Երևան
18 °C
Քաղաքագետ Հարություն Մկրտչյանի դիտարկմամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության երկարաժամկետ տեղակայումը հայկական դիվանագիտության շարունակաբար աշխատանքի արդյունքն է: Ըստ նրա՝ դիտորդների անհրաժեշտությունը կար, քանի որ Հայաստանի անվտանգության «բարձիկները», ինչպիսիք են՝ ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ի հետ երկկողմ պայմանավորվածությունները, չեն գործում:
«Երբ վերջին անգամ 2 ամսով ԵՄ դիտորդական առաքելություն տեղակայվեց հայ-ադրբեջանական սահմանին, հանուն արդարության պետք է ասել, որ նա ծառայեց իր նպատակին և սահմանային հատվածում դադարեցին ռազմական գործողությունները: Դիտորդական առաքելության հիմնական խնդիրն է տարածաշրջանում խաղաղություն ապահովել և 2 կողմերին ուղղորդել բանակցային սեղան, որպեսզի հենց բանակցությամբ էլ լուծվեն առկա խնդիրները»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:
Վերջինս, անդրադառնալով նաև Ռուսաստանի ԱԳՆ-ի երեկվա հայտարարությանը, ըստ որի՝ դժգոհություն կար դիտորդների տեղակայման մասով՝ համարելով, որ ԵՄ փորձագետների՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների դիտարկումը հավելյալ արժեք չունի, քանի որ, եթե Բրյուսելն անկեղծորեն շահագրգռված լիներ Հարավային Կովկասում խաղաղությամբ, ապա առաքելության պայմանները կհամաձայնեցներ նաև Ադրբեջանի հետ, նկատում է՝ այս պարագայում ՌԴ-ն գործում է թուրք-ադրբեջանական տանդեմի տիրույթում և սպասարկում նրանց շահերը:
«ՌԴ ԱԳՆ-ն նման հայտարարություն անելուց առաջ խորհուրդ կտայի վերցնել և կարդալ ՀԱՊԿ-ի 4-րդ հոդվածը, որտեղ նշված է՝ երբ հարձակում է լինում անդամ պետություններից որևէ մեկի վրա, դա դիտարկվում է որպես հարձակում անդամ մյուս պետությունների վրա ևս: Թե՛ 44-օրյա պատերազմից, թե՛ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ռազմական գործողություններից հետո ադրբեջանական կողմը հարձակվել է ՀՀ-ի սուվերեն տարածքի վրա: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարում է՝ ՀԱՊԿ-ը ևս պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան, սակայն ՀՀ-ն ՀԱՊԿ չի մտել, որպեսզի նրանք Հայաստան դիտորդներ ուղարկեն: Դա, ըստ երևույթին, անվտանգային կազմակերպություն պետք է լիներ, որն էլ ակնհայտորեն չի գործում»,- ասում է նա:
Մկրտչյանի համոզմամբ՝ այս ամենից ելնելով է Հայաստանն իր համաձայնությունը տվել ԵՄ դիտորդական առաքելությանը, և այս պարագայում Ռուսաստանի կողմից արվող սույն հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան կրակի վրա բենզին լցնել և Ադրբեջանի առաջ ևս մեկ անգամ կանաչ լույս վառել ու ուղղորդել դեպի Հայաստան. «Սրանից մենք պետք է հետևություններ անենք: Այո՛, Ռուսաստանն իր այս հայտարարություններով փորձում է կրքերը բորբոքել տարածաշրջանում և թուրք-ադրբեջանական տանդեմին ռազմական նոր արկածախնդրության դրդել»:
Վերջինս նաև նկատում է՝ ԵՄ դիտորդներ տեղակայված են ռուս-վրացական սահմանին ևս, որին էլ հաջորդելու է հայ-ադրբեջանականը: Ակնառու է՝ այստեղ Եվրոպան էլ իր շահերն ու հետաքրքրություններն ունի, որը չի էլ թաքցնում, սակայն նա, ի տարբերություն Կրեմլի, չի փորձում պղտոր ջրում ձուկ որսալ և կողմերին հակամարտության դաշտ ներքաշելով՝ ազդեցություն ունենալ նրանց վրա:
«Ռուսաստանը տարիներ շարունակ Լեռնային Ղարաբաղի հարցի միջոցով լծակ է ունեցել Հայաստանի նկատմամբ ու այդ նույն մեխանիզմը կիրառել նաև Ադրբեջանի պարագայում: Ներկայումս Ադրբեջանի ռազմական բալանսը Ռուսաստանի ակտիվ ջանքերի շնորհիվ խախտվել է, և նա կարողացել է ռազմական առումով հասնել ինչ-ինչ հաջողությունների: Հիմա նրանք արդեն միասին են փորձում ՀՀ սուվերեն տարածքները կռվախնձոր դարձնել: Սա է ռուսական քաղաքականությունը՝ ի տարբերություն եվրոպականի»,- կարծում է նա:
Մկրտչյանը, արձագանքելով ԵԽԽՎ-ի զեկույցին, որով կոչ է արվում Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքն ու ազատ արձակել հայ գերիներին, ասում է՝ նման հայտարարությունները ողջունելի են, և մեր քայլերն էլ պետք է միտված լինեն դրան:
«Դժվար է ասել, թե այս հայտարարությունը որքանով կփոխի իրավիճակը: Թերևս դա կախված է Ռուսաստանի և Ադրբեջանի պայմանավորվածություններից: Չնայած նրան, որ Լավրովը հայտարարել էր, թե խնդիրը հանգուցալուծում կստանա, այնուամենայնիվ, կարծում եմ, որ դա կլինի կարճաժամկետ: Ադրբեջանը կբացի ճանապարհը՝ հույսով, որ արցախցիները կլքեն իրենց հայրենիքը, և այդպես կկարողանա քայլ առ քայլ հայաթափել ԼՂ-ն: Այս պարագայում հայկական դիվանագիտության և աշխարհասփյուռ հայության խնդիրն այն պետք է լինի, որ ՄԱԿ-ի փաստահավաք խումբ ուղարկվի Լաչինի միջանցք, որպեսզի տեղում ՄԱԿ-ի մակարդակով արձանագրվի՝ սա ռուս-ադրբեջանական սադրանք է՝ ուղղված ՀՀ-ին և ԼՂ-ին»,- նշում է զրուցակիցը:
Քաղաքագետը նաև նկատում է՝ ՀՀ իշխանությունները ստեղծված իրավիճակի մասով անում են ամեն բան դրա կարգավորման համար, և, ըստ երևույթին, դրանք պսակվում են հաջողությամբ, սակայն կարևոր է նաև ԼՂ իշխանության գործելակերպը:
«Նրանք պետք է գործեն ադեկվատ և հանուն Արցախի և արցախցու կենսական շահերի: Հայկական դիվանագիտությունն օրեր շարունակ աշխատանք է տանում, որ Լաչինի միջանցքը երկկողմանի փակ է թե՛ քաղաքացիական անձանց համար, թե՛ բեռների համար, սակայն ԼՂ-ից բարձր մակարդակով (Ռուբեն Վարդանյանը) հնչում են հայտարարություններ առ այն, թե Լաչինի միջանցքը մասնակի է փակ, և ռուս խաղաղապահները որոշակի բեռներ տանում են Արցախ: Սա հարված է հայկական դիվանագիտության տարած աշխատանքին: ՀՀ-ն և ԼՂ-ն պետք է կարողանան իրենց տեսակետները մոտեցնել և կատարել պարզ հաշվարկ՝ ի՞նչ անել, որ այս իրավիճակում առավելագույնս քիչ վնասներով դուրս գանք»,- ասում է նա:
Մկրտչյանի խոսքով՝ բացառիկ քաղաքական կուրություն է, երբ Արցախից հնչում են կորչեր, թե ռուս խաղաղապահներին պետք է օժտել միջազգային մանդատով:
«Կա՛մ այս մարդիկ նման հայտարարություններն անում են չհասկանալով, կա՛մ նրանք ծառայում են օտարի շահին, տվյալ դեպքում՝ Կրեմլի: Իրավիճակի հանգուցալուծմանը պետք է սպասել այն ժամանակ, երբ Արցախում հասունանա հումանիտար աղետը: Ճիշտ է, միջազգային հանրությունը թույլ չի տա, որ տեղի ունենա ցեղասպանություն, սակայն խնդիրն այս պարագայում թե՛ ՀՀ-ի, թե՛ ԼՂ-ի առաջ մեկն է՝ ճանապարհի բացման պարագայում կանխել արտագաղթը: Արցախը չպետք է դատարկվի. քանի դեռ այնտեղ ապրում են հայեր, տարածքը շարունակում է մնալ հայկական»,- նշում է նա:
Նատալի Մկրտչյան
Դիլիջանում ռելոկանտներն աղբ են հավաքում․ նախաձեռնությանն է միացել նաև Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)
Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը տարածաշրջանում
Երևանում ավտոմեքենայի հրդեհի հետևանքով վարորդն այրվածքներ է ստացել, հոսպիտալացվել
Հայտնի է ժամը 11։00-ի դրությամբ Սիսիանում և Անիում քվեարկությանը մասնակցած անձանց թիվը
Պենտագոնն արձագանքել է Բելառուսում միջուկային զենքի տեղակայման մասին Պուտինի հայտարարությանը
Դժվար թե մենք այդ գործին նվիրեինք կիրակի առավոտները. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել Դիլիջանից
Հայտնի է, թե երբ այս տարի կնշվի Սուրբ Զատիկը
Ունենք կամք և հնարավորություն՝ Հին Նորքը զբոսաշրջային և պատմական կենտրոն վերածելու. Ավինյան
«Գեղամա աշխարհ» հանգստյան գոտու առանձնատներից մեկում հայտնաբերվել է սեփականատիրոջ դին
Սպորտը պետք է հաշտեցնի ազգերին. նախագահը՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման մասին
Ռուսաստանը մարտավարական միջուկային զենք կտեղակայի Բելառուսում. Պուտին
Քաղաքացիներն իրազեկված չեն և ունեն թյուր ըմբռնում ծառերի փոխարինման մասին. Արծվի Գրիգորյան
ԳՇ պետը մի շարք պահեստազորայինների պարգևատրել է արժեքավոր նվերներով
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Սյունիքի մարզում բախվել են «ԿամԱԶ»-ն ու «Մերսեդես»-ը, վերջինը ոլորանից ընկել է. կա զոհ
Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են
Ռուս խաղաղապահները բանակցում են, որ ադրբեջանցիները վերադառնան ելման դիրք
Ադրբեջանը ձգտում է ավելի խստացնել Արցախի շրջափակումը. Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Անհարմար եմ զգում այս պարտության համար. Ալեքսանդր Պետրակով
Եթե ցանկանում եք ինձ մեղադրել, մեղադրեք. Ալեքսանդր Պետրակով
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով պարտվեց Թուրքիայի հավաքականին
Հայաստան-Թուրքիա՝ 1-2. Թուրքիայի հավաքականը հաշվի մեջ առաջ է անցնում
Տարեկան հաշվետվություն
7 րոպեում 4 դեղին քարտ
Հայաստան-Թուրքիա՝ 1-1. հաշիվը հավասարվեց
Հայաստան-Թուրքիա՝ 1-0. մեր հավաքականը բացում է հաշիվը
ՌԴ ՊՆ-ն՝ Շուշի-Լիսագոր հատվածում ադրբեջանական առաջխաղացման մասին
Ո՞ր պաշտոնյաներն են եկել ֆուտբոլ նայելու (լուսանկարներ)
Հայաստանի և Թուրքիայի հավաքականների ֆուտբոլիստները դուրս են եկել նախավարժանքի (լուսանկարներ)
Հայտնի են Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը
Թուրքիայի սպորտի նախարարը ժամանեց Հայաստան (լուսանկար)
Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ
Ովքեր են Հայաստանի ազգային հավաքականի «վտանգավոր» խաղացողները. թուրքական մամուլի անդրադարձը
Թուրքիայի սպորտի նախարարը ժամանում է Հայաստան. նա ճանապարհին է
Կյանքից հեռացել է Նարինե Հովհաննիսյանը
Ազգային ժողովը մեկ ժամով կանջատի էլեկտրականությունն ու արտաքին լուսավորությունը
Ադրբեջանի ԶՈՒ-ն Շուշի-Լիսագոր հատվածում խախտել է շփման գիծը և դիրքային առաջխաղացում ապահովել
Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վտանգը իրական է. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար
Մոսկովյանից մինչև Տերյան «մեծ սաղարթով» ծառերը ըստ հերթականության. Բեգոյանը լուսանկարներ է հրապարակել
Սուրեն Պապիկյանն այցելել է կանանց գնդի և ժամկետային ծառայող կանանց համար կառուցվող ուսումնական կենտրոն
© 2023 Հայկական ժամանակ