Երևան
12 °C
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 2022 թվականին հրդեհային անվտանգության և քաղաքաշինության ուղղություններով իրականացրել է շուրջ 1500 ստուգում և հետազոտություն, որի արդյունքում արձանագրվել է շուրջ 8000 խախտում։
Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց տեսչականի մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ 2022 թվականի ընթացքում քաղաքաշինության ոլորտում ուսումնասիրվել է 3000 շինարարության ավարտական ակտերի հայտ, որոնցից 1300-ի մասով տրվել է բացասական եզրակացություն՝ խախտումների հիմքով։
«Այս ցուցանիշները խոսում են, որ տեսչական մարմնի վերահսկողությունը աննախադեպ ուժեղացել է։ Կցանկանայի նշել, որ նոր կառուցվող թե՛ հասարակական, թե՛ արտադրական և՛ բազմաբնակարան, և՛ բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրների ավարտական ակտերի տրամադրման փուլում տեսչականն ուսումնասիրում է նաև հրդեհային անվտանգության նորմատիվների պահպանված լինելու հանգամանքը, և դրական եզրակացություն է տրվում բացառապես այդ աշխատանքներն իրականացված լինելու պարագայում։ Կարող ենք ֆիքսել, որ խախտումները արձանագրվում են հիմնականում նախկինում կառուցված շենք-շինություններում»,- մանրամասնեց Խաչատրյանը։
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանն էլ նշեց՝ արձանագրված խախտումները նույնաբովանդակ են։ Առավել հանդիպող խախտումները միջատարածությունների խախտումներն են և բենզալցագազայկայանների դեպքում նաև այդ օբյեկտների ներսում միջտարածությունների խախտումները, նաև՝ վերգետնյա ռեզերվարների առկայությունը։
«Հանրային օբյեկտներում հաճախ կրկնվող խախտումները տարհանման ելքերի հետ են կապված, որ խոչընդոտված են լինում, ներքին և արտաքին ջրացանցերի, հրդեհաշիջման առաջին միջոցների, ծխահամակարգերի, օդափոխության բացակայությունը, նաև այլ խախտումներ կան։ Որևէ դիտավորություն խախտումների առկայության մեջ չենք տեսնում, իրազեկվածության մասով տեսչականը հնարավոր ամեն ինչ անում է, որպեսզի ոլորտներում բարձրացնի հանրության իրազեկության մակարդակը»,- նշեց նա։
Խաչատրյանն էլ շեշտեց՝ տեսչականը փոխել է իր մոտեցումը հանրային օբյեկտների գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։
«Վերջին ժամանակահատվածում տեղի ունեցած դժբախտ պատահարներից խուսափելու և մարդկային զոհեր չունենալու համար տեսչականը, եթե նախկինում արձանագրված խախտումների հիմքով տնտեսվարողներին տրամադրում էր կարգադրագրեր և սահմանում ժամկետներ՝ դրանք վերացնելու համար, ապա հիմա, եթե նկատվում է, որ կա հանրության անվտանգությանը սպառնացող ռիսկ, տեղում կայացվում են որոշումներ օբյեկտների գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ»,- հավելեց նա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT