Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

17/07/2026 schedule14:30

Դատախազը 2026 թվականի հուլիսի 16-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ Հակակոռուպցիոն դատարան է հանձնել ներկայում Նոյեմբերյան համայնքի ղեկավար, 2005-2021 թվականներին Կողբ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ա. Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

«Քրեական վարույթով պարզվել է, որ Կողբ համայնքի նախկին ղեկավարն իր պաշտոնեական դիրքն ու իշխանական լիազորություններն օգտագործել է համայնքի և պետության շահերին հակառակ:

Մասնավորապես Ա. Ա.-ն, տեղեկանալով, որ իրավաբանական անձին պատկանող հողատարածքում գտնվող պոմպակայանում պետության միջոցներով իրականացվելու են շինարարական աշխատանքներ, ապահովել է, որպեսզի պետության կատարած ներդրումների արդյունքը դառնա իրավաբանական ընկերության սեփականությունը:

Այդ նպատակով Ա. Ա.-ն ապօրինի կերպով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին տվել է Կողբ համայնքի 1-ին փողոց 31/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրավաբանական անձին պատկանող հողամասում 1999 թվականին պետական միջոցներով կառուցված և 2009 թվականի դեկտեմբերից որպես ինքնակամ կառույց հաշվառված Բերդավանի պոմպակայանի բարելավման շինմոնտաժային աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ թույլտվությունը: Արդյունքում պետական մարմինը կատարել է 82 միլիոն 83 հազար դրամ արժողությամբ աշխատանքներ:

Այնուհետև տեղյակ լինելով, որ նշված կառույցը պետական միջոցների հաշվին է կառուցված և որպես ինքնակամ կառույց ենթակա չէ օրինականացման՝ 2018 թվականի նոյեմբերի 12-ի որոշմամբ 200 հազար 600 դրամով որպես ինքնակամ կառույց հօգուտ իրավաբանական անձի օրինական է ճանաչել պոմպակայանը և դրան կից կառույցները: Արդյունքում պոմպակայանի նկատմամբ 2018 թվականի նոյեմբերի 15-ին գրանցվել է իրավաբանական ընկերության սեփականության իրավունքը:

Քրեական վարույթով հիմնավորվել է, որ նշված գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 70 միլիոն 62 հազար դրամ գույքային վնաս: Մասնավորապես պետությունը ստիպված է եղել նույն անշարժ գույքը հողամասի հետ միասին 2024 թվականին իրավաբանական անձից ձեռք բերել 70 միլիոն 62 հազար դրամով, այն դեպքում, երբ նախկինում արդեն իսկ պետական միջոցների հաշվին իրականացրել էր պոմպակայանի վերակառուցման աշխատանքները՝ ներդնելով 82 միլիոն 83 հազար դրամ:

Դատախազը Ա. Ա.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը:

Ա. Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է գրավը:

Դատախազը 2026 թվականի հուլիսի 16-ին հաստատել է քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Հակակոռուպցիոն դատարան»,- ասվում է Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
247 դիտում

Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ

Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը

Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ

Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար

Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը

Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել

Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները

Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը

Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար

«Արդեն դու զզվցրեցիր», «Ախ, մեռա». մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործն ուղարկվեց դատարան

Երևանում հուլիսի 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ

Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել

Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար

Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր

Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է

Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր

«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում

Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը

Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ

Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում

Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը

ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները

Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել

Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ

Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս

Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ