Ամեն տեղ նոր խաչքար է ու հուշաղբյուր, որն աղավաղում է պատմական հուշարձանների տեսքը, կարգավորումը անհրաժեշտ էր. Քորթոշյան

«Շատ ճիշտ է նման կարգավորումներ մտցնելը, պետք է վերահսկողություն լինի, և վերահաս մարմինների թույլտվությամբ դա իրականացվի»:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է հուշարձանագետ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈՒՀ) փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը՝ անդրադառնալով Կառավարության ընդունած որոշմանը, որը վերաբերում է փոքր ճարտարապետական ձևերի՝ հուշաքարերի, հուշաղբյուրների, խաչերի, խաչքարերի կառուցման, տեղադրման հետ կապված թույլտվությունների տրամադրման կարգին:

«Բազմաթիվ միջնադարյան հուշարձաններ կան, եկեղեցիներ, վանքեր, որտեղ այցելելիս նկատում ենք, որ ինչ-որ մեկը մտածել է, թե հենց այնտեղ պետք է իր անունից խաչքար դնի՝ առանց հաշվի առնելու, որ տարածքը պատմամշակութային հուշարձան է համարվում: Ցանկացած վայրում կարելի է տեսնել նոր հուշարձան, խաչքար կամ հուշաղբյուր, որն իրականության մեջ աղավաղում է պատմական հուշարձանների, ինչպես նաև քաղաքի կամ շրջակա միջավայրի տեսքը: Հատկապես խիստ վերահսկողություն պիտի լինի այն տարածքներում, որտեղ պատմական հուշարձաններ կան»,- շեշտում է նա:

Քորթոշյանը նշում է, որ մեր իրականության մեջ մեկ այլ կարևոր խնդիր էլ պատմական հուշարձանների, սրբավայրերի հանդեպ ոչ հարգալից վերաբերմունքն է:

«Շրջայցերի ժամանակ տեսել ենք, որ կրոնական տարբեր դրսևորումների հետևանքով տուժել են պատմական հուշարձաններ: Օրինակ՝ խաչքարի վրա մոմ են կպցնում, հալեցնում՝ այդ հուշարձանի զարդանախշերը աղավաղելով, և սա համատարած խնդիր է: Ինչ-որ մի հավատալիք կա, որ խաչքարի վրա շիշ են կոտրում՝ վախ բուժելու համար: Կեղտոտում են հուշարձանի տարածքը, տարբեր հուշարձաններում հանդիպում ենք թափված ալկոհոլային խմիչքների շշերի և ոչ միայն: Մեկ այլ խնդիր են պատերի վրա փորագրված անունները, տարբեր գրությունները: Սա մեր իրականության մեջ գիտակցության հարց է, որը, կարծում եմ, գալիս է հենց դպրոցներից, քանի որ հենց նոր սերնդից՝ երեխաներից, պետք է սկսենք և նրանց սովորեցնենք հարգալից լինել այն հուշարձանների նկատմամբ, որոնք ավանդվել են մեր պապերից»,- ասում է հուշարձանագետը:

Խոսելով մեր իրականությունում ընդունված ցայտաղբյուրների և հուշաղբյուրների մշակույթից՝ վերջինս նկատում է, որ ջրի հանդեպ պաշտամունքը հայ ժողովրդի ակունքներից է գալիս:

«Վիշապաքարերից սկսած՝ մենք պաշտամունք ենք ունեցել ջրի հանդեպ, և մշտապես դա դրսևորվել է տարբեր ձևերով՝ վիշապաքար, հետո՝ աղբյուրներ, ցայտաղբյուրներ, հուշաղբյուրներ և այլն: Մենք շուտով կհրատարակենք հուշարձանագետ Սամվել Կարապետյանի «Հայաստանի աղբյուրներ» գիրքը, և այնտեղ տարբեր դարերից մեզ ավանդված բազմաթիվ աղբյուրներ կան: Եթե մենք կարողանանք նաև մերօրյա աղբյուրները և ցայտաղբյուրները անցյալի՝ մեր ունեցած մշակույթի հետ կապել, շատ ավելի լավ կլինի»,- ընդգծում է նա:

Րաֆֆի Քորթոշյանը մտահոգություն է հայտնում, որ կան շատ հուշարձաններ, որոնց մասին տեղեկությունները շատ քիչ են, որոշների տեղն անգամ հայտնի չէ, հետևաբար պետք է ստեղծվի համապատասխան մարմին, որպեսզի դրանք հաշվառեն՝ գրանցեն. «Որևէ վերահսկողություն չի եղել, ամեն մեկը մի տեղ ինչ-որ մի բան է տեղադրել, գումար է ունեցել, խաչքար կանգնեցրել: Հետևաբար աշխատանք է պետք, հաշվառել և վերջնական ցուցակների բերել, հասկանալ դրանց կարևորությունը»:

Միևնույն ժամանակ, ասում է հուշարձանագետը, մեր հուշարձաններն այնքան շատ են, որ որևէ մի կառույց միայնակ հնարավորություն չունի այդ հուշարձանների անվտանգությունն ապահովել, եթե բնակչությունը նույն հոգատար վերաբերմունքը չունենա. «Մեր հայրենիքը իսկապես թանգարան է բաց երկնքի տակ, հետևաբար սա մեկ-երկու մարմնի խնդիր չէ, սա գիտակցության խնդիր է, ազգովի իրականացնելու խնդիր»:

Հարցին՝ արդյոք մենք բացարձակ չունե՞նք այդ գիտակցությունը, վերջինս ասում է, որ միանշանակ չի կարող նշել, թե ամբողջ ազգը չունի:

«Այո՛, մեր հասարակության մեջ կան մարդիկ, որ այդ գիտակցությունը չունեն, բայց կան նաև մարդիկ, որ ունեն, հետևաբար մենք պիտի փորձենք նրանց թիվը կամ տոկոսն ավելացնել, և դա պետք է սկսել դպրոցներից. արշավների տանել երեխաներին, ծանոթացնել հուշարձաններին, բացատրել դրանց կարևորությունը: Այն երեխաները, որոնք արշավների են գնում և իրենց ձեռքով խաչքարերի վրայից մաքրում են այդ մոմերը, կամ աղտոտված տարածքը, նույն բանն իրենք երբեք չեն անի»,- վստահ է զրուցակիցը:

Հերմինե Կարապետյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
19401 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ