Սպիտակցի եղբայրները ձերբակալվել են ոստիկանության ծառայողի օրինական գործունեությանը միջամտելու համար․ ՔԿ

Սպիտակ քաղաքի երկու բնակչի մեղադրանք է ներկայացվել՝ ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար։

Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

«ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ քրեական օրենսգրքի 452 հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2023 թվականի հունվարի 27-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, պարեկային ծառայության երկու պարեկ Սպիտակ համայնքի Երևանյան խճուղում ծառայություն իրականացնելու ժամանակ ստուգման նպատակով կանգնեցրել է «Մերսեդես Բենց» C230» մակնիշի ավտոմեքենա։

Դրա վարորդը՝ Սպիտակ քաղաքի 33-ամյա բնակիչը, ներկայացրել է ավտոմեքենայի հաշվառման վկայագիրն ու այլ անձի լուսանկարով վարորդական իրավունքի վկայական: Այնուհետև ոստիկանության պարեկները վարորդին հայտնել են տեխնիկական միջոցով անձի նույնականացում կատարելու անհրաժեշտության մասին, ինչից նա հրաժարվել է և հայհոյանքներ հնչեցնելով՝ քայլել ավտոմեքենայի ուղղությամբ:

Նման վարքագիծը կանխելու նպատակով ոստիկանները որոշել են վարչական կարգով ձերբակալել 33-ամյա տղամարդուն։ Պարեկների մոտենալուց հետո նա սկսել է ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնել պարեկների մարմնի տարբեր մասերին, հնչեցնել հայհոյանքներ, սպառնալիքներ: Միևնույն ժամանակ, հիշյալ ավտոմեքենայի ուղևորը նույնպես սպառնալիքներ և հայհոյանքներ է հնչեցրել ոստիկանների հասցեին:

«Մերսեսդես Բենց C230» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը, որոնք եղբայրներ են, ձերբակալվել են:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, հիշյալ պարեկները ճանաչվել են տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Հսկող դատախազը հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա եղբայրներից մեկին՝ վարորդին, մեղադրանք է ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասի, իսկ մյուս եղբորը՝ ուղևորին, նույն հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
40656 դիտում

Ես ձեզ հասցնելու եմ մի զույգ բոթասի մակարդակի, Ռոբիկ, Սերժիկ ու մյուսներ․ Փաշինյան

Ղարաբաղի ակցենտով մի քանի փախած դիմակավորված ու ավտոմատներով մկան ծակից առյուծ են կտրում. Պապոյան. տեսանյութ

Հունիսի 7-ին ողբալու եք միայն դուք, երբ ըմբոշխնեք ձեզ հասցված ջախջախիչ պարտությունը. Արայիկ Հարությունյան

Ռոբին կզացնելու եմ, Ռոբը նստելու ա, Ռոբին սատկացնելու եմ, կալուգացուն էլ եմ սատկացնելու. վարչապետ

Այ փսլինքներ, մասկեքներդ հատ-հատ հանելու եմ, մտցնելու եմ համապատասխան տեղը. վարչապետը՝ իրեն սպառնացող խմբին

«Սիրով բլոգեր»-ը ՔՊ-ին սատարող կնոջ նկարով, անպարկեշտ բառերով տեսանյութ է հրապարակել. հարուցվել է քրհետապնդում

Մոսկվային պատուհասել են տեղատարափ անձրևները. տեսանյութ

ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանումները հունիսի 7-ին աշխատելու են

ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցի խոշոր խմբաքանակի՝ 28 կգ հաշիշի տարանցումը ՀՀ տարածքով. տեսանյութ

Երկրաշարժ Չինաստանի հարավում. կան զոհեր և տուժածներ

Հայաստանի սամբոյի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում երրորդն է

ՀՀ վարչապետն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավը կշարունակեն Արաբկիրում

Շարքային ստախոս է, նա չէր կարող կանգնեցնել պատերազմը, երկրից իր ելքի արգելք էլ չկար. Թորոսյանը՝ Քոչարյանին

Պապիկյանի մասնակցությամբ քարոզարշավը խոչընդոտելու գործով 6 անձ կալանավորվել է, 1-ը՝ ուղարկվել տնային կալանքի

Միլիարդատերերի տգիտության այս արշավը գալիս է վկայելու, որ փողի իշխանությունը Հայաստանում պարտվել է. Կոնջորյան

«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը մեկնարկում է պարտատոմսերի թողարկման 2-րդ փուլը. տեղաբաշխողն է Ամերիաբանկը

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. Փաշինյան

Այնթապ բնակավայրում ավտոմեքենաներ են բախվել․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է

Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. Մեծ Բրիտանիայի վարչապետը պլանավորում է հեռանալ, բայց իր սեփական պայմաններով

Որն է Նիկոլ Փաշինյանի հաջողության գաղտնիքը. ով է լինելու նրա քաղաքական ժառանգորդը

Փոքրիկ տղան վարչապետի համար երգել է ՀՀ օրհներգը. տեսանյութ

Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ԿԳՄՍ նախարարության, Գորիսի համայնքապետարանի և «Վիննեթ Գորիս» հիմնադրամի միջև

Բելառուսում հայտարարել են, թե Կիևը փորձում է «չեզոք» Մինսկին ներքաշել հակամարտության մեջ

Սեքսի նախարարի հայրը պլինտուսի նոր չափանիշներ է սահմանում. ճարահատյալ վիճակից անհեթեթություններ է հնարում

«Տոյոտա»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գետում. կա տուժած

Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն, Մայիս Ներսիսյանը՝ փոխչեմպիոն

Ձեր կառավարման շնորհիվ մեր ընտանիքը ձեռքբերումներ է ունեցել, եկամտահարկի հետվերադարձից ենք օգտվել. քաղաքացի

Վարչապետը քաղաքացու հետ զրույցից հետո ձայնային հաղորդագրություն է ուղարկել փոխվարչապետին. տեսանյութ

Տեխնիկական խնդրի պատճառով Երևանի մետրոպոլիտենում առաջացել է խափանում

«Դուք պետականամետություն եք սերմանում, դա մեծ գործ է»․ «նախօրոք շնորհավորում ենք». դավթաշենցիները՝ վարչապետին

Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա երիտասարդին և ինքնաձիգը

Ըտենց մարդ չկա էս բակում, որ չգնա ու N16-ին չընտրի․ քաղաքացիները՝ վարչապետին

Հայաստանի պատմության թանգարանը մայիսի 19-ին փակ կլինի այցելությունների համար

Աղ ու հացը մարդուն տրված ամենամեծ պատիվն է․ Նիկոլ Փաշինյան

ՆԳ նախարարը ծանոթացել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Սպասվում են կարճատև անձրև, ամպրոպ և կարկուտ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց, ծանոթացել իրականացված պեղումներին

Ծառուկյանը փորձել է անդրադառնալ առողջապահական թեմաների, բայց քանի որ հեռախոս չունի, տեղյակ չէ նորություններից

ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում անցկացվել է Արհեստների միջազգային փառատոնը

Փաշինյա՛ն ջան, չնայես էդ համբալներին, սրտիդ մոտիկ չընդունես. դավթաշենցի կինը՝ վարչապետին