Կառավարությունը հավանություն տվեց Արագած լեռան լանջին լեռնադահուկային, էկոգյուղատնտեսական նոր համալիրի ստեղծման նախագծին

Այսօր Կառավարության նիստի ժամանակ հավանություն արժանացավ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում «Արագած» ներդրումային ծրագիրն իրականացնելու նպատակով «Ռիդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին հարցը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մանրամասնեց, որ Ապարան համայնքին առաջարկում են՝ որոշ հողատարածքներ արոտավայրերի կատեգորիայից տեղափոխել խառը բնակավայրերի կառուցապատման կատեգորիա և օտարել:

«Միևնույն է, համայնքն ինքն է որոշելու հողատարածքի վաճառքի վերաբերյալ որոշումը: Մենք գերակա շահի վերաբերյալ որոշում ենք կայացնելու 113 հեկտար տարածքի համար և 3643 հեկտար տարածքի երկարաժամկետ վարձակալության պայմանագրին համաձայնություն ենք տալու, որ Ապարան համայնքը կնքի»,- նշեց նախարարը և ներկայացրեց «Արագած» ներդրումային ծրագիրը.

«Ըստ էության՝ ծրագիրը նշանակում է Արագած լեռան լանջին լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիրի ստեղծում, որը վերաբերելու է Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրերին: Նախագծով 4400 հեկտար տարածքի վրա ստեղծվելու է էկոգյուղատնտեսական, կարելի է ասել, նոր գյուղ՝ 300 մինի ֆերմաներով, դրան կից հյուրատներով: Այնտեղ կկառուցվի նաև 3 միլիոն խորանարդ մետր տարողությամբ ջրամբար, որպեսզի գյուղատնտեսական այդ համալիրն ունենա ջրի հասանելիություն: Նաև կառուցվելու է լեռնադահուկային համալիր՝ 5 ճոպանուղիների գծերով, մոտ 30 կիլոմետր սահուղիներով, հյուրանոցներով և այլն: Կառուցվելու են 25 հազար 260 քառակուսի և 104 հազար 920 քառակուսի մետր բակային ճանապարհներ, ավտոկայանտեղիներ, և ընդհանուր ներդրումային ծավալը կազմելու է 190 միլիոն դոլար»:

Նա նաև հշեցրեց, որ ծրագիրը ներկայացվել էր քննարկման դեռևս 2018 թվականի նոյեմբերին, և դրա վերաբերյալ 2020 թվականի մարտին կնքվել է փոխըմբռնման հուշագիր, սակայն պատերազմով, քովիդով և այլ մրցակցային ծրագրերի առկայության պատճառով այն ձգձգվել է: Ըստ նախարարի՝ 2021 թվականի օգոստոսին վարչապետի հանձնարարականով ստեղծվել է հանձնաժողով, որը որոշում է կայացրել հավանություն տալ այս նախագծին:

«Շատ կարևոր է ծրագրի սոցիալական նշանակությունը, քանի որ մենք, ըստ էության, ստեղծում ենք օրինակելի համայնք, որը բարձրադիր գոտում տալու է ինքնաբավ և կայուն ապրելու միջավայր, ինչը մեզ համար շատ կարևոր է, որովհետև կլիմայական փոփոխությունները բերում են նրան, որ ցածրադիր գոտիներում ապրելը դժվարանալու է, և գիտենք, որ ՀՀ տարածքի մեծ մասը բարձրադիր գոտիներում է, և կարիք կա այսպիսի մոդելային միջավայրեր ստեղծելու»,- նշեց նա:

Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ ծրագրերի ռիսկերը կառավարելու են՝ խոշոր քառյակի մեջ մտնող աուդիտորական ընկերություններին ներգրավվելով, որոնք պետք է հետևեն դրա ներդրումային փուլին և փուլային հաշվետվություն ներկայացնեն Կառավարությանը ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ. «Նաև տուգանային համակարգ ունենք պարտավորությունները չկատարելու վերաբերյալ: Բացի այդ՝ ընկերությունը կօգտվի մեր ենթակառուցվածքներ ներդրումային ծրագրից, որի շրջանակներում որոշակի ենթակառուցվածքային օժանդակություն ևս կտրամադրենք»:

Քերոբյանը նաև հայտնեց, որ մոտավորապես մեկուկես տարի առաջ Կառավարության հաստատած մեկ այլ դահուկային ծրագիր՝ «Մայլեռը», արդեն սկսել է աշխատել, որը կրկին Ապարան համայնքում է: Այս տարի առաջին դահուկորդները կարողացել են վայելել ծրագրի արդյունքները:

Նա մեկ այլ կարևոր կետ էլ առանձնացրեց. «Գիտեք, որ մեծ քննարկում է եղել ֆրանսիական ընկերությունների ներգրավվածության վերաբերյալ: Անցած շաբաթ Ֆրանսիայում հայ-ֆրանսիական բիզնես ֆորումի շրջանակներում հանդիպել եմ այն ֆրանսիական ընկերության հետ, որը որ պետք է լիներ մրցակից ծրագրի օպերատորը, կարելի է ասել՝ համոզել եմ, որպեսզի իրենք դիտարկեն նաև այս ծրագրի օպերատորությունը: Եվ եթե այն հաջողությամբ պսակվի, մենք կունենանք առաջնակարգ օպերատոր նաև լեռնադահուկային համալիրի համար, որը, կարծում եմ, շատ կարևոր է, քանի որ ենթակառուցվածքների և նոր համայնքների զարգացման մեջ մենք հետևում ենք աշխարհի լավագույն օրինակներին»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
19691 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին