Երևան
12 °C
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում տեղի է ունեցել 2022 թվականին կատարված աշխատանքներն ամփոփող ընդլայնված խորհրդակցություն՝ ողջ անձնակազմի մասնակցությամբ: Նիստը վարել է ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը:
Այս մասին տեղեկացնում է ՊՎԾ-ն։
Զեկույցներով հանդես են եկել ծառայության ղեկավարի տեղակալները՝ ներկայացնելով իրենց համակարգման ներքո գտնվող հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների կողմից 2022 թվականին իրականացված, նախաձեռնված և ընթացքում գտնվող ուսումնասիրությունների, մշտադիտարկումների, վերլուծությունների և ռիսկերի գնահատման վերաբերյալ համառոտ արդյունքային ցուցանիշները։
2022 թվականին ծառայության պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչությունն իրականացրել է 3 ուսումնասիրություն և 14 մշտադիտարկում (2021 թվականին մշտադիտարկումները 5-ն էին, իսկ ուսումնասիրությունները՝ 3-ը), որի ընթացքում արձանագրվել են գնման ընթացակարգի, պետական միջոցների անարդյունավետ կառավարման դեպքերի, ինչպես նաև ի հայտ են բերվել առաջարկություններին չարձագանքելու դեպքեր եւ այլ բնույթի խախտումներ:
Ծառայության պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչության 2022 թվականին արձանագրած խախտումները կազմել են մոտ 11 մլրդ ՀՀ դրամ:
Ծառայության տնտեսական ոլորտի վերահսկողության վարչությունը 2022 թվականին իրականացրել է 6 ուսումնասիրություն և 21 մշտադիտարկում։ Հարկ է նկատել, որ 2021 թվականի համեմատությամբ մշտադիտարկումներն ավելացել են 17-ով: Իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում խախտումներ են արձանագրվել պետական կառավարման մարմիներում, նրանց ենթակա հիմնարկներում։
Վարչության արձանագրած խախտումները կազմել են 8․45 մլրդ. ՀՀ դրամ։
Ծառայության ռիսկերի գնահատման եւ վերլուծության վարչությունը 2022 թվականին իրականացրել է 13 մշտադիտարկում և 195 վերլուծություն, որի արդյունքում վեր են հանվել կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերի իրականացման հնարավոր ռիսկերը, պետական գնումներում հաղթող ճանաչված որոշ տնտեսվարող սուբյեկտների հնարավոր փոխկապակցվածությունը, արձանագրվել են մաքսային մարմնի կողմից մաքսային հսկողությանն առնչվող մի շարք թերացումներ: Վարչությունը 2022 թվականի ընթացքում արձանագրել է 28,3 մլն ՀՀ դրամի խախտում:
Ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչությունը 2022 թվականին իրականացրել է 5 ուսումնասիրություն, 19 մշտադիտարկում, մշտադիտարկվել են գնման ընթացակարգերի տեխնիկական բնութագրերի ավելի քան 3100 գնման ընթացակարգերի հրավերներ, որոնց արդյունքում կատարվել է 168 գնման ընթացակարգի տեխնիկակական բնութագրի փոփոխության առաջարկ:
2021 թվականին նույն ցուցանիշը համապատասխանաբար կազմել է 2780 գնման ընթացակարգ, որի արդյունքում տրվել է 122 գնման ընթացակարգի տեխնիկական բնութագրի փոփոխության առաջարկություն: 2022 թվականին իրականացված վերահսկողության արդյունքներով 20 պաշտոնատար անձի նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ: Վերահսկողական գործառույթների իրացման արդյունքում արձանագրված խախտումները կազմել են մոտ 2,18 մլրդ․ ՀՀ դրամ:
Ծառայության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչությունը 2022-ին իրականացրել է 4 ուսումնասիրություն և 51 մշտադիտարկում (2021 թվականին ուսումնասիրությունները 5-ն էին, մշտադիտարկումները՝ 2-ը)։ Վարչությունը 2022 թվականին իրականացրած վերահսկողական գործողությունների արդյունքում արձանագրել է 15 725 110 220 ՀՀ դրամի և 7279 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի խախտումներ, որից ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 7 998 487 ՀՀ դրամ և 7279 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով գումար:
Ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչությունը 2022 թվականին իրականացրել է 8 ուսումնասիրություն և 23 մշտադիտարկում (2021 թվականին ուսումնասիրությունները 1-ն էին, մշտադիտարկումները՝ 16-ը)։
Սոցիալական ոլորտի վերահսկողության վարչությունը 2022 թվականին իրականացրած մշտադիտարկումների և ուսումնասիրությունների արդյունքում արձանագրել է 811․238․733 ՀՀ դրամի խախտումներ, որից պետական բյուջե է վերականգնվել՝ 112 732 096 ՀՀ դրամ գումար, իսկ քաղաքացիներին է վճարվել վերադարձման ենթակա 13․686․480 ՀՀ դրամ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT