Սուրեն Պապիկյանի՝ բնակարան ձեռք բերելու գների մասին գույները խտացված են, գործարքը՝ միանգամայն հնարավոր. Խաժակյան

««Սուրեն Պապիկյանը 168․000 դոլարով բնակարան է գնել, որն այսօր 412.000 դոլար արժե» վերնագրով նյութը աչքիցս չվրիպեց, քանի որ վերջին շրջանում շատ եմ հետաքրքրվել Երևանում անշարժ գույքի շուկայով և գնագոյացմամբ։ Պետք է ասեմ, որ թվային տվյալները ճշգրիտ էին, բայց, կարծում եմ, հարգելի լրագրողը գույները բավականին խտացրել է, երբ ձևակերպել է «ինչպե՞ս է իրեն հաջողվել այդ բնակարանը գնել շուրջ 100 միլիոն դրամ էժան» հարցադրումը»։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ վերլուծելով «Հետք»-ի արած հրապարակման մեջ նշված մի շարք տվյալներ:

Ըստ Խաժակյանի՝ հայտնի փաստ է, որ կառուցապատման փուլում գտնվող շենքում բնակարանը անհամեմատ էժան է, քան երբ ավարտվում է շինարարությունը։ Մեկ այլ փաստ է, որ որքան մեծ է բնակարանի մակերեսը, այնքան քառակուսի մետրի արժեքը ավելի ցածր է, նաև այն պարզ պատճառով, որ մեծ մակերեսով բնակարանները դժվար են վաճառվում։ Ուստի, ըստ օրինաչափության, նախորդ տարիների ընթացքում գնված բնակարանը կարող է կրկնակի ավելին լինել, քանի որ, Խաժակյանի հավաստմամբ, անգամ 2022 թվականի սկզբի և վերջի գները համադրելի չեն այդ իմաստով։

«Բայց մեր անշարժ գույքի շուկայում տեղի է ունենում մեկ այլ անոմալիա. շուկան այնքան ակտիվ է, որ կա՛մ չես գտնում նախընտրածդ տարբերակը, կա՛մ այն աստղաբաշխական արժեք ունի՝ համեմատած նախորդ տարիների։ Այս դեպքում, երբ հոդվածագիրը գրում է, թե այժմ այդ բնակարանը 412.000 դոլար արժե, ես մի կողմից կարծում եմ, որ այդ թիվը խիստ ուռճացված է, մյուս կողմից շուկան այնքան ակտիվ է, որ, ո՞վ գիտի, գուցե և ստացվի գնորդ գտնել... համենայն դեպս 2018-ին գնածս բնակարանը դոլարային արտահայտության մեջ այժմ առնվազն կրկնակի արժե, թեպետ գտնվում է Զեյթուն վ/շ-ում։

Մի դիտարկում ևս վարկավորման մասին։ Մի կողմ դնելով, թե որ բանկի միջոցով է գնումը իրականացվել, հաշվարկը շատ պարզ է՝ վարկի ամսական մարումը կազմում է մոտ 650.000 դրամի կարգի գումար։ Այդ գումարը կրկնակիից ավելի պակաս է, քան նախարարի ամսական եկամուտը, որը ակնհայտ երևում է Պապիկյանի հայտարարագրից։ Ուստի այստեղ համաչափության մասին հարց առհասարակ չպետք է առաջանա»,- գրել է Խաժակյանն ու հավելել, որ, չնայած այս ամենին, միանշանակ է, որ պետական պաշտոնյաները միշտ պետք է մանրադիտակի տակ գտնվեն, և հանրությունը իմանա, թե ինչ միջոցներով և ինչ արժեքի գույք է ձեռք բերել պաշտոնյան իր պաշտոնավարման ընթացքում՝ Հյուսիսային պողոտայից մինչև Վահագնի թաղամաս, Ավանի բազմաբնակարան շենքից մինչև Շենգավիթ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2746 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ