Երևան
12 °C
Լավրովը կրկին խոսել է Հայաստան ՀԱՊԿ-ի գալու մասին, որովհետև «գիտեն», որ նոր պատերազմ է լինելու:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով՝ Ռուսաստանում գիտեն, որ ԵՄ-ում էլ գիտեն դրա մասին:
«Այն Մակրոնը, որը անցած տարի Ռուսաստանին մեղադրեց Ադրբեջանի միջոցով Հայաստանին վնասելու մեջ, ինչից Ռուսաստանի ԱԳՆ-ը հիստերիայի մեջ ընկավ, հենց նույն Մակրոնը Պրահայում ընդունել տվեց ԵՄ դիտորդների երկամսյա առաքելության որոշումը, որը հիմա դարձվում է հատուկ Հայաստանի համար ու երկու տարով:
Ահա թե ինչու Մոսկվան կրկին Ալիևի շուրթերով հարձակվեց Մակրոնի վրա, ու տապալեցին Պրագայի ֆորմատը, քանի որ դա նոր պատերազմը կանխելու մասին ու համար էր, որ Մակրոնը գլուխ բերեց:
Իսկ ՀԱՊԿ-ը Հայաստանի հարավում պետք է, որովհետև Հայաստանի հարավն է Ռուսաստանին պետք։ Ու պետք է ՀԱՊԿ-ն այնտեղ լինի, որպեսզի այլ միջազգային ռազմական առաքելություն չլինի ՄԱԿ-ի մանդատով, ինչը կրկին ակնարկել է Ֆրանսիան 2021թ. Մայիսի 12-ի ագրեսիայից հետո։
Իսկ ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության պայմանագիրը բանակցել ու ստորագրել է Ռոբերտ Քոչարյանը 2007թ. և վավերացրել Սերժ Սարգսյանը 2008թ. (ինչպես հասկանում եք, ես այդ ժամանակ եղել եմ ԱԺ-ում՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում և ձևավորել մեր խմբակցության «դեմ» դիրքորոշումը...): 2017 և 2018թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի դեբատներում այս վտանգը ու դա նախատեսող ՀԱՊԿ պայմանագիրը ցուցադրել ու մեջբերումներ եմ կատարել Հ1-ի եթերում:
Բայց դա ոչ մեկի պետք չէր ու հետաքրքիր չէր: Իսկ 2021-ին դա բացատրում էր, թե ինչու էր Կրեմլն ուզում Քոչարյանին բերել իշխանության... Հիմա ՀԱՊԿ-ը Սյունիքում կլիներ, ու միջազգային տեղակայման հարցը փակված»,- գրել է Սաֆարյանը:
Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել է, որ Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռևս արդիական է: Նրա խոսքով, եթե Երևանը շահագրգռված է, առաքելությունը կարող է ուղարկվել մեկ կամ երկու օրվա ընթացքում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT