ընկերության կողմից որդեգրված գնային քաղաքականությանը և տվյալ ժամանակահատվածում շուկայում գործող գներին լիովին համապատասխան, ինչպես և մյուս բոլոր գործարքները»:

Հիշեցնենք՝ թեմային անդրադարձել էր նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ու նշել, որ Սուրեն Պապիկյանի՝ բնակարան ձեռք բերելու գների մասին գույները խտացված են, գործարքը՝ միանգամայն հնարավոր։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2652 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ