ՌԴ ԱԳՆ-ում կարծում են՝ ԵՄ փորձագետների՝ հայ-ադրբեջանական սահմանի դիտարկումը «հավելյալ արժեք չունի»

ՌԴ ԱԳՆ-ում կարծում են, որ ԵՄ փորձագետների՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների դիտարկումը հավելյալ արժեք չունի, քանի որ, եթե Բրյուսելն անկեղծորեն շահագրգռված լիներ Հարավային Կովկասում խաղաղությամբ, ապա առաքելության պայմանները կհամաձայնեցներ նաև Ադրբեջանի հետ:

Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․

«Հունվարի 23-ին ԵՄ Խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանում Եվրամիության նոր քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին՝ երկու տարի ժամկետով։ ԵՄ-ական ներկայության կոնկրետ պարամետրերը կորոշվեն մոտ ապագայում։ Բայց արդեն ակնհայտ է, որ այն լինելու է ավելի լայն, քան ԵՄ դիտորական մեխանիզմը, որը գործում էր Հայաստանում անցյալ տարվա հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում։

Անդրկովկասում արտատարածաշրջանային գործոնի ամրապնդման հարցում Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը փոփոխություններ չի կրել։ Ոչ մի «հավելյալ արժեք» չենք տեսնում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին հետևող ԵՄ-ական «փորձագետներից»։ Եթե Բրյուսելում անկեղծորեն շահագրգռված լինեին Անդրկովկասում խաղաղություն հաստատելու հարցում, ապա Ադրբեջանի հետ կհամաձայնեցնեին իրենց առաքելության աշխատանքային պայմանները։

Եվրամիության ներկայացուցիչները, որոնք վերածվել են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կցորդի և ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն են վարում, Հայաստանի սահմանամերձ շրջաններում հայտնվելով՝ կարող են միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները։ Չպետք է նաև մոլորեցնի առաքելության հայտարարված քաղաքացիական բնույթը, այն ձևավորվում է անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ ընդհանուր քաղաքականության շրջանակներում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Հայաստանում ամեն գնով ամրապնդվելու, Ռուսաստանի միջնորդական ջանքերը չեզոքացնելու Եվրամիության փորձերը կարող են վնաս հասցնել հայերի և ադրբեջանցիների շահերին՝ տարածաշրջանի խաղաղ զարգացմանը վերադառնալու ձգտումներում։ Համոզված ենք, որ տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոն է մնալու Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը, որը ծավալվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա, ինչպես նաև հայկական սահմաններին ծառայություն իրականացնող ռուս սահմանապահները։ Դրանք արձագանքելու են նաև ԵՄ-ական դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով «գետնի վրա» իրավիճակի զարգացումը։

Արձանագրում ենք, որ Երևանում, տրամաբանական ավարտին չհասցնելով ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքը, նախընտրեցին ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի։ Եթե հայ դաշնակիցների մոտ պահպանվում է շահագրգռվածությունը ՀԱՊԿ-ի ներուժի գործարկման հարցում, ապա կազմակերպության առաքելությունը կարող է օպերատիվ կերպով ծավալվել Հայաստանում։

Ինչպես և նախկինում, կարծում ենք, որ հայ-ադրբեջանական կարգավորման, և ընդհանրապես, տարածաշրջանում իրավիճակի առողջացման ամենակայուն և երկարաժամկետ հիմքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022-ի հոկտեմբերի 31-ի եռակողմ պայմանավորվածությունների անշեղ և հետևողական իրականացումն է՝ բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն և սահմանագծումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցումը, փորձագիտական շրջանակների և խորհրդարանականների գծով եռակողմ շփումների զարգացումը: Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել այս ամենին»,- ասված է հայտարարությունում»։

Հիշեցնենք՝ հունվարի 23-ին Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն կստեղծվի՝ Համընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության (CSDP) շրջանակներում:

Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը նախնական մանդատ կունենա երկու տարի, և նրա գործառնական շտաբը կլինի Հայաստանում:

ԵՄ քաղաքացիական առաքելությունը կսկսի ամբողջությամբ գործել առաջիկա շաբաթներին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1696 դիտում

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները