Երևան
12 °C
Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ընթացիկ կառավարման բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարության 2023 թ. հունվարի 30-ի N 121-Ն որոշմամբ՝ համալսարանի կանոնադրության մեջ կատարվել են համապատասխան փոփոխություններ:
Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ ռեկտորի պաշտոնը թափուր մնալու կամ այլ պատճառով ռեկտորի լիազորությունները կատարելու անհնարինության դեպքերում ռեկտորի լիազորություններն ամբողջ ծավալով իրականացնելու վերաբերյալ համալսարանի հիմնադրի կողմից բուհի կանոնադրությամբ նախատեսվել են կարգավորումներ, ըստ որոնց՝ ռեկտորի լիազորությունները կիրականացնի բուհի պրոռեկտորը, իսկ մեկից ավելի պրոռեկտորների դեպքում՝ բուհում առավել երկար ստաժ ունեցողը:
Պրոռեկտորի պաշտոնը թափուր մնալու կամ պրոռեկտորների բացակայության կամ այլ պատճառով լիազորությունները կատարելու անհնարինության դեպքում ռեկտորի պարտականություններն ամբողջ ծավալով իրականացնում է բուհի դեկաններից կամ դեկանի պարտականությունները կատարողներից մեկը, որն ունի բուհի պրոռեկտորի առավել երկար աշխատանքային ստաժ, իսկ բուհի պրոռեկտորի աշխատանքային ստաժի բացակայության դեպքում՝ բուհում առավել երկար աշխատանքային ստաժ ունեցող դեկաններից կամ դեկանի պարտականությունները կատարողներից մեկը:
Այս քայլն իրականացվել է՝ հաշվի առնելով իրավական ակտերում համապատասխան կարգավորումների բացակայությունը, ինչպես նաև բուհերի կառավարման արդյունավետությունը և հետագայում փակուղային իրավիճակներում չհայտնվելու հնարավոր ռիսկերը: Նմանօրինակ փոփոխություններ առաջիկայում նախատեսվում են նաև մյուս բոլոր պետական բուհերի կանոնադրություններում:
ԿԳՄՍՆ-ից միաժամանակ տեղեկացնում են, որ փոփոխության արդյունքում բուհը կշարունակի բնականոն գործունեությունը՝ իրականացնելով աշխատավարձերի և մնացած այլ վճարումների կատարումը՝ նախորդ տարվա հաստատված բյուջեի համամասնություններով՝ հաշվի առնելով «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի կարգավորումները:
Նախաձեռնված քայլերի մասին պաշտոնական գրությամբ իրազեկվել է կանոնադրության ուժով բուհի ղեկավարի պարտականությունները կատարողը՝ առաջարկելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ կնքել ֆինանսական միջոցների տրամադրման համապատասխան պայմանագիր:
Միաժամանակ նշում են, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում միջոցներ է ձեռնարկում հոգաբարձուների խորհրդի ձևավորման ուղղությամբ: Բուհի հոգաբարձուների խորհրդի ձևավորման ընթացքում պրոֆեսորադասախոսական կազմից թեկնածուների առաջադրման և ընտրության ընթացքում կատարված ընթացակարգային խախտումների առնչությամբ ԿԳՄՍ նախարարությունը ստացել է բողոք, որն ուսումնասիրության փուլում է:
«Ռեկտորի ընտրության արդյունքների հաստատումը պայմանավորված է լինելու դատարանի վարույթում գտնվող գործերի ընթացքից: Հիշեցնենք, որ 09.12.2022 թ. տեղի ունեցած «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները վիճարկվում են դատական կարգով. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ԵԴ/66629/02/22 քաղաքացիական գործը, կիրառվել է հայցի ապահովման միջոց»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կրթական այս հաստատությունն ուշադրության կենտրոնում հայտնվեց 2022 թվականի հոկտեմբերի 12-ին, երբ պարզ դարձավ, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախագծով նախատեսում է Բրյուսովի պետական համալսարանը և Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը միացնել Մանկավարժական համալսարանին։ Բրյուսովցիներն այս նախագծի հետ կապված մի քանի օր դասադուլ էին հայտարարել և իրականացնում ակցիաներ։ Որոշ ժամանակ անց՝ 2022 թվականի նոյեմբերի 9-ին, բուհը հայտարարեց ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ մրցույթ, չնայած այն հանգամանքին, որ 2022 թվականի հոկտեմբերի 13-ին ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանը խոսել էր մրցույթի նպատակահարմար չլինելու մասին։ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին բուհի հոգաբարձուների խորհրդի կայացած նիստի ընթացքում գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվեց իր պաշտոնում։
Այնուհետև «Հայկական ժամանակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորը՝ Կարինե Հարությունյանը, պաշտոնավարման 4 տարվա ընթացքում մի շարք չարաշահումներ է թույլ տվել, որոնք լրջագույն վնաս են հասցրել կրթական հաստատությանը: 2022 թվականի դեկտեմբերի 22-ին էլ Պետական վերահսկողական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով համալսարանում հայտնաբերված տարաբնույթ խախտումների մասին: Նույն թվականի դեկտեմբերի 26-ին էլ ՀՀ դատախազությունը հայտարարել էր, որ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում կատարված խուլիգանության և հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ։
Այնուհետև ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ մեղադրանք է առաջադրվել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի արդեն նախկին խորհրդական Գրիշա Թամրազյանին։ Նրա պաշտոնավարումը կասեցվել է:
Նշենք, որ հունվարի 11-ին լրացել է Երևանի Վ․ Բրյուսովի անվան համալսարանի վերընտրված ռեկտոր Կարինե Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը, նա արձակուրդ է մեկնել:
Կրթական հաստատության փոխռեկտոր Ցոլակ Ակոպյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել էր՝ բուհի անձնակազմը ստեղծված իրավիճակում չի կողմնորոշվում՝ ի վերջո ռեկտոր ունի՞, թե՞ ոչ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT