Երևան
12 °C
Անպտղության հետ կապված խնդիրները Հայաստանում շարունակում են մնալ անհանգստացնող։ Հայտնի բժիշկ, հասարակական գործիչ, գինեկոլոգ Վահան Վարդապետյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ 15%-ից ավելի անպտուղ ամուսնական զույգեր ու ընտանիքներ միաժամանակ կանգնած են սոցիալ-հոգեբանական խնդիրների առջև։ Ըստ նրա՝ հայ հասարակության համար պարտադիր և կարևոր պայման է լիարժեք ընտանիքի առկայությունը։
Նրա հետ մեր ամբողջական զրույցը՝ ստորև.
- Պարոն Վարդապետյան, Հայաստանում ժողովրդագրական ցուցանիշների բարելավումն ազգային անվտանգության կարևորագույն խնդիրներից է։ Անպտղության բուժումը որքանո՞վ է նպաստում այս ցուցանիշների բարելավմանը։
- Մեր հանրության հետ խոսենք ավելի պարզ ու մատչելի լեզվով, հնարավորինս գործնական և առանց խրթին բժշկագիտական տերմինների գործածման։ Անպտղության բուժումը, անշուշտ, նպաստում է ժողովրդագրական ցուցանիշների որոշակի բարելավմանը, սակայն էական բարելավման հնարավոր է հասնել բազմազավակության և ներգաղթի գործոնների խթանման շնորհիվ։ Սակայն դա չի նշանակում թերագնահատել անպտղությամբ տառապող ամուսնական զույգերի բուժման կարևորությունը, առավել ևս պետք է նկատի ունենալ, որ 15%-ից ավելի անպտուղ ամուսնական զույգեր ու ընտանիքներ միաժամանակ կանգնած են սոցիալ-հոգեբանական խնդիրների առջև։
Պատկերացրեք, որ անզավակ ընտանիքը և անպտղությամբ տառապող ամուսինները հաճախ ձեռք են բերում նյարդահոգեկան շեղումներ, տառապում հասարակության հետ լիարժեք շփվելու և ինտեգրվելու անկարողությամբ։ Այս հիմնախնդիրը նման ամուսիններին ու ընտանիքներին դարձնում է հասարակության ոչ լիարժեք անդամներ․ իմ աշխատանքային գործունեության ընթացքում հաճախ եմ ականատես լինում, թե ինչպես ինքնամփոփ, դեպրեսիվ, երբեմն էլ թերարժեքության բարդույթով տառապող ամուսիններն արդյունքի հասնելուց անմիջապես հետո դառնում են հավասարակշռված, կենսուրախ, բարի, լիարժեք ու շփվող։ Բնականոն հոգեվիճակի են վերադառնում նաև այսպիսի ընտանիքների մերձավոր հարազատներն ու ընկերները։ Հայ հասարակության համար պարտադիր և կարևոր պայման է լիարժեք ընտանիքի առկայությունը։
- Բավարա՞ր եք համարում ՀՀ կառավարության ցուցաբերած վերաբերմունքը և հատկացվող ֆինանսական միջոցներն անպտղությամբ տառապող ամուսնական զույգերի բուժման ուղղությամբ։ Մեզ հայտնի են Ձեր որոշակի մտահոգություններն այս ծրագրի իրագործման վերաբերյալ, որոնց մասին Դուք քանիցս հրապարակավ արտահայտվել եք։
- Ոչ միայն բավարար եմ համարում Կառավարության ցուցաբերած վերաբերմունքն ու հատկացվող ֆինանսական միջոցները, այլ՝ մի բան էլ ավելի, քանիցս եմ հրապարակավ նշել, որ անգամ տնտեսապես զարգացած շատ երկրներում այսպիսի վերաբերմունք չի դրսևորվում, ու այսքան ֆինանսական միջոցներ չեն հատկացվում հիմնախնդրի լուծման նպատակով։ Քանիցս նշել եմ ու գնալով ավելի եմ համոզվում, որ ծրագրի իրագործման նպատակով կիրառվող վերահսկողական մեխանիզմները, մեղմ ասած, խիստ անբավարար են։
Բազմաթիվ ամուսնական զույգեր ինձ են դիմում պետական ծրագրով արտամարմնային բեղմնավորում և այլ օժանդակ տեխնոլոգիաներ իրականացնելու նպատակով։ Մանրամասն վերլուծելով անհրաժեշտ տվյալները՝ ես հաճախ եմ հրաժարվում այս մեթոդների իրականացումից՝ շատ անգամ համարելով ոչ տեղին, տվյալ ախտաբանության դեպքում՝ անարդյունավետ (քանի որ կան բուժման ավելի մատչելի և արդյունավետ մեթոդներ), որոշ դեպքերում էլ՝ հակացուցված և վտանգավոր։ Շատերն են գայթակղվում նման թանկարժեք մեթոդներից պետական ֆինանսավորմամբ օգտվելու հնարավորությամբ, և քո անկեղծ ու իրենց սեփական շահերից բխող որոշումը հիմնականում ընկալում են դժվարությամբ։
Ցավոք սրտի, շատ գործընկերներ չեն մերժում և անմիջապես ընդառաջ են գնում ամուսնական զույգի ցանկությանը։ Երևակայեք, մասնագիտական դժգոհություն և զայրույթ եմ ապրում ամեն անգամ, երբ համոզվում եմ, թե որքան շատ ամուսնական զույգեր չհիմնավորված կամ էլ «հարմարեցված ցուցումներով» ենթարկվել են արտամարմնային բեղմնավորման։ Այժմ այդ գործընթացը դառնում է ավելի համատարած ու անվերահսկելի։ Քիչ չեն նաև դեպքերը, երբ ամուսնական զույգերն իրենք են խնդրում ու պարտադրում իրականացնել ԱՄԲ (արտամարմնային բեղմնավորում):
- Արտամարմնային բեղմնավորման ոչ տեղին օգտագործումն ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել։
- Հաճելի չէ ինձ համար և անգամ զայրացնող է, երբ պարզվում է երկրորդ, երրորդ աստիճանի ճարպակալման, նյութափոխանակային համախտանիշի առկայության պայմաններում կինը ենթարկվել է ԱՄԲ-ի։ Այս ամենի մասին տարիներ շարունակ արտահայտվում եմ, ակնառու դեպքերով հաճախ հանդես եմ գալիս սոցիալական կայքերում՝ երբևէ չխուսափելով մասնագիտական մտահոգություններս արտահայտելուց։ Հրապարակումներիս նպատակն է մեր հանրությանն իրազեկել անհրաժեշտ տեղեկատվությամբ և հիմնախնդրի վերաբերյալ տարրական պատկերացումներով, որպեսզի խուսափենք ավելորդ, անհարկի, չհիմնավորված և ծախսատար մեթոդների կիրառումից։ Հարկ եմ համարում զգուշացնել, որ ԱՄԲ-ի յուրաքանչյուր անհաջող փորձ առնվազն նվազեցնում է կնոջ ձվարանային պաշարը։
- Դուք հաճախ եք բարձրաձայնում և խոսում արհեստական բեղմնավորման՝ շատ դեպքերում անհրաժեշտ չլինելու մասին։ Ի՞նչ այլ միջոցներ եք առաջարկում դրա փոխարեն։
- Արտամարմնային բեղմնավորումը բժշկագիտության խոշորագույն նվաճումներից մեկն է։ Շատ դեպքերում այս մեթոդը բուժման միակ և անփոխարինելի ձևն է՝ հանդիսանալով ամուսնական զույգի վերջին հույսը: Այնպես որ մի բան մյուսի փոխարեն չպետք է արվի, այլ բուժման յուրաքանչյուր մեթոդ պետք է կիրառվի՝ ըստ անհրաժեշտության, ցուցումների, արդյունավետության և այլն։ Պարզապես պետք է գործել մասնագիտական և բարոյական գիտակցումով և փոքր-ինչ հոգատար գտնվել նաև պետական բյուջեի հանդեպ՝ չմոռանալով, որ պետության առջև ծառացած ոչ պակաս կարևորության խնդիրներ ևս գոյություն ունեն։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT