Օգտվել է ավելի քան 600 հզր քաղաքացի. նախարարն ամփոփել է առողջության ապահովագրության համակարգի ներդրման 100 օրը

10/04/2026 schedule16:51

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 10-ին կազմակերպել էր «Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման 100 օրը» թեմայով աշխատանքային քննարկում:

Հանձնաժողովի նախագահ Վանիկ Օհանյանն իր խոսքում կարևորել է համակարգի ներդրումը՝ նշելով, որ այն պատմական է և անհրաժեշտ, ինչն էապես բարելավել է բնակչության կյանքի որակը:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատգամավորներին ներկայացրել է Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը ներդնելուց հետո 3 ամսվա տվյալները: Նշենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 25-ից ուժի մեջ է մտել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքը, որի արդյունքում 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում իրականացվում է Առողջության համընդհանուր ապահովագրության փուլային ներդրում:

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ հունվարի 1-ից սկսած՝ քաղաքացիներն այս համակարգում սպասարկվել են: Եռամսյակի տվյալներով՝ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառու է 1 մլն 700 հազար քաղաքացի: «Մեր կանխատեսումներով մոտ 1 մլն 600 հազար քաղաքացի պետք է ունենայինք: Ըստ էության, ավելի շատ են, և սա մի քանի հանգամանքի հետ է կապված: Ուրախությամբ պետք է նշեմ, որ ունենք տեղաշարժ մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող անձանցից դեպի 200 հազարից ավելի աշխատավարձ ստացող անձինք: Եվ այս թիվը տասնյակ հազարների մասին է»,- պարզաբանել է Անահիտ Ավանեսյանը:

Ըստ նախարարի՝ 614 հազար 226 շահառու համակարգի շրջանակում արդեն ստացել է տարբեր ծառայություններ: Նրանց մեծ մասը 65+ տարիքի անձինք են: Բժշկական այդ ծառայություններից օգտված քաղաքացիներից 67 հազար 979-ն առաջին անգամ է սպասարկվել պետպատվերի շրջանակում: Նախարարը պարզաբանել է, որ այս թիվը վերաբերում է միայն մարտ ամսին: Փետրվարին այն կազմել է 42 հազար, հունվարին՝ 16 հազար:

Վիրահատվել է 68 հազար քաղաքացի, իսկ ամբուլատոր հետազոտությունների թիվը կազմել է 1 մլն 386 հազար: Դեղերի դուրսգրման թիվը եղել է 458 հազար:

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկված է 2400 ծառայություն, որը լրամշակվելու է՝ ելնելով ստացված տվյալներից: Նախատեսվում է, որ շեշտակի փոփոխություններ չեն լինի: Համակարգի շրջանակում սպասարկվողների 58 տոկոսը եղել են կանայք, 42 տոկոսը՝ տղամարդիկ: 646 հազար շահառու երեխաներից (0-18 տարեկան) համակարգի ծառայություններից օգտվել է 28 տոկոսը:

«Ուզում եմ հատուկ ընդգծել, որ մեր ակտուարական հաշվարկներն այս երեք ամիսների մասով ցույց են տալիս, որ դրանք ճիշտ են եղել, և եռամսյակի արդյունքներով մենք մեր ծախսերի և մուտքագրումների առումով բալանսի մեջ ենք: Սա ևս ամենակարևոր նորություններից և փաստերից է»,- շեշտել է Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը ներկայացրել է նաև այլ տվյալներ, խոսել անելիքներից և առաջիկա ծրագրերից, պատասխանել պատգամավորների հարցերին:

Այս համատեքստում նա նշել է, որ հիվանդանոցային օղակում այսօր արդեն հերթեր չկան, և քաղաքացիներն իրենց անհրաժեշտ ծառայությունը կարող են ստանալ 2-3 շաբաթվա ընթացքում:

Նախարարը նաև կարևորել է բժշկական հաստատություններում անհարկի ծառայությունները բացառելու անհրաժեշտությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1084 դիտում

1980-ական թվականներին հիմնադրված մանկապարտեզն առաջին անգամ հիմնանորոգվել է. տեսանյութ

Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Մարալիկում մի քանի ժամ ջուր չի լինի

Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի

Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ

ՀՀ-ն մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմոլորտ հարաբերությունների ընդլայնումն ու զարգացումը. Նիկոլ Փաշինյան

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ է ջրամեկուսացման և երեսարկի բետոնացման աշխատանքը

«Համեղ և որակյալ սնունդ՝ զինծառայողների համար». ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել

Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս

Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել

Զինվորի մահվան դեպքով ձերբակալվել են նրա ծառայակից ընկերները՝ սերժանտ և շարքային

Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ