Երևան
15 °C
«Միացյալ Հայաստան» կուսակցության առաջնորդ Երվանդ Թարվերդյանի խոսքով՝ իր վերջին այցելությունն ԱՄՆ նպատակ էր հետապնդում տեղի մի շարք քաղաքներում ուսումնասիրություններ անցկացնել՝ թե՛ որպես քաղաքացի, թե՛ գործարար: Վերջինս ցանկացել է ավելի խոր հասկանալ ԱՄՆ կառավարման համակարգը, դրա դրական և բացասական կողմերը, և թե ինչ կարող է ՀՀ-ն վերցնել այդ ամենից և կիրառել իր գործիքակազմում:
«Հաշվի առնելով այն, որ մենք ունենք Սփյուռք՝ մեր արտաքին քաղաքականությունը պետք է լինի բազմաբևեռ՝ աշխարհի բոլոր երկրների հետ՝ ի նպաստ Հայաստանի: Բացի դա, միայն Կալիֆոռնիայի նահանգում ապրում է 800 հազար հայ, որն էլ իր տնտեսական հզորությամբ առաջատարներից է: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մեր կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին՝ ինձ հետաքրքիր էին խիստ հայաբնակ Լոս Անջելեսի կառավարման որոշակի մոդելները: Սովետմիության փլուզումից հետո շատ երևույթներ Հայաստանում մնացել են սովետական էլեմենտներով, սակայն փաստն այն է, որ ժամանակակից աշխարհը զարգանում է, ոչ թե մնում նույն տեղում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրուցում նկատում է նա՝ հավելելով՝ մենք շատ ենք խոսում Սփյուռքի մասին, բայց այն չենք կարևորում անհրաժեշտ չափով:
Վերջինս, համեմատականներ տանելով հայաստանյան և ամերիկյան կառավարման համակարգերի միջև, ընդգծում է դրանց տարբերությունները՝ ասելով՝ ԱՄՆ-ում տնտեսական զարգացման հիմքում ընկած է բիզնեսը, սակայն նույնը չենք կարող ասել Հայաստանի մասով:
Ըստ զրուցակցի՝ ԱՄՆ-ում ժողովրդավարական համակարգն արդեն հարյուրամյակներ է, ինչ գործում է, որի շնորհիվ էլ երկրում բավականին զարգացած է բիզնեսը:
«Ամերիկայում գործարարը հարուստ է, իսկ նույնն ասել Հայաստանի մասին չենք կարող: Ամերիկայում գործարարը չի վախենում պետական վերահսկող մարմիններից, նա վախենում է իր և իր աշխատողի քաղաքացիաիրավական հարաբերությունները ճիշտ պահելուց: Բացի դա, համեմատելի չեն նաև ամերիկյան և հայաստանյան բանկային համակարգերը. մի շարք ծրագրեր Հայաստանում չեն ֆինանսավորվում, որովհետև բանկերն ի վիճակի չեն անգամ մեկ գործարարի մեծ ֆինանսավորում տրամադրել: Մեր պարագայում անգամ հանրային տրանսպորտի գործելը լավ վիճակում չէ, որը կարող է կարգավորել քաղաքապետարանը: Ամերիկայի քաղաքային իշխանությունը հետևում է նաև նրան, որ քաղաքը լինի ապահով և մաքուր»,- ասում է նա:
Թարվերդյանի խոսքով՝ մենք ունենք ազգային առանձնահատկություններ, որոնք կարող ենք համադրել ամերիկյան կառավարման այն էլեմենտների հետ, որոնք կարող են աշխատել նաև Հայաստանում:
Անդրադառնալով Գլենդելի քաղաքապետ Արտաշես Քասախյանի հետ հանդիպմանը՝ քաղաքական գործիչն ասում է՝ վերջինս զարմացել է և շոյվել իր այն վերաբերմունքից, երբ հարցրել է, թե ինչ է ակնկալում Սփյուռքը Հայաստանից:
«Ճիշտ է, ես խուսափեցի դա հանրայնացնել, սակայն փաստ է, որ նա իրոք զարմացել էր և ասում էր, որ առաջին անգամն է, երբ հարցնում են՝ ի՞նչ ակնկալիքներ ունեն: Ես սա բացատրեցի այն համատեքստում, որ ընկերության մեջ կապ չունի՝ Սփյուռք-Հայաստան, թե Հայաստան-Ամերիկա կամ այլն: Երբ որևէ բան տալիս ես, պետք է որևէ բան էլ հետ ստանաս, նույնն էլ՝ հակառակը: Թերևս զարմանքից նա չկարողացավ տալ իմ հարցի պատասխանը՝ ասելով, որ անպայման կմտածի այդ ուղղությամբ և կպատասխանի»,- մանրամասնում է Թարվերդյանը:
Անդրադառնալով Սփյուռքի շրջանում հայերենը զարգացնելուն՝ ասում է՝ եթե ուզում ենք՝ Սփյուռքը հայերեն խոսի, պետք է զբաղվել հայկական դպրոցներ բացելու գործով. «Մենք պետք է գոնե որպես ներդրող Սփյուռքում փորձենք հայկական դպրոցներ բացել, որն ամեն առումով շատ լավ ծրագիր կլինի: Մեր լեզուն ամենակարևորներից է, որի շուրջ պետք է համախմբվի ողջ հայությունը»:
Թարվերդյան իր ԱՄՆ այցելության ժամանակ հանդիպել է նաև տեղի ակտիվ հասարակական խավի հետ. «Մենք պետք է որպես ազգ խելացի լինենք և այնպես անենք, որ տեղի կառավարման մարմիններում հայեր ընտրվեն, որպեսզի ոչ միայն հետագայում իրենց հետ համագործակցենք, այլև որ իրենք էլ ապրեն ավելի հարմարավետ պայմաններում»:
Զրուցակիցը, անդրադառնալով նաև այն խնդրին, որ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում ՀՀ հյուպատոսությունը չունի գլխավոր հյուպատոս, խիստ բացասական է գնահատում դա:
«Ամբողջ աշխարհում աշխատողը դեֆիցիտ է, բայց՝ անհրաժեշտ: Ինչպե՞ս կարող է 800 հազար բնակչություն ունեցող Կալիֆոռնիայում չլինել ՀՀ գլխավոր հյուպատոս, ով կկարգավորի և կհամակարգի տեղի բնակիչների խնդիրները: ՀՀ դեսպանն էլ անգամ հանդիպումներ չի նախաձեռնում: Եթե այդպես է, թող նրան փոխեն, այլ մարդու նշանակեն, ով կզբաղվի այս գործով»,- ասում է նա:
Թարվերդյանը նաև հավելում է՝ ԱՄՆ հայ համայնքը խորապես մտահոգված է ադրբեջանական ագրեսիայի և Լաչինի միջանցքի փակ լինելու հետ կապված:
«Ցավալի է, որ այս հարցում մենք չենք օգտագործում ողջ հայության ռեսուրսը: Եթե մեր դեսպանը չի հանդիպել Գլենդելի քաղաքապետի հետ, որն ազգությամբ հայ է, ապա ինչպես կարող ենք իմանալ, թե որքան ռեսուրս ունի Սփյուռքն ԱՄՆ-ում, որոնք կարող ենք օգտագործել՝ ի նպաստ մեր հայրենիքի: Ի վերջո, դիվանագիտությունը մարդկային շփումների արդյունք է. ինչքան շփում, այդքան նոր հնարավորություններ»,- ընդգծում է նա:
Նատալի Մկրտչյան
Կենսաթոշակային տարիքի քաղաքացիներին աշխատանքից ազատել չեն կարողանա. նոր նախագիծ
Միացված է արհեստական շնչառության սարքին․ Լուսինե Կիրակոսյանի վիճակը ծայրահեղ ծանր է
Պաշտոնական Բաքուն ծրագրում է օկուպացված Թալիշում իրականացրած սցենարը կիրառել Արցախի ողջ տարածքում. ԱՀ ԱԳՆ
Նիկոլ Փաշինյանը վարչության նիստ է անում
Փոփոխություններ են առաջարկվում «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ՄԻՊ թեկնածուն Անահիտ Մանասյանն է
Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղ և Լաչին միջազգային փաստահավաք առաքելության գործուղման հրամայական են. ԱԳՆ
Սպորտային կոշիկներ՝ նման սև գույն աղբի տոպրակի․ Dolce & Gabbana–ն նորություն ունի
Աստղերը հուշում են, որ հիմա ընդդիմադիր պատգամավորները պետք է լքեն դահլիճը, ճողոպրեն. Հայկ Կոնջորյան (տեսանյութ)
Հայաստանի անկախության դեմ 5-րդ շարասյան արշավը չի դադարել. Արթուր Հովհաննիսյան
Աննա Վարդապետյանն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել դատախազության բարեփոխումների օրակարգը
Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածու
Տիգրանաշենի ոլորաններում բեռնատարը ձորն է ընկել. կա տուժած
Աղմուկ բարձրացրած «Որբանոց» ներկայացումը վերականգնվել է. այն կբեմադրվի
Ադրբեջանում համատարած են մարդու իրավունքների խախտման դեպքերը. ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցը
ՊՆ-ն մանրամասներ է հայտնում գերի ընկած ծառայողի մասին
Հեռուստաալիքների հերթականութունը բոլորի մոտ կլինի նույնը
Երևան քաղաքը միայն կենտրոնը չէ, քաղաքը պետք է զարգանա հավասարաչափ
Երևանում որոտաց գարնան առաջին ամպրոպը. Գագիկ Սուրենյան
Ադրբեջանցի զինվորականները առևանգել են Խնձորեսկի բնակչի
Շնորհվել է գիտությունների թեկնածուի 166 վկայագիր, դոցենտի կոչման 86 դիպլոմ. ներկայացվել է ԲՈԿ-ի 2022 թվականի աշխատանքը
Երբ հրավառություն տեսնենք, պետք է հասկանանք, որ ՀՀ-ում տոն է. ԱԺ-ն քննարկում է հրավառությունները սահմանափակող օրինագիծը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր կհանդիպի ՄԻՊ նոր թեկնածուի հետ
Միջազգային հարաբերություններում տարածված «ինտեգրում» եզրույթը Արցախի դեպքում նշանակում է կամավոր կապիտուլյացիա. Մայիլյան
Մբապեն` Ֆրանսիայի հավաքականի նոր ավագ
Արևադաշտ գյուղի բնակիչ 53-ամյա կինը թմրամիջոցներ է իրացրել (տեսանյութ)
Արցախի ՄԻՊ-ը զեկույց է հրապարակել 100-օրյա շրջափակման հետևանքների մասին
Ալեն Սիմոնյանին վիրահատում են
Իրանի փոխարտգործնախարարը երկօրյա այցով Հայաստան կժամանի
Վրաերթի ենթարկված 47-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
Էօրնեկեան դպրոցի սաները փորձառության ծրագիր են անցել Կոնվերս Բանկում
Երկար, քաղաքավարի խոսակցություններ են, երբեմն՝ 1-1,5 ժամ. Շոլցը՝ Պուտինի հետ հեռախոսազանգերի մասին
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ ռազմագերիներին
Ճապոնիայի վարչապետը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա
ՀՀ-ում ներդրումների ռեկորդային ցուցանիշ է ապահովվել
Արշակ Հակոբյանի (Վովայի Արշակ) մեղադրանքը հաստատվել է. նա օրինականացրել է շուրջ 400 մլն դրամի ապօրինի գույք
Քաղաքակիրթ աշխարհը 100 օր է՝ լուռ հետևում է փոքրիկ Արցախի շուրջ զարգացումներին․ Արթուր Թովմասյան
Կողքին եղել են խաղալիքներ, սնունդ․ նոր մանրամասներ նորածնի մարմնի հայտնաբերման փաստով
«Սթափության կոչ եմ անում». Ավինյանն արձագանքել է քաղաքապետարանի աղմկոտ ձերբակալություններին
Ինչպիսին է մարդու իրավունքների հետ կապված վիճակը Հայաստանում. ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը
© 2023 Հայկական ժամանակ