Երևան
12 °C
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարանի» պահուստում պահվող 102 կգ 793 գրամ մարգարիտը աճուրդի հանելու մասին որոշման նախագիծ:
Աճեցված (կուլտիվացված) մարգարիտը վաճառելու մասին որոշումը հիմնավորվում է նախ պետական բյուջեում եկամուտների ու նոր մուտքերի ավելացման ապահովմամբ, ապա նաեւ այն հանգամանքով, որ այդ մարգարիտի պահպանումը ոչ արդյունավետ եւ աննպատակահարմար է, քանի որ այն տարիների ընթացքում ենթարկվում է քայքայման` կորցնելով ապրանքային տեսքն ու արժեքը:
ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանից հետաքրքրվեցինք, թե որքա ՞ն է սահմանվել աճուրդի հանվող մարգարիտի մեկ գրամի մեկնարկային գինը:
Լուսինե Մկտչյանն ասաց, որ աճուրդի հանվելիք 102 կգ 793 քաշով մարգարիտը պետական գանձարանում հաշվառված է մոտ 6 միլիոն 200 հազար դրամ, այսինքն՝ 1 գրամը գնահատված է մոտ 60 դրամ:
Նա նաեւ հայտնեց, որ Կառավարության կողմից նախագիծը հաստատվելուց հետո Պետական գույքի կառավարման վարչությունն է իրականացնելու աճուրդը: «Լինելու է բաց, հրապարակային աճուրդ»,- հավելեց նա:
«Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պետ Վահե Առաքելյանն էլ մեր զրույցում հայտնեց, որ ինքն է առաջարկել շուտ վաճառել 102 կիլոգրամից ավելի մարգարիտը:
- Դրանք աճեցված մարգարիտներ են, որոնց պահպանումը արդյունավետ չի, նպատակահարմար չի, քանի որ դրանք տարիների ընթացքում կորցնում են իրենց արդիականությունը, ենթարկվում են քայքայման: Դրանք կորցնում են իրենց տեսքն ու արժեքը:
- Պարոն Առաքելյան, այս պահին ի ՞նչ տեսք ունի մարգարիտը, կորցրե ՞լ է իր տեսքն ու արժեքը:
- Այդ մարգարիտներն այս պահին գտնվում են բարվոք վիճակում, բայց քանի որ ցանկացած ապրանք ունի իր ապրանքային տեսքը (չեմ կարծում, որ դա հզոր կապիտալ է), հիմա Պետական գույքի կառավարման վարչության հետ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն, որ եթե Կառավարությունն այդ որոշումն ընդունի, դրանք աճուրդի տեսքով հանվեն վաճառքի:
- Մամուլում տեղեկություն կա, որ այդ մարգարիտներն արդեն երկու անգամ աճուրդի են հանվել, սակայն չեն վաճառվել: Ճի ՞շտ է:
- Ոչ, ես 2007 թվականից գործակալության պետն եմ, 2007 թվականից առ այսօր ոչ մի գրամ, ոչ մի դրամի ապրանք պետական գանձարանից դուրս չի եկել: 2012-13 թթ. եղել է կառավարության կողմից ընդունված որոշում, որով պետք է վաճառվեր մի քանի ապրանք (որոնց թվում նույն 102 կգ մարգարիտն էր), բայց միջազգային շուկայում թանկարժեք մետաղների գների նվազման պատճառով կառավարությունը որոշեց, որ դա տնտեսապես ոչ արդյունավետ է, չվաճառեց: Որպես գործակալության պետ, ես եմ այս անգամ հանդես եկել առաջարկով, որ այս 102 կգ մարգարիտը շուտ վաճառենք, հետո կմտածենք մնացած ապրանքների մասին:
- Արդյո ՞ք սահմանված 60 դրամ գինը համապատասխանում է շուկայական արժեքին:
- Շուկայական գներով 1 գրամը 40-60 դրամ է, մենք վերցրել ենք ամենաբարձրը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT