Դատավորը չի կարող մեկնաբանել իր կոլեգայի կայացրած որոշումը, քննադատել այլ դատավորի, դրա իրականացումը խախտում է. Մինասյան

Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք իրենց պե՞տք են իշխանությանը ենթարկվող դատավորներ, իսկ նրանք, որոնք եթե կարծիք արտահայտեն, պաշտոնանկ կարվեն, ասաց, որ նման որևէ միտում չկա:

«Արդարադատության նախարարությունը դատական օրենսգրքով սահմանված կարգով հայցում է վարույթներ և եթե դրանցից հետո տեսնում է՝ կան իրավական հիմքեր, որպեսզի այն միջնորդությամբ գնա ԲԴԽ, ապա իր լիազորությունների շրջանակում գնում է այնտեղ: Պետք է ընկալենք, եթե դատավորը ենթարկվում է պատասխանատվության, նշանակում է, որ նա դժգոհ է լինելու իր դեմ կայացված որոշումից»,- նկատեց նա:

Հարցին՝ արդյոք սա կամայական չէ՞, վերջինս նշեց՝ կան դեպքեր, որոնք կարծիքի արտահայտման շրջանակներից դուրս են: Դատական օրենսգրքում սևով սպիտակի վրա գրված է՝ դատավորն իրավունք չունի մինչև որոշում կայացնելը կարծիք հայտնի իր կողքի դատարանի որոշման մասով. «Դատական օրենսգրքում հստակ գրած է՝ դատավորը չի կարող մեկնաբանել իր կոլեգայի կայացրած որոշումը, քննադատել այլ դատավորի, որի իրականացումը համարվում է խախտում»:

Մինասյանի խոսքով՝ իրենք պետք է ստեղծեն այնպիսի մի մարմին, որի միջոցով դատավորը կկարողանա բողոքարկել իր դեմ կայացված ակտերը:

«Նախատեսվում է, որ եթե ստորին ատյանը, այս դեպքում՝ ԲԴԽ-ն, կայացնում է որոշում, որից դժգոհ է դատավորը, հնարավորություն ենք ստեղծում բողոքարկման: Այնուամենայնիվ, այստեղ որոշողը Արդարադատության նախարարությունը չէ, այլ դատարանը»,- ասաց նա:

Վերջինիս փոխանցմամբ՝ Սահմանադրական դատարանի բարեփոխումներն էլ դրական փուլում են, ընթանում են հանրային քննարկումներ: Նաև նոր հանձնաժողովի ձևավորման փուլում են, գալիք շաբաթ կլինի նոր թեկնածուների ընտրությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
19124 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին