Երևան
12 °C
Ըստ «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Երվանդ Թարվերդյանի՝ երևանցիները ցանկանում են նոր ուժ տեսնել, նոր դեմք, այլընտրանք, որը ո՛չ հին է, ո՛չ նոր, այլ և՛ հին է, և՛ նոր:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով այս տարվա սեպտեմբերին սպասվող Երևանի ավագանու ընտրություններում իր գլխավորած քաղաքական ուժի մասնակցությանը՝ նա նկատում է՝ իրենք հենց այդ ուժ են, որի ապացույցը տարիների իր աշխատանքային փորձն ու դրա կազմակերպումն է:
«Զարգացած և ժողովրդավար երկրներում ընտրությունները կատարվում են՝ ելնելով առաջ քաշված ծրագրերից, սակայն Հայաստանում գրեթե միշտ եղել է անձի համար կամ որևէ անձին դեմ ընտրություն: Ցանկացած քաղաքական ուժ ստեղծվում է՝ ինչ-որ ծրագրային թեզեր ու հստակ ծրագրեր իրականացնելու համար: Մեր քաղաքական ուժը, ինչպես մնացյածը, ստեղծվել է՝ ելնելով որևէ գաղափարից և ծրագրից: Ծրագրերի իրականացման միակ տարբերակն էլ կա՛մ դրանք իշխող իշխանությանը ներկայացնելն է, կա՛մ իշխանության մաս կազմելը, կա՛մ իշխանություն դառնալը»,- նշում է նա:
Թարվերդյանը, խոսելով ծրագրերի մասին, որոնք նախատեսում են իրականացնել Երևան քաղաքի կառավարումը ստանձնելու դեպքում, ասում է՝ նախ և առաջ կարևորելու են բնակարանաշինությունը: Նրա դիտարկմամբ՝ բազմաթիվ երիտասարդներ չեն ամուսնանում բնակարանային խնդրի պատճառով:
«Մենք Երևանում բնակվող մեր քաղաքացիներին առաջարկելու ենք 10 տարվա ընթացքում մաս-մաս վճարել մինչև 700 դոլար՝ 1 քառակուսի մետրի համար՝ ստանալով 60-70 քառակուսի մետր մեծության բնակարան, այսինքն՝ երկսենյականոց, որպեսզի մեր նորաստեղծ կամ 1-2 երեխա ունեցող ընտանիքները կարողանան բնակվել: Այստեղ միակ պահանջն այն է լինելու, որ բնակարանը ստանալուց հետո ուղիղ 5 տարի իրավունք չեն ունենալու այն վաճառել, որպեսզի չդառնա առուծախի առարկա: Ի դեպ, ամեն մի քաղաքացի ծրագրի իրականացման շրջանակներում հնարավորություն կունենա ձեռքբերել միայն մեկ բնակարան: Իսկ թե ինչո՞ւ 700 դոլար, որովհետև դա ինքնարժեքին մոտ գումարն է»,- մանրամասնում է նա:
Զրուցակցի վստահեցմամբ՝ հաջորդ խնդիրը, որին անդրադառնալու են, վթարային շենքերի ի սպառ վերացումն է. «Այս մասով ինքս եմ անհանգստանում նման վայրերում բնակվող քաղաքացիների համար: Սրա կարգավորման համար պետք է բացառվեն կոռուպցիոն ռիսկերը, և շենքերի կառուցման մի քանի մոդել ներկայացվի, որպեսզի ավագանու անդամներն ընտրություն կատարեն»:
Ըստ Թարվերդյանի՝ հաջորդ լրջագույն խնդիրներից մեկն էլ տրանսպորտի հարցն է: Վերջինս կարծում է, որ այս հարցը հիմնական լուծում չի ստանում, որ յուրաքանչյուր ընտրության ժամանակ շահարկվի:
«Քաղաքի տրանսպորտային վիճակն անկանոն է: Մենք կգտնենք խելամիտ տարբերակներ՝ լուծելու խնդիրը: Տարբեր մարդիկ երթուղի են ձեռքբերում՝ առանց հասկանալու, որ այդ ամբողջ պարկը պետք է սպասարկվի: Մենք կստեղծենք «Երևանի տրանսպորտային հանգույց» պետական կառույցը, որը կլինի համայնքինը և կզարգացնի տեղի տրանսպորտը: Նշեմ, որ ներկայիս բոլոր գծատերերը այդ կառույցից կարող են մասնաբաժին ունենալ, բայց քաղաքի մասնաբաժինը կազմելու է առնվազն 51 տոկոս, որպեսզի կառավարման իրավունքներն էլ նրանը լինեն»,- նշում է նա:
Քաղաքական գործիչը վստահեցնում է, որ ավտոկայանատեղիների հարցով ևս զբաղվելու են, որ 4 գիծ ունեցող փողոցների 2 գիծը չծառայի ավտոմեքենաների կանգառի համար, չծանրաբեռնի երթևեկությունը և խցանման պատճառ չդառնա, այսինքն՝ կստեղծվեն վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղիներ. «Այսքանից զատ էլ՝ պետք է նաև չմոռանալ թափառող շների հարցի մասին. պետք է նրանց հարցով ավելի լրջորեն զբաղվել, քան հիմա արվում է»:
Առհասարակ, մայրաքաղաքի կառավարման մոդելում պետք է փոփոխություններ արվել, նկատում է Թարվերդյանը: Ըստ նրա՝ ամենուր կարելի է նկատել տարբեր ձևավորումներով իրար շատ մոտ կառուցված շենքեր, սակայն այդպես չպետք է լինի: Տեսքը պետք է որոշվի՝ ելնելով տեղանքից ու համաձայնեցված լինի քաղաքի ավագանու հետ:
«Այստեղ կարևոր է նաև քաղաքի կայքը, որպեսզի ղեկավարությունն ու տեղի բնակիչները կարողանան հաղորդակցվել: Այդպես կկարողանանք հասկանալ, թե քաղաքացիներին ինչն է դուր գալիս, ինչը՝ ոչ, ինչ փոփոխություններ կցանկանային տեսնել, ինչից են գոհ և դժգոհ: Կարևոր է նաև այն, որ, ի վերջո, շենքերի վերելակները փոխվեն: Կարելի է մի փոքր ավելի գումար հատկացնել ու ստանալ շատ ավելի լավը, քան այն, ինչ հիմա կա, որոնք հաճախ անհարմարություններ են ստեղծում բնակիչների համար»,- ընդգծում է նա:
Հարցադրմանը՝ մամուլում վերջին շրջանում պարբերաբար տեղեկություններ են տարածվում, թե հնարավոր է՝ Երևանում արտահերթ ընտրություններ լինեն, արդյոք իրերի նման դասավորության պարագայում իրենց քաղաքական ուժը պատրա՞ստ է այս սցենարին, Թարվերդյանը նշում է՝ իրենք ոչ մի մեծ ծրագրի օլիմպիական սկզբունքով չեն մասնակցում:
«Մենք ավագանու ընտրություններին մասնակցելու ենք հաղթելու համար, ոչ թե օլիմպիական սկզբունքով՝ զուտ մասնակցելու համար: Եթե այնպես ստացվի, որ լինեն արտահերթ ընտրություններ, ապա կնշանակի, որ իրենք իրենց համար ստեղծում են «կոմֆորտ»: Եթե ամեն բան իր հունով գնա, և որևէ արտառոց բան չլինի, կմասնակցենք ավագանու ընտրություններին: Իսկ եթե գնան արտահերթ ընտրությունների ճանապարհով, այսինքն՝ փորձեն պետությունը հարմարեցնել իրենց, ապա այդ պարագայում կմտածենք՝ արդյոք արժե՞ մասնակցել, թե՞ ոչ»,- շեշտում է նա:
Նատալի Մկրտչյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT