Սպիտակի երկրաշարժից հետո նախապատվությունը տալիս ենք այն շենքերին՝ կոնստրուկտիվ սխեմաներին, որոնք իրենց լավ դրսևորեցին

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանի խոսքով՝ թեև քաղաքաշինության մեջ բալ հասկացությունն այլևս չեն կիրառում, դրան փոխարինել է գրունտի տատանման արագացում եզրույթը, սակայն եթե հարաբերականորեն բալի անցնենք, ապա Հայաստանում այսօր շենք-շինությունները կառուցվում են 8, 9, 10 բալ սեյսմակայունությամբ:

«Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված է երեք սեյսմիկ գոտու, որի չափորոշիչը գրունտի տատանման արագացումն է հնարավոր երկրաշարժերի դեպքում: Մեզ մոտ ընդունված է դասակարգել 0,3, 0,4, 0,5g, որտեղ g-ն ազատ անկման արագացումն է: Եթե փորձենք վերածել բալի, կստանանք 7, 8, 9: Բալը ցույց է տալիս ավերվածության աստիճանը, որը կարող ենք ճշտել երկրաշարժը լինելուց հետո: Ըստ ավերվածության աստիճանի՝ ասում ենք՝ այստեղ այսքան բալ է եղել: Կողք կողքի կարող են երկու շենք լինել, մեկը շատ քանդվի, ասենք՝ 9 բալ էր, մյուս շենքը, որն ավելի քիչ փլուզվի, ասենք՝ 7 բալ էր»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է Գրիգորյանը:

Վերջինս նկատում է, սակայն, որ Երևանում կան շենքեր, որոնք կառուցվել են ԽՍՀՄ տարիներին և չեն համապատասխանում այսօրվա գործող սեյսմակայունության չափանիշներին, քանի որ 1995 թվականից սկսած՝ ՀՀ տարածքում հնարավոր երկրշարժերի ուժգնությունը շատ ավելի բարձր է գնահատվում, քան մինչ այդ էր:

«Հստակ կարող ենք ասել՝ այն շենքերը, որոնք նախագծվել և կառուցվել են խորհրդային նորմերով (30, 40, 50 տարի շահագործված շենքերի մասին է խոսքը), եթե նույնիսկ լինեն տեխնիկապես իդեալական վիճակում, միևնույն է, դրանք չեն համապատասխանում մեր այսօրվա գործող նորմերին: Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերլուծությունը օգնել է նաև նոր նորմերի մշակմանն այն իմաստով, որ նախապատվությունն ավելի շատ տալիս ենք այն շենքերին, սխեմաներին, որոնք, այսպես ասած, լավ դրսևորվեցին երկրաշարժի ժամանակ: Իսկ այն շենքերը, որոնք ավելի շատ փլուզվեցին, այդ սխեմաները այսօր ուղղակի չենք օգտագործում, թույլ չենք տալիս՝ այդ նորմերը կիրառվեն»,- նշում է Դավիթ Գրիգորյանը:

Հարցին, թե ո՞ր շենքերն են առավել լավ դիմակայում երկրաշարժերին, որո՞նք՝ ոչ, վերջինս պատասխանում է, որ առավելություն ունեն միաձույլ երկաթբետոնե շենքերը, շրջանակակապային հիմնակմախքով կամ խոշորապանել. «Ամենավատը դրսևորել են երկաթբետոնե գծային հիմնակմախքովները, հավաքովի էլեմենտներովը, որոնց կառուցումը 2-3 հարկից ավելին այսօր արգելում ենք: Գնալով նորմերը խստցրել ենք: 1995 թվականից հետո լրամշակում ենք ունեցել 1998, 2006 թվականներին և 2020 թվականին»:

Դավիթ Գրգորյանի խոսքով՝ սեյսմիկ նորմերի վերջին թարմացումներն արվել են՝ հաշվի առնելով ռիսկի գնահատման քարտեզը: Այդ նորմերի վերեմշակմանը մասնակցել է նաև միջազգային փորձագետ, որը խորհուրդներ է տվել և դիտարկումներ արել: Մի շարք կետեր և դրույթներ էլ կան, որ վերցվել են՝ հաշվի առնելով միջազգային փորձը: 

Հարցին՝ կա՞ն վերահսկող մեխանիզմներ, որոնք հետևում են՝ արդյոք այդ նորմերը պահպանվո՞ւմ են, թե՞ ոչ, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալն ասում է՝ նախ նախագծերն անցնում են համալիր փորձաքննություն, բարձր վերահսկողություն, որպեսզի համապատասխանեն ոչ միայն սեյսմիկ, այլ նաև քաղաքաշինական բոլոր նորմերին:

«Ըստ մեր օրենսդրության՝ ունենք շինարաարության փուլի մի քանի տեսակի հսկողություն՝ տեխնիկական վիճակի, հեղինակային և նաև պետական տեսչական մարմիններ, որոնք ևս հսկողություն են իրականցնում, բայց դրանք ամենօրյա չեն: Ամենօրյա հսկողություն իրականացնում է տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունը, որի հիմնական ֆունկցիան այն է, որ շինարարությունն իականացվի բոլոր նորմերին և նախագծին համապատասխան: Վերջում տրվում է ավարտական ակտ և ավարտման փուլում պետք է հավաստիանանք, որ այն համապատասխանում է նախագծին և նորմերին»,- պարզաբանում է զրուցակիցը:

Նրա հավաստմամբ՝ նորմերը գործում են ամբողջ ՀՀ տարածքում, պարզապես յուրաքանչյուր տաածաշրջան ունի իրեն հատուկ սեյսմիկ գոտի:

«Եթե մենք բաժանում ենք 0,3, 0,4, 0,5g տարածքների, ապա Երևանը միջին գոտում է գտնվում՝ 04g-ում: Ունենք ավելի թույլ սեյսմիկ գոտի՝ 03 և առավելագույնը՝ 05g: Նախորդ նորմի մեջ մենք ունեինք 0,2, 0,3, 0,4 g, իսկ 2020 թվականին 01-ով ավելացրել ենք ու այլևս չունենք 02g: Այսինքն՝ մենք մեր նվազագույն մակարդակը՝ ռիսկը, մի քիչ էլ ենք մեծացրել, որը նաև բերում է մի շարք թանկացումնեի, սակայն մենք գնացինք այդ քայլին, որովհետև այդ 01g-ն հաշվարկների մեջ բավականին լուրջ բան է փոխում: Արդեն նախագծողներն ավելի շատ ամրաններ, ավելի բարձր դասի բետոններ են ստիպված լինում օգտագործել, որպեսզի կարողանան բավարարել այդ նորմերին»,- նկատում է նա:

Ըստ նրա՝ իսկ 05g՝ ամենաբարձր սեյսմիկ տիրույթում մեր տարածքի ընդամենը 12 տոկոսն է ընկնում. «Բարեբախտաբար, այդտեղ շատ մեծ քաղաքաներ չունենք՝ Վանաձորը, Սպիտակը, Աշոցքը և Բավրայի հատվածը, որտեղ շատ երկրաշարժեր են գրանցվում»:

Վերջինս դժվարանում է ասել, թե ավերվածության ի՞նչ պատկեր կունենանք Երևանում, եթե ունենանք նույն ուժգնության երկրաշարժ, ինչ Թուրքիայում և Սիրիայում էր. «Շատ դժվար է ասել, թե ինչ տեղի կունենա, քանի որ երկրաշարժն այնքան անկանխատեսելի է, այն նույնը չի լինում, չի կրկնվում, դրանք տարբեր կերպ են դրսևորվում: Ամեն երկրաշարժ ունի իր հաճախականությունը, տարբեր գործոններ կան: Նույն ուժգնության երկրաշարժի դեպքում մի շենքը կարող է չքանդվել, իսկ հարևանությամբ մյուս շենքի տատանման պարբերությունը կարող է համընկնել երկրաշարժի պարբերությանը, ունենանք ռեզոնանս, ու այդ շենքը քանդվի»:

Դավիթ Գրիգորյանը մանրամասնում է, որ կան շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրություններ, ըստ որի՝ տասը տարին մեկ յուրաքանչյուր շենք պետք է ունենա տեխնիկական վիճակի հետազննություն և վիճակի եզրակացություն: Նրա խոսքով, ցավոք, այդ գործընթացները հստակ չեն արվում:

«Հիմա մենք փորձում ենք շենքերի անձնագրավորման օրենսդրական փոփոխություններ անել, որպեսզի բոլոր շենքերը անցնեն անագրավորման, այսինքն՝ շենքն ունենա իր անձնագիրը և և պարբերաբար թարմացվի շենքի վիճակի մասին տեղեկատվությունը: Պիտի այդ անձնագիրը վարվի, և մտածում ենք այդ ձևվով միգուցե լուծենք խնդիրը»,- ասում Գրիգորյանը:

Նա ևս մեկ խնդիր է մատնանշում, որ բնակիչները շենքերը տարբեր՝ ոչ իրավաչափ, քաղաքաշինական նորմերին համապատասխան կոնստրուկտիվ փոոփոխությունների են ենթարկում, որի հետևանքով ունենում ենք մի շարք խնդիրներ:

«Շենքում, բնակարանում ցանկացած կոնստրուկտիվ փոփոխություն պիտի ունենա տեխնիկական վիճակի եզրակացություն, որով հիմնավորված լինի՝ կատարված փոփոխությունը չի ազդում շենքը կրող համակարգի վրա: Այսինքն՝ շենքի վերակառուցումը շինթույլտվություն պահանջող աշխատանք է: Օրինակ՝ շատ են դեպքերը, երբ առաջին հարկի պատուհանները դուռ են դարձնում, այդպես բացվածքը մեծացնվում է, որը ազդում է շենքը կրող համակարգի վրա, թուլացնում է այն: Նման դեպքերում պետք է անցնի հստակ ընթացակարգ, տեխնիկական վիճակի եզարակցություն»:

Հերմինե Կարապետյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1641 դիտում

Կոստանյանը նորվեգական ինստիտուտի փորձագիտական կազմին է ներկայացրել ՀՀ-ի արտաքին քաղաքական կարևոր ուղենիշերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ

Մալաթիայի համայնքային ոստիկանները ձերբակալել են խուլիգանության մեջ կասկածվողին․ գործադրել էր օդաճնշիչ ատրճանակ

Ինչպես է բացահայտվում հերթական «Զանգերի կենտրոն»-ը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

Երևանի բենզալցակայաններից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով

ԱՄՆ-ն Թուրքիայի հարավ-արևելքից տարհանում է դիվանագետներին

Կատաստրոֆա է. ուզում են էս երկիրը փուռը տան, գնան Եվրոպա, մենք էլ դառնանք ռուսի ստրուկ, ճորտ. Ստեփանյան

Բոլորին հանձնեցին Բաքվին՝ բացի Բալասանյանից, ինչպե՞ս. ՀՀ-ն ուզում են արցախացնել. Անահիտ Ադամյան. տեսանյութ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Թուրքիան 6 միավոր «F-16» կործանիչ է տեղակայել Կիպրոսի հյուսիսում

Ի դեմս Ռոբերտ Քոչարյանի և նրան սատարող 2 օլիգարխի, գործ ունենք պետությունը վաճառողների հետ․ Չախոյան․ տեսանյութ

Կառավարման ճգնաժամը լուծված է․ ավագանու 17 անդամի մասնակցությամբ կայացավ Վանաձորի ավագանու նիստը․ Մկրտչյան

Հայաստանը մտահոգությամբ է հետևում տարածաշրջանում զարգացող իրադարձություններին․ վարչապետ

ԱԱԾ-ի շենքը հրկիզելու փորձ արած անձը կալանավորվել է

Թրամփն Ավստրալիային կոչ է արել ապաստան տրամադրել Իրանի կանանց ֆուտբոլի հավաքականին

Դավիթ Խուդաթյանը ներկա է գտնվել Արմավիրի թիվ 2 հիմնական դպրոցի բացման արարողությանը

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը հավատարմագրվել է ԱԺ ընտրությունները դիտարկելու համար

Մասկատ-Երևան մարտի 11-ին հատուկ չվերթը կիրականացվի մարտի 12-ին․ նոր չվերթ նախատեսված չէ․ FlyOne Armenia

ՀՊՄՀ նախկին ռեկտորը և պրոռեկտորի կաշառքի գործի նախաքննությունն ավարտվել է. վարույթի նյութերը դատարանում են

Այնպես է ներկայացնում, կարծես նույն Ռուսաստանում «Տաշիր գրուպ»-ով բոլոր հայերի գլխին ոսկի են թափել. Սաֆարյան

Խոշորամասշտաբ հանցավոր խումբ է բացահայտվել. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Կոռուպցիոն գործերով 2025-ին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ցուցանիշը

ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի և ադենովիրուսի հարուցիչներ

Մեկնարկել է COP17-ի նախագահության պատվիրակության այցը Կանադա

Հայաստանի նախագահությամբ մեկնարկել է ՄԱԿ թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նստաշրջանը

Ընկերությունն արտարժույթի առուվաճառքն իրականացրել է առանց լիցենզիայի. 11 մլն դրամի վնասը վերականգնվել է

11 լեհ դիվանագետ ադրբեջանական սահմանով Իրանից տարհանվել է

Կարբիի ձորում տեղի է ունեցել քարաթափում

11, 8 և 5 տարեկան երեխաները դպրոցից տուն գնալու ճանապարհին ծեծել են 10-ամյա տղայի․ վերջինը հիվանդանոցում է

Սոցիալական հարթակներում ներդրում կատարելու միջոցով գումար աշխատելու վերաբերյալ գովազդները կեղծ են. ՔԿ

Վանաձորի մանկապարտեզներն այսուհետև կլինեն անվճար

Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է

2025 թվականին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել. զինվորական դատախազ

Դոնալդ Թրամփը դժգոհ է Մոջթաբա Խամենեիի Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում նշանակվելու որոշումից

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին

Մարտի 8-ին Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել ՀՀ 63 քաղաքացի

Ֆիդանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ

Լիբանանում մայիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունները հետաձգվել են 2 տարով

Բնակարանային գողություններ կատարող Հրազդանի 2 բնակիչ հայտնաբերվել է. տեսանյութ