Երևան
12 °C
Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում կրքերը գնալով է՛լ ավելի են թեժանում:
Պարզվում է՝ դասախոսների որոշ մասը չի կարծում, որ բուհերի միավորման նախագծի հետևանքով կարող է կրթական հաստատությունը լուծարվել: Բուհի տվյալ աշխատակիցները չեն պատրաստվում առաջիկայում բողոքի ակցիաներ իրականացնել, ինչպես դրանք իրականացնում էին համալսարանի որոշ աշխատակիցներ և ուսանողներ, երբ հայտնի դարձավ միավորման նախագծի մասին:
Սակայն սրանով ամեն բան չի ավարտվում. այն դասախոսները, որոնք, փաստորեն, համակարծիք չեն բուհի ղեկավար կազմի հետ, ենթարկվում են ճնշումների և հետապնդումների։
«Հայկական ժամանակ»-ի խմբագրություն է ահազանգել Բրյուսովի դասախոսական կազմի անդամ։ Վերջինս հայտնել է, որ ռեկտորի պարտականությունները կատարող Ցոլակ Ակոպյանը լարվածության մթնոլորտ է ստեղծել հաստատությունում:
Համալսարանի ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնի վարիչ Անահիտ Վարդանյանը մեր զրույցում մանրամասնում է, որ ամեն բան սկսվել է այն ժամանակ, երբ ինքը ասել է՝ չի հավատում, որ բուհը փակվելու է։
«Եթե Կարինե Հարությունյանն էլ չընտրվեր, ես չեմ կարծում, որ բուհը կփակվեր։ Շատ ռեկտորներ են փոխվել, բայց բուհը գոյատևել ու գոյատևում է։ Այս հակադարձումն ինձ չներվեց, հաշվի չառան ո՛չ իմ տարիքը, ո՛չ իմ համբավը, ո՛չ էլ աշխատանքային ստաժը։ Ես 90-ականներից այս բուհում եմ»,- ասում է նա:
Վերջինս իր դեմ սկսված ճնշումների մեկ այլ պատճառ է մատնանշում. «Հոգաբարձուների խորհրդի անդամների ընտրության ժամանակ ինձ խնդրեցին (չեմ կարող ասել՝ ստիպեցին) Դավիթ Ղարիբյանին ընտրել։ Հրավիրեցի ամբիոնի նիստ, խնդրեցի մեր ամբիոնին՝ այդ մարդուն ձայն տալ: Թեպետ դժգոհ էի, որովհետև ուրիշ անվանի մարդիկ կան իմ ամբիոնում։ Նա կամակատար է, ինձ վատ զգացի, որ ընտրեցի նրան։ Բողոք գնաց նախարարություն, ու չհաստատվեց նոր կազմը, ասացին՝ անօրինական ձևով եք ընտրություն կատարել։ Ինձ մեղադրեցին բողոք գրելու համար, ես էլ ասեցի՝ ինձ թույլ չէի տա բողոքել, եթե ասելիք ունենայի, դեմքներին կասեի։ Սակայն ասել եմ՝ հոգաբարձուների խորհրդում կամակատար անձինք չպետք է լինեն»։
Նրա խոսքով՝ այս ամենից հետ բուհի այլ ամբիոնի դասախոսներից մեկը Վարդանյանին և նրա ամբիոնի անդամներին անվանել է ոչ հայրենասերներ, անբարոյականներ: Վարդանյանը դիմել է Ակոպյանին, խնդրել հրավիրել բուհի էթիկայի հանձնաժողովի նիստ։ Այս պահին ռեկտորի պարտականությունները կատարողը, սակայն, խնդրել է ձայն չհանել, չբարձրաձայնել տեղի ունեցածի մասին․ «Այդ կինն էլ, որը վիրավորել էր մեզ, էթիկայի հանձնաժողովի անդամ է։ Ասացի, որ պարտադրեք՝ ներողություն խնդրի, Ակոպյանն ասաց՝ մի բարձրաձայնիր, ես կխոսեմ հետը, կգա, ներողություն կխնդրի»։
Սրան հաջորդել է այն, որ Վարդանյանից պահանջել են զեկուցագիր ներկայացնել, թե ինչո՞ւ է աշխատանքից ուշացել և բուհի ներսում ծխել:
«Մեղադրեցին, որ աշխատանքային ժամի համարձակվել եմ դուրս գալ շենքից, այսինքն՝ ստացվում է՝ ես կալանավոր եմ։ Ասեմ, սակայն, որ ես ունեմ ընդմիջման ժամեր, որպես վարիչ՝ 8-ժամյա աշխատանքային օր, այսինքն՝ 8 ժամ եմ աշխատում, բայց ամսական վարձատրվում եմ 7 ժամ 20 րոպեի համար։ 16 ժամ իրենք ինձ պակաս են վճարում»,- նկատում է նա:
Ուշանալու և ծխելու մեղադրանքներից հետո Վարդանյանը հանդիպել է Ակոպյանի հետ, խնդրել պարզաբանել՝ ի՞նչ է դա նշանակում։ Ակոպյանն արձագանքել է, թե բուհում կարգ ու կանոն են հաստատում. «Ասացի՝ կարգուկանոնն իրար հարգելուց է սկսվում, ես դիմել էի էթիկայի հանձնաժողովի համար, երբ մեզ վիրավորել էին: Ինքը սկսեց ինձ «դու»-ով դիմել, ասաց՝ տոնդ չբարձրացնես, ես էլ ասացի՝ տարիքիս, աշխատանքային համբավիս նայիր։ Ինձ ասաց՝ դուրս արի, աշխատանքային ռեժիմս խաթարում ես։ Ես էլ ասացի՝ եթե դուրս գամ քո մոտից, գնալու եմ նախարարություն։ Ասաց՝ գնա, գնա, նախարարիդ էլ կբարևես»։
Այս ամենից հետո Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է, նա ուշաթափվել է, շտապօգնություն են կանչել։ Նրա խոսքով՝ այս ամբողջ ընթացքում բուհում է գտնվել նաև վերընտրման արդյունքները չհաստատված ռեկտոր Կարինե Հարությունյանը։ Ըստ զրուցակցի՝ նա հիմնականում համալսարանում է լինում և նստում իր աշխատասենյակում: Ի դեպ, այս տեղեկությունը ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել էր նաև Ցոլակ Ակոպյանը՝ նշելով, որ Հարությունյանը դասաժամեր ունի բուհում:
Դասախոսը երեկ էլ հրաման է ստացել, որտեղ վերջինիս նկատողություն հայտարարելու մասին է նշված: Նրա խոսքով՝ վրդովվել և պատռել է որոշման թուղթը՝ հայտնելով, որ դիմելու է իրավապահ մարմիններին:
Վարդանյանի պնդմամբ՝ Բրյուսովում շատ աշխատակիցներ և դասախոսներ կան, որոնք ղեկավարության հետ համակարծիք չլինելու համար ենթարկվում են ճնշումների։ Նա նաև հավելում է, որ իր ամբիոնի աշխատակիցները նշել են՝ եթե իրեն աշխատանքից ազատեն, ապա իրենք ևս դիմում կգրեն։ Խոսքը շուրջ 30 դասախոսի մասին է։
Բուհի ռեկտորի պարտականությունները կատարող Ցոլակ Ակոպյանը մեր զրույցում հերքեց լուրերը, թե լարվածություն կա համալսարանի դասախոսական կազմի հետ, իսկ Վարդանյանի վերաբերյալ միջադեպի մասին հայտնեց հետևյալը․ «Պարզվում է՝ աշխատանքային պարտականությունները պատշաճ չի կատարում, համալսարանի շենքում ծխախոտ է օգտագործել, աշխատանքից շուտ է դուրս գալիս, ուշ է գալիս բուհ։ Ես դեկան եղած ժամանակ էլ եմ այդպես աշխատել, արտոնյալներ ինձ համար չկան, պետք է աշխատանքային պարտականությունները լավ կատարեն»:
Ըստ ռեկտորի պարտականությունները կատարողի՝ երբ հարցի վերաբերյալ փորձել է պարզաբանում ստանալ դասախոսից, նա սկզբում բորբոքվել է, հետո՝ ձայնը բարձրացրել։ Ակոպյանը խնդրել է թույլ տալ աշխատել, հետո տեղեկացել է, որ Վարդանյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են: «Ես նրան միայն առողջություն եմ մաղթում։ Որևիցե դասախոսի հետ լարվածություն չկա։ Եթե մի քանիսը պարզապես չեն ուզում աշխատանքային պարտականությունները կատարել, դա այլ հարց է»,- ասում է նա:
Հարցին՝ նախկինում նման վարքագիծ և՞ս դրսևորվել է, Ակոպյանն ասում է, որ չի իմանում՝ ևս մեկ անգամ շեշտելով՝ ինքը կողմ է, որ բոլորը աշխատանքային պարտականությունները հավուր պատշաճի կատարեն․ «Նախկինում դասախոսների աշխատանքային պարտականությունները վերահսկելն իմ գործառույթը չի եղել, ես եղել եմ բուհի ամենամեծ ֆակուլտետի դեկանը, իմ ամբիոններում նման վարք չի եղել»։
Նշենք, որ հոգաբարձուների խորհրդի արդեն նախկին նախագահ, նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այդպես էլ չհաստատեց դեկտեմբերի 9-ին Բրյուսովի ռեկտորի ընտրության ժամանակ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանի վերընտրվելու արձանագրությունը։ Հունվարի 11-ին լրացավ նրա պաշտոնավարման ժամկետը: Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պարտականությունները այսուհետև կկատարի բուհում երկար ստաժ ունեցող պրոռեկտորը: Իսկ ՀՀ ԿԳՄՍ նախարարը հայտնել էր, որ զբաղվում են հոգաբարձուների խորհրդի ձևավորման հարցով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դիմավորման պաշտոնական արարողություն՝ ԳԴՀ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպումից առաջ. վարչապետ. տեսանյութ
Արշակն ինձ ասեց՝ Արմեն, կարող ա «լևի» գնաս, ասեցի՝ ամուսնացած եմ, ասեց՝ հա ինչ անենք, երեցկինը ստեղ չէ
Գերմանիան Հայաստանի համար առանցքային դաշնակից է. տեղի է ունեցել Փաշինյան-Շտայնմայեր հանդիպումը
Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է. Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում՝ ձյուն
Երևանում թմրանյութ իրացնող 17-ամյա աղջիկներ են ձերբակալվել. տեսանյութ
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելներից մեկում բախվել են կցորդիչով բեռնատարներն ու մարդատարը. կա վիրավոր
Գարեգինի շրջապատում «լևի» գնալը կարծես նորմալ է. թող ասեն՝ Կտրիճը ամուսնացա՞ծ է, թե՞ էն բանից է
Կայացել է Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների ոլորտային հանձնաժողովների համատեղ նիստը
ԳԴՀ նախագահի հետ քննարկումները շարունակեցինք ընդլայնված կազմերով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սարգիս Խանդանյանը նշանակվել է ՔՊ արտաքին կապերի պատասխանատու
Կան հրատապ խնդիրներ, որոնց լուծումը կենսական անհրաժեշտություն է. նախագահն ընդունել է Արամազդ Ղալամքարյանին
Իշխան Սաղաթելյանը հարցաքննվել է
Կառավարության նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ կգումարվի
Ներկայացվել է COP17-ի պաշտոնական տարբերանշանը՝ Երևանյան կապտաթիթեռ
WhatsApp-ում կեղծ հաշիվ է բացվել Անահիտ Ավանեսյանի անունով և նկարով. նախարարը խնդրում է ուշադիր լինել
«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ
Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ
Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման առաջին առաքելությունը Հայաստանում է
Որոշ տարածաշրջաններում ձյուն է և մառախուղ
ՀՀ նախագահը ընդունել է Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանին
Կոտայքի մարզում կասեցվել է «ԷԴՈ ՍԱՐՈՒԽ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը
Հայաստանում առկա հանրային միջավայրն ուղղակիորեն նպաստում է բռնության տարատեսակ դրսևորումների տարածմանը. ՄԻՊ
Պետական համակարգի արդիականացումը մեր բոլոր քաղաքականությունների առանցքում է. Մհեր Գրիգորյան
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 9-ին
Ո՞ւր է ժողովուրդը. Կտրիճ Ներսիսյան, դու ժողովուրդ չունես, 5-6 հոգի ունես Գերմանիայում. Հարությունյան
Դպրոցների և մանկապարտեզների դասապրոցեսը կանգնեցնելու իրավիճակ չունենք. Ավանեսյանը՝ համաճարակային վիճակի մասին
Կապան և Ջերմուկ համայնքներում «Վորքաութ» տեսակի մարզահրապարակներ են բացվել
Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը դեռևս հեռու է և անորոշ. Թրամփի խաղաղության ծրագիրը փլուզվում է. Ղևոնդյան
Մայր Աթոռի բարձրաստիճան կղերականները կաթողիկոսի օրհնությամբ եկեղեցին ներքաշեցին քաղաքական դաշտի մեջ․ ՍԴՀԿ
Դեկտեմբերի 9-ը ցեղասպանությունների կանխարգելման օրն է. հայ և եզդի ժողովուրդները այս առումով նման են. Բաքոյան
ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծանոթացել աշխատանքներին
Վլադիմիր Պուտինը հայտարարել է պահեստազորայինների զինվորական հավաքների մասին. ում մասին է խոսքը և ինչու
Ֆլորիդայում ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել բանուկ մայրուղու վրա և բախվել Toyota Camry-ին. տեսանյութ
Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
Լուսանկարներ ՀՀ վարչապետի Գերմանիա այցի մեկնարկից
Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ
Այսուհետև կարող եք գրանցել ձեր երեխայի ծնունդն առցանց եղանակով. Գալյանը մանրամասնել է
Հանձնուք բերած քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության
Իտալական La Stampa պարբերականը Երևանի մասին հոդված է հրապարակել
Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT