Իհարկե, դատական համակարգում գուցե լինեն նշանակումներ, որ մտահոգություններ կառաջացնեն. հարցազրույց Գրիգոր Մինասյանի հետ

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը պատասխանել է «Հայկական ժամանակ»-ի հարցերին: Անդրադարձ է կատարվել Հայաստանում դատական համակարգի բարեփոխումներին, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատանքին, ՀՀ քրեակատարողական հիմնարկների արդիականացմանը և այլ հարցերի: 

- Պարոն Մինասյան, նկատելի է, որ ՀՀ կառավարությունը համառ ջանքեր է գործադրում՝ մեր երկրում իսկապես վստահելի դատական համակարգ կայացնելու համար, սակայն քաղաքացիների զգալի մասը դեռ շարունակում է թերահավատ մոտենալ դատարանների կայացրած վճիռներին: Որպես արդարադատության նախարար՝ ինչպե՞ս եք գնահատում մեր երկրում դատական համակարգում արված բարեփոխումները մինչ այս պահը:

- Նախորդ տարի Կառավարության հաստատած՝ Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարությամբ իրականացվել և շարունակում են իրականացվել լայնածավալ և բազմաբնույթ բարեփոխումներ:

Այսպես, միայն անցյալ տարվա ընթացքում ձևավորվել են հակակոռուպցիոն դատարանը և վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը, ինչպես նաև օրենսդրորեն նախատեսվել է վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը՝ այդպիսով ապահովելով հակակոռուպցիոն գործերի եռաստիճան մասնագիտացված քննությունը: Միևնույն ժամանակ, դատարանների մասնագիտացման բարելավման համատեքստում վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերով պալատի փոխարեն նախատեսվել են առանձին քաղաքացիական և վարչական պալատները, իսկ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի փոխարեն առանձնացվել են Երևան քաղաքի առաջին ատյանի քաղաքացիական և Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանները:

Միևնույն ժամանակ, դատավորների կարգապահական պատասխանատվության մեխանիզմների կատարելագործման համատեքստում մշակվել է օրենսդրական փաթեթ, որով նախատեսվում է ներդնել Բարձրագույն դատական խորհրդի՝ կարգապահական հարցերով կայացվող որոշումների բողոքարկման հնարավորությունը: Ընդ որում, նշված նախագիծը ներկայացվել է նաև Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, և ստացվել է դրական եզրակացություն: Շարունակվել են նաև դատավորների սոցիալական երաշխիքների բարելավմանն ուղղված միջոցառումները, որոնց համատեքստում բարձրացվել են Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի դատավորների աշխատավարձերը, առաջինի դեպքում սահմանելով հավելավճար աշխատավարձի 80 տոկոսի չափով, իսկ երկրորդի դեպքում՝ հավելում աշխատավարձի 50 տոկոսի չափով:

Դատական համայնքը պատշաճ մասնագետներով համալրելու նպատակով վերանայվել են նաև դատավորների որակավորման ընթացակարգերը: Մասնավորապես, նախատեսվել է հատուկ բարդ ընթացակարգ, որի դեպքում անձը, հանձնելով որակապես ավելի բարդ քննություն, կարող է ընդգրկվել դատավորների թեկնածուների ցուցակում առանց Արդարադատության ակադեմիայում պարտադիր ուսումնառության պահանջի: Միևնույն ժամանակ, նախատեսվել է, որ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 8 տարվա մասնագիտական ստաժ ունեցող անձինք կարող են ընդգրկվել դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում միայն բանավոր քննության մասնակցելու միջոցով և դրա արդյունքների հիման վրա:

Իր հերթին, իրեն վերապահված գործառույթների շրջանակում Արդարադատության նախարարությունը շարունակել է կարգապահական վարույթներ հարուցել դատավորների նկատմամբ: 2022թ.-ի հունվարի 1-ից առ այսօր հարուցվել է ընդհանուր 41 կարգապահական վարույթ, որոնցից 18-ով Բարձրագույն դատական խորհրդին ներկայացվել են կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություններ, իսկ ներկայացված միջնորդություններից 7-ը բավարարվել է: Ընդ որում, հարուցված վարույթներից 3-ի դեպքում որպես վարույթի հարուցման հիմք դիտարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով բացահայտված խախտումները:

Բացի նշվածից, բարեփոխումները շարունակվելու են նաև այս և հաջորդող տարիներին՝ հիմք ընդունելով Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարությունից բխող գործողությունները: Նախատեսվում է մոտ ապագայում ներդնել դատավորների բարեվարքության պարբերական գնահատման մեխանիզմներ, երբ նրանց բարեվարքությունը կգնահատվի ոչ միայն պաշտոնի նշանակման կամ առաջխաղացման դեպքում, այլև որոշակի պարբերականությամբ և շարունակաբար: Բացի այդ, ներկայումս մշակվում է հայեցակարգային փաստաթուղթ, որով կուսումնասիրվեն դատավորների աշխատավարձերի բարձրացման հնարավորությունը և ուղղությունները: Իր հերթին, կնախատեսվեն դատավորների հավակնորդների թեկնածուների որակավորման գրավոր քննության և բանավոր հարցազրույցի արդյունքների արձանագրման օբյեկտիվության երաշխավորման նոր կառուցակարգեր: Կվերանայվի դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում ոչ դատավոր անդամների ձայների կշիռը՝ այն ավելացնելով ևս 1-ով, ինչը կապահովի կարգապահական վարույթի շրջանակներում առավել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի գործառույթների ավելի պատշաճ և անկաշկանդ իրականացումը:

Վերոնշյալը բարեփոխումների մի մասն է միայն, և, ինչպես նկատում ենք, դրանք իրականացվում են՝ հնարավորինս ընդգրկելով դատական համակարգի տարբեր ուղղությունները: Այս առնչությամբ հարկ է նկատել, որ, իհարկե, կարող են լինել որոշակի նշանակումներ կամ առաջխաղացումներ, որոնք հնարավոր է՝ հասարակության տարբեր շրջանակներում որոշակի մտահոգություններ կառաջացնեն, սակայն վստահաբար կարող ենք պնդել, որ թե՛ իրականացված, թե՛ նախատեսվող բարեփոխումները, դրանց ծավալը և բովանդակությունը միտված են դատական համակարգի ամրապնդմանը և բարելավմանը:

- Ինչպես նշեցիք, կարող են լինել նշանակումներ կամ առաջխաղացումներ, որոնք հնարավոր է՝ հասարակության տարբեր շրջանակներում որոշակի մտահոգություններ առաջացնեն: Իսկապես, վերջին շրջանում որոշ դատավորների նշանակումները խիստ քննարկումների և քննադատությունների են արժանանում մամուլում և քաղհասարակության շրջանում: Մասնավորապես ամենաքննարկվողներից մեկը դարձավ դատավոր Մնացական Մարտիրոսյանի համակարգում մնալը: Քննադատությունն այն մասով էր, որ վերջինս մի շարք խախտումներով վճիռներ է կայացրել: Ըստ Ձեզ՝ նման ընտրությունները չե՞ն ստվերի դատական համակարգում արվող բարեփոխումները, և քաղաքացիները շարունակեն չվստահել դատական համակարգին:

- Դատավորների նշանակման հետ կապված հարցերը դատական իշխանության, դատական համակարգի տիրույթում են, որը անկախ համակարգ է, և նրա անկախությունը և ինքնուրույնությունը երաշխավորված է Սահմանադրությամբ: Որևէ պետական մարմին, այդ թվում՝ Արդարադատության նախարարությունը, չի կարող միջամտել դատական իշխանության հետ կապված հարցերին: Սա նաև ենթադրում է, որ, որպես Արդարադատության նախարարություն, չենք կարող մեկնաբանել այն գործընթացները, որոնք տեղի են ունենում դատավորների նշանակման հետ կապված:

Դատական համակարգի առնչությամբ Արդարադատության նախարարության գործառույթը բարեփոխումների իրականացումն է, ինչպես նաև կարգապահական վարույթների հարուցումը, եթե առերևույթ խախտում է հայտնաբերում դատավորների վարքագծում: Սրանց արդյունքները, կարծում եմ, տեսանելի են, հատկապես այն առումով, որ Արդարադատության նախարարության հարուցած վարույթներով արդեն մի քանի դատավորի լիազորություններ դադարեցվել են:

- Վերջերս աղմկահարույց դեպք եղավ Հանրապետության 8ա հասցեում (Ֆիրդուս). երբ ԴԱՀԿ աշխատակիցները գնացել էին կատարելու կատարողական գործողություններ, բնակիչները ընդվզել էին: Ծանո՞թ եք դեպքին: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում: Այս ոլորտում ի՞նչ բացեր կան, որոնք ենթակա են շտկման, և ի՞նչ քայլեր են իրականացվում:

- Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործառույթին և մասնագիտական պարտականությունների կատարմանն անդրադառնալիս նախևառաջ պետք է արձանագրենք, որ հարկադիր կատարման ենթակա ակտն ունի առնվազն երկու կողմ՝ պահանջատեր, որը ակնկալում է իր խախտված իրավունքների վերականգնում՝ դատական ակտի հիմքով, և չի բացառվում, որ այլոց իրավունքների վերականգնման գործընթացում երկրորդ կողմի՝ պարտապանի մոտ առաջանան դժգոհություններ: Կարևոր է արձանագրել նաև այն փաստը, որ հարկադիր կատարման ենթակա ակտը հարկադիր կատարման ներկայացնում է պարտապանն իր պարտավորությունը կամովին չկատարելու հետևանքով:

Ինչ վերաբերում է մասնավոր դեպքին, ապա նշեմ, որ դատարանի տված կատարողական թերթի համաձայն՝ պետք է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով ապահովվեր «Հայաստանի հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ կազմակերպության փորձագետի /փորձագետների/ մուտքը համապատասխան տարածք՝  նշանակված դատաապրանքագիտական փորձաքննության կատարման ընթացքը ապահովելու համար: Քաղաքացիական գործով 2022թ․ հոկտեմբերի 13-ին նշանակված դատաապրանքագիտական փորձաքննության կատարման ընթացքը ապահովելու նպատակով։

Կատարողական թերթի հիման վրա Ծառայությունում հարուցվել են կատարողական վարույթներ: Դատական ակտի պահանջը կատարելու նպատակով հարկադիր կատարողները և փորձագետները մի քանի անգամ այցելություն են կատարել վերը նշված հասցե և արձանագրել, որ հասցեի բնակիչները և այլ անձինք հարկադիր կատարողների՝ օրենքով սահմանված կարգով կատարած կատարողական գործողությունների ժամանակ խոչընդոտներ են ստեղծել, և ցույց է տրվել ակտիվ դիմադրություն։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ 05.01.2023թ. Գլխավոր հարկադիր կատարողի որոշմամբ՝ ստեղծվել է հարկադիր կատարողների խումբ, որը 13.01.2023թ. փորձագետների մասնակցությամբ այցելություն է կատարվել վերը նշված հասցե: Հասցեի դռների մի մասը պարտապանները ինքնակամ բացել են, իսկ մյուս մասը հարկադիր կատարողների բացելու միջոցով է ապահովվել փորձաքննությունը:

Ինչ վերաբերում է Ծառայության աշխատանքին, ապա նշենք, որ հարկադիր կատարողները գործել են բացառապես օրենքի շրջանակներում՝ ապահովելով դատական ակտի պահանջը: Ավելին՝ «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 47-րդ մասի 1-ին մասի համաձայն՝ հարկադիր կատարողն իրավունք ունի գործադրելու ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ իրեն ցույց տրված դիմադրությունը կամ ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ իր վրա կատարված հարձակումը կանխելու դեպքում:

Տվյալ դեպքում հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարկադիր կատարողներին ակտիվ դիմադրություն ցույց տված անձանց մի մասը եղել են տարեց կանայք՝ այդ իսկ պատճառով հարկադիր կատարողները օրենքով սահմանված ֆիզիկական ուժ չեն գործադրել։

Անդրադառնալով ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ հարկ է նշել, որ Ծառայությունում բարեփոխումները շարունակական են, և դրանք գտնվում են նախարարության և Ծառայության ղեկավարների ամենօրյա ուշադրության կենտրոնում: Թվային նոր լուծումների իրականացման արդյունքում կապահովվի քաղաքացիների՝ բանկերում կատարած վճարների հիման վրա կատարողական վարույթների ինքնաշխատ կարճումն ու արգելանքների վերացումը:

Մշակման փուլում են գտնվում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում և «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Մշակվել և արդեն իսկ հաստատվել է նոր մոդելի հայեցակարգ, ինչի ներդրման արդյունքում ավելի արդյունավետ  և օպերատիվ լուծումներ կտրվեն մի շարք հարցերի:

- Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ քրեակատարողական հիմնարկների վիճակը, ի՞նչ բացեր և խնդիրներ կան այնտեղ, դրանց լուծման համար ի՞նչ քայլեր և մեխանիզմներ են գործադրվում: Ձեր ճեպազրույցներից մեկի ժամանակ Դուք նշել էիք, որ էրեբունի համայնքում 2023 թվականին նոր բանտ է պետությունը կառուցելու: Մրցույթն արդեն հայտարարվե՞լ է, խնդրում ենք մանրամասնել, թե գոյություն ունեցող բանտերից այն ինչո՞վ է տարբերվելու:

- Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումների շրջանակներում գրանցվել են բազմաթիվ շոշափելի արդյունքներ: Բնականաբար, դեռևս առկա են խնդիրներ, որոնք թիրախավորել է Կառավարությունը, և հասցեագրվում են Արդարադատության նախարարության առօրյա գործունեության ընթացքում՝ ինչպես օրենսդրական փոփոխությունների նախաձեռնման, այնպես էլ գործնական քայլերի իրականացման միջոցով:

Նախ, 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ քրեակատարողական նոր օրենսգիրքը, որով հստակեցվել են տարբեր ռեժիմների (գոտիների) առանձնահատկությունները և դատապարտյալների իրավունքների իրականացման կառուցակարգերը:

Բացի այդ, օրենսդրական փոփոխությունների և դրանց հիման վրա իրականացված նախապատրաստական աշխատանքների արդյունքում առաջին անգամ 2022 թվականին 19 տարեկանից բարձր դատապարտյալները ներգրավվել են հանրակրթության գործընթացում՝ հնարավորություն ունենալով շարունակելու ընդհատված կրթությունը, ըստ այդմ նաև՝ հետագայում աշխատանք գտնելու կամ մասնագիտություն ձեռք բերելու հեռանկարով:

Ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման համատեքստում քրեակատարողական հիմնարկներում ներդրվել է հեպատիտ «Ց»-ի բուժման կուրսը: Շարունակական բնույթ են կրում բժշկական անձնակազմի վերապատրաստումները, բժշկական ստորաբաժանումներին անհրաժեշտ սարքավորումների
տրամադրումը:

Ազատությունից զրկված անձանց հոգեկան առողջության խնդիրներին պատշաճ և ժամանակին արձագանքելու, ինչպես նաև ինքնասպանությունների և ինքնավնասումների կանխարգելման նպատակով մշակվել և ներդրվել է հոգեկան
առողջության, ինքնասպանության և ինքնավնասման ռիսկի զննության և գնահատման գործիքակազմը: Ներկայումս այն կիրառվում է բոլոր քրեակատարողական հիմնարկներում:
Հիմնարկներում արդյունավետ հսկողություն իրականացնելու, ինչպես նաև քրեական ենթամշակույթի, կոռուպցիայի հնարավոր դրսևորումները վերացնելու նպատակով փուլային սկզբունքով քրեակատարողական հիմնարկներում ներդրվում են տեսահսկման համակարգեր: «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում համակարգն արդեն իսկ ներդրվել է:

Քայլեր են ձեռնարկվում նաև էլեկտրոնային տարբեր համակարգերի ներդրման ուղղությամբ: Մասնավորապես՝ ներդրվել է «e-health» էլեկտրոնային առողջապահության համակարգը, արդիականացման փուլում է «e-penitentiary» էլեկտրոնային կառավարման համակարգը, նախատեսվում է նաև քրեակատարողական հիմնարկներում ներդնել փաստաբան-վստահորդ հաղորդակցությունը տեսազանգի միջոցով կազմակերպելու համար հատուկ ծրագիր:

Աշխատանքներ են տարվում նաև քրեակատարողական ծառայության աշխատակիցների պատրաստման, ինչպես նաև նրանց սոցիալական երաշխիքների բարձրացման ուղղությամբ: Մասնավորապես՝ այս տարի ներդրվելու է քրեակատարողական ծառայողների կամավոր ատեստավորման կառուցակարգը, իսկ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում փորձարկվելու է Պարեկային ծառայության օրինակով քրեակատարողական ծառայողների պատրաստման կառուցակարգը:

Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկների պայմաններին՝ հարկ է նշել, որ թեև պարբերաբար իրականացվում են ընթացիկ և կապիտալ վերանորոգման աշխատանքներ, այնուամենայնիվ, քրեակատարողական հիմնարկների օպտիմալացման պլանի շրջանակներում նախատեսվում է փակել առկա մի քանի հիմնարկներ՝ կառուցելով նոր՝ միջազգային չափանիշներին համապատասխան պահման պայմաններ ունեցող, ժամանակակից հիմնարկ: Օպտիմալացման շրջանակներում արդեն իսկ փակվել են «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկները:

Ինչ վերաբերում է նոր հիմնարկին, ապա արդեն իսկ կազմվել են հիմնարկի տեխնիկական նախնական գծագիրը և եռաչափ մոդելը: Մշակվել են քրեակատարողական նոր հիմնարկի հայեցակարգը և ազատազրկվածների զբաղվածության մոդելը, շինարարական աշխատանքներին ընդառաջ կառույցների տեղակայման տեղամասերում իրականացվել է ինժեներաերկրաբանական հետազոտություն, հիմնարկի կառուցման նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար արդեն իսկ հայտարարվել է մրցույթ:

Նոր քրեակատարողական հիմնարկը նախատեսված է լինելու ինչպես դատապարտյալների, այնպես էլ կալանավորված անձանց պահելու համար, ունենալու է նաև բժշկական ստացիոնար բաժանմունք: Հիմնարկն օժտված կլինի վերասոցիալականացման տարաբնույթ միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ հնարավորություններով, կբավարարի ժամանակակից քրեակատարողական հիմնարկներին ներկայացվող պահանջներին, ինչպես նաև ի սկզբանե կունենա օպտիմալ և նպատակային կառուցվածք:

Դատապարտյալների ուղեկցումները կազմակերպելու համար ձեռք են բերվել թվով 10 FORD ավտոմեքենաներ, որոնք արդեն ՀՀ-ում են: Ավտոմեքենաների ձեռքբերմանը զուգընթաց իրականացվում են նաև նախապատրաստական աշխատանքներ՝ դատապարտյալների ուղեկցումն իրականացնող ստորաբաժանումները նոր հաստիքային միավորներով համալրելու նպատակով:

Իհարկե, Արդարադատության նախարարությունը շարունակելու է հետևողականություն դրսևորել քրեակատարողական ոլորտի բարեփոխումների նկատմամբ՝ ապահովելով դրանց շարունակականությունը, այդ թվում՝ ոլորտային նոր ռազմավարության մշակման և նոր ուղղությունների թիրախավորման միջոցով:

Տպել
2897 դիտում

Սա աննախադեպ էսկալացիա է և լուրջ սպառնալիք տարածաշրջանային անվտանգության համար․ Բորել

Խստորեն դատապարտում ենք Իրանի հարձակումը Իսրայելի վրա․ Մեծ Բրիտանիայի վարչապետ

Մի շարք երկրներ փակել են իրենց օդային տարածքները

Իրանական բալիստիկ հրթիռներն Իրաքի օդային տարածքում (տեսանյութ)

Հեզբոլլահի հարվածներն Իսրայելի հյուսիսին (տեսանյութ)

Ցանկացած երկիր, որը կբացի իր օդային տարածքը Իսրայելի առաջ՝ Իրանի վրա հարձակվելու համար, կստանա մեր ուժգին պատասխանը

Նեթանյահուն ռազմական շտաբում արտահերթ նիստ է գումարել

Ռուսաստանը դադարեցրել է դեպի Իսրայել, Իրաք և Հորդանան թռիչքները

Իսրայելի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի արձակումն իրականացվել է ոչ միայն Իրանից, այլև տարածաշրջանի այլ երկրներից

Իրանն Իսրայելի ուղությամբ արձակել է ԱԹՍ-ների երրորդ խմբաքանակը․ արաբագետ

Իրանը հայտարարել է Թեհրանի օդային տարածքը փակելու մասին

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների զարգացման բոլոր սցենարներին. Իսրայելի վարչապետ

Իրանը տասնյակ անօդաչու սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ

«Դեպի դասական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը կներկայացնի Հայկ Հեքեքյանը

Ձվաբջջի դոնոր՝ 500 հզ դր, տղամարդու դոնորություն՝ 30 հզ դր, սուրոգատ մայր՝ 20 հզ դոլար. «ինչ արժի» երեխա ունենալը ՀՀ-ում

«Ուրալ»-ների՝ զինվորների հաշվին վերանորոգման հայտարարության առնչությամբ ծառայողական քննություն կանցկացվի․ ՊՆ

Երևանում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

«Հարսնացուն հյուսիսից». ռուս նկարչուհին, որը խելագարվում է սարյանական գույների, Երևանի հոտի համար (տեսանյութ)

Գյումրու ողջ տարածքում իրականացվել են մաքրման, աղբի հեռացման աշխատանքներ

Մասնագիտական կողմնորոշման ամուր հիմք․ ամփոփվել է համադպրոցական գիտության 4-րդ փառատոնը

Երևանը կլինի 11-րդ մայրաքաղաքն աշխարհում, որը կընդունի Անգլիայի ազգային բալետին (տեսանյութ)

Հայտնի սուպերմարկետներից մեկի տիրոջ տանը հայտնաբերվել է տղամարդու մարմին

Վահան Քերոբյանի՝ խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է

Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ևս մեկ «Patriot» համակարգ

Իսրայելի ԱԳ նախարարը Իրանին մեղադրել է ծովահենության մեջ

Երկրաշարժ Հայաստանում՝ Երևանից 8 կմ հյուսիս-արևելք․ ցնցումները զգացվել են Գառնի և Ձորաղբյուր գյուղերում

Սանկտ Պետերբուրգում տղամարդը կրակել և վիրավորել է ռեստորանի այցելուին, փորձել է խեղդել մյուսներին

Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Ռոբերտ Ադերհոլթը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարները

Մեկ տարբերակ կա, որով հնարավոր է Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ. Արմինե Մարգարյանը մանրամասնել է

Թաքնված է եղել սպորտային կոշիկի մեջ․ Վանաձորում կարիճը խայթել է 16-ամյա աղջկան

Աստանայի միջազգային ֆորումը չեղարկվել է․ պատճառը հայտնի է

Արմեն Ղազարյանն ընտրվել է CDCJ միգրացիայի հարցերով աշխատանքային խմբի անդամ

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը կմասնակցի Աշխարհի գավաթի 4-րդ փուլին

Նիդերլանդները ժամանակավորապես կփակի իր դեսպանատունը Թեհրանում

Ղազախստանի նախագահը Հայաստան այցի ընթացքում կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ․ օրակարգը հայտնի է

Սա այն է, ինչ մենք ուզում ենք․ վարչապետի գլխավորությամբ Ակադեմիական քաղաքին վերաբերող հարցեր են քննարկվել

Ղազախստանը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ. Տոկաև

75-ամյա Յուրի Կուկլաչովը հոբելյանական համերգից հետո սրտի կաթված է ստացել

Կարևոր է ցորենի և այլ պարենային ապրանքների մատակարարումների վերականգնումը Հայաստանի խոշոր առևտրային ցանցերին․ Տոկաև

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետ կնվազի 3-5 աստիճանով․ ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա