Արցախում սկսվել է պարենային հինգ ապրանքատեսակի կտրոններով վաճառքը. կառավարությունում քննարկվել են հրատապ հարցեր

Արցախի պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են շրջափակման պայմաններում բնակչության կենսական կարիքների ապահովմանը վերաբերող մի շարք հրատապ հարցեր:

Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ նիստում ներկայացվել է կտրոնային համակարգի ներդրման գործընթացը: Նշվել է, որ առաջին անհրաժեշտության մի խումբ պարենային ապրանքների վաճառքի կտրոնների տրամադրման տեխնիկական և կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են ըստ սահմանված ժամանակացույցի: Այսօրվանից Ստեփանակերտի 200 և շրջանների 400 խանութներում սկսվել է հինգ ապրանքատեսակների կտրոններով վաճառքը: Անհրաժեշտ պարենային ապրանքները պետական պահուստից մատակարարվել են խանութներին: Զուգահեռ՝ Պետական եկամուտների, Պետական տեսչությունների կառավարման կոմիտեների կողմից իրականացվելու է գների և ընթացիկ  իրավիճակի վերահսկողություն:

Պետնախարարը շնորհակալություն է հայտնել գործընթացի պատասխանատուներին՝ այն սեղմ ժամկետներում սահուն կազմակերպելու համար և կարևորել է հետադարձ կապի պահպանումը ինչպես բնակչության, այնպես էլ մատակարարների և առևտրի կետերի հետ: Նա անհրաժեշտ է համարել առևտրի կետերին պարենային ապրանքների առավելագույնս համաչափ բաշխումը: Ի պատասխան տեղեկացվել է, որ մինչև շրջափակումը մատակարարների կողմից հանրապետությունում սպասարկվում էր 400 խանութ, մնացած խանութները վերավաճառք էին իրականացնում, մինչդեռ այժմ համաչափ բաշխում և գների միասնականություն ապահովելու նպատակով մատակարարների կողմից  սպասարկվող խանութների թիվն ավելացվել է՝ հասնելով 600-ի:

Նիստի ընթացքում ներկայացվել է նաև հանրապետությունում էներգամատակարարման հետ կապված իրավիճակը: Զեկուցվել է, որ այն շարունակում է լարված մնալ: Հովհարային անջատումներով և գազամատակարարման բացակայությամբ պայմանավորված՝ համակարգում ավելացել է վթարների թիվը, ինչի հետևանքով ժամանակ առ ժամանակ նաև էներգամատակարարման գրաֆիկների խախտումներ են տեղի ունենում: Պետնախարարը հանձնարարել է առկա պայմաններում իրավիճակի կարգավորմանն ուղղված առաջարկություններ ներկայացնել:

Նա հանձնարարել է նաև ամփոփել բնակչության կենսագործունեության հետագա ապահովման, հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ առաջարկները՝ Անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար:

Տպել
506 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ