Տղամարդն Էջմիածնի հրապարակում ու դպրոցներից մեկի մոտ գումարի դիմաց թմրանյութ է իրացրել. գործով կա մի քանի մեղադրյալ

ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել են մարզում մի քանի անձանց կողմից թմրանյութերի ապօրինի շրջանառության, իրացման դեպքի հանգամանքները:

Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 50-ամյա տղամարդը, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի պահանջը, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և իր մոտ պահել զգալի չափերի չհասնող՝ 0.61 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի, ինչպես նաև զգալի չափերի՝ 0.17 գրամ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ։

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ 2022 թվականի ապրիլի 26-ին՝ օրվա տարբեր ժամերի, Էջմիածին քաղաքում, մի դեպքում՝ քաղաքային հրապարակում, մեկ այլ դեպքում՝ դպրոցներից մեկի մոտակայքում 10 հազարական ՀՀ դրամի դիմաց ապօրինի իրացրել է 23 և 42-ամյա տղամարդկանց: Հիշյալ թմրամիջոցները նույն օրը հայտնաբերել և վերցրել են ՀՀ ոստիկանության աշխատակիցները՝ վերջիններիս անձնական խուզարկությամբ:

Ընդ որում, ըստ վարույթում առկա տվյալների՝ 23-ամյա երիտասարդը կախվածություն է ձեռք բերել 50-ամյա տղամարդուց անհատույց տարբերակով մի քանի անգամ թմրանյութ ստանալու և օգտագործելու հետևանքով, որից հետո էլ վերջինիցս գնել է վերոնշյալ թմրամիջոցը։

Բացի այդ, Երևան քաղաքում 50-ամյա տղամարդը առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար ապօրինի ձեռք է բերել զգալի չափերի՝ 0.25 գրամ քաշով «մեթամֆենտամին» տեսակի թմրամիջոց, որից հետո այն տեղափոխել է Էջմիածին քաղաք, որտեղից ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման ենթարկվելու ընթացքում գրպանից գետնին է նետել այն, որը նույն օրը իր մասնակցությամբ կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է:

Մեկ այլ օր ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման ենթարկվելով ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին՝ նրա մոտ անձնական խուզարկությամբ վերարկուի աջ գրպանում, ինչպես նաև ներքնազգեստի վրա կարված կտորե գրպանում հայտնաբերվել է խոշոր չափերի՝ 0.6 գրամ քաշով «մեթամֆենտամին» տեսակի՝ անհայտ անձից, առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար ապօրինի ձեռք բերված և պահված թմրամիջոց:

Ձեռք բերված փաստերի հիման վրա 50-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

23 և 42-ամյա տղամարդկանց ևս մեղադրանք է ներկայացվել: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթի նյութերը, երեք անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու:

Տպել
373 դիտում

«Նիվայի» խմած վարորդը նախ փախուստի է դիմել, ապա հարվածել պարեկային ծառայության մեքենային

Բերման ենթարկված բարձրաստիճան պաշտոնյաներն ազատ են արձակվել. մանրամասներ

Աշխատանքային և սեռական շահագործում. ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի դեպքերը 2022-ին

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել. զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան

Պարեկների և բժիշկների անհետաձգելի գործողությունների շնորհիվ Գյումրիում երեխայի կյանք է փրկվել

Ինչ հարցեր են քննարկվել ՔՊ վարչության նիստում. մանրամասներ

Դոլարն էժանացել է. ինչ տատանումներ կան տարադրամի շուկայում

Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին մեքենան ժայռին է բախվել. տուժածը հոսպիտալացվել է

«5-րդ շարասյունն» այսօր էլ գործում է. պետք չի նստել, մտածել թե ովքեր են, դիմակները պատռվել է. քաղաքագետ

Ինչ փաստաթղթեր են համատեղ ստորագրել ՌԴ և Չինաստանի ղեկավարները

Երևանի քաղաքապետարանի հերթական բարձրաստիճան պաշտոնյան է բերման ենթարկվել

30 մետր գլորվել է. մանրամասներ Տիգրանաշենի ոլորաններում ձորն ընկած բեռնատարի դեպքից

«Վարդաշեն» ՔԿՀ-ում արգելված իրեր են հայտնաբերվել

Երևանյան տասը գետնանցումում 20 վերելակ կտեղադրվի (տեսանյութ)

ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

Փախստականների հարցը քաղաքակական օրակարգ չբերելը նույն հանցագործությունն է, ինչ անտարբերությունը. Խառատյան

Երևանի գերեզմանատներում մատուցվող վճարովի ծառայությունների գները փոխվել են

Կոլումբիայում այրին միտումնավոր մի քանի տարի գայթակղել է ամուսնուն սպանողին, ապա, որպես վրեժ, հանձնել ոստիկանությանը

Ռուսաստանը շարունակում է գաղտնի զորահավաքը. Անդրեյ Յուսով

ՀՀ վարչապետը Բունդեսթագի պատգամավորական խմբի անդամների հետ խաղաղության օրակարգի շուրջ մտքեր է փոխանակել

ՔՊ-ն հաստատում է՝ ՄԻՊ թեկնածուն Անահիտ Մանասյանն է. Հայկ Կոնջորյան

Բենզալցակայաններից մեկում երիտասարդը հայհոյել ու փորձել է պայթեցնել նռնակը

Սահմանվել է պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը

Կենսաթոշակային տարիքի քաղաքացիներին աշխատանքից ազատել չեն կարողանա. նոր նախագիծ

Միացված է արհեստական շնչառության սարքին․ Լուսինե Կիրակոսյանի վիճակը ծայրահեղ ծանր է

Պաշտոնական Բաքուն ծրագրում է օկուպացված Թալիշում իրականացրած սցենարը կիրառել Արցախի ողջ տարածքում. ԱՀ ԱԳՆ

Նիկոլ Փաշինյանը վարչության նիստ է անում

Փոփոխություններ են առաջարկվում «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ՄԻՊ թեկնածուն Անահիտ Մանասյանն է

Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղ և Լաչին միջազգային փաստահավաք առաքելության գործուղման հրամայական են. ԱԳՆ

Սպորտային կոշիկներ՝ նման սև գույն աղբի տոպրակի․ Dolce & Gabbana–ն նորություն ունի

Աստղերը հուշում են, որ հիմա ընդդիմադիր պատգամավորները պետք է լքեն դահլիճը, ճողոպրեն. Հայկ Կոնջորյան (տեսանյութ)

Հայաստանի անկախության դեմ 5-րդ շարասյան արշավը չի դադարել. Արթուր Հովհաննիսյան

Աննա Վարդապետյանն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել դատախազության բարեփոխումների օրակարգը

Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածու

Տիգրանաշենի ոլորաններում բեռնատարը ձորն է ընկել. կա տուժած

Աղմուկ բարձրացրած «Որբանոց» ներկայացումը վերականգնվել է. այն կբեմադրվի

Ադրբեջանում համատարած են մարդու իրավունքների խախտման դեպքերը. ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցը

ՊՆ-ն մանրամասներ է հայտնում գերի ընկած ծառայողի մասին

Հեռուստաալիքների հերթականութունը բոլորի մոտ կլինի նույնը