6 տարի ազատազրկում՝ Զարզանդ Մանուկյանին սպանելու համար. տուժողի ընկերները վերջին պահին փոխել են ցուցմունքը

Ավարտվել է 2020 թվականի մայիսի 27-ին Մարմաշենի ֆուտբոլի դաշտում սպանված 21-ամյա Զարզանդ Մանուկյանի սպանության գործի քննությունը։

Կես տարի տեւած նախաքննության փուլերի ընթացքում Զարզանդ Մանուկյանի ընկերները նախաքննական մարմնին ամենայն մանրամասնությամբ պատմել են, թե ինչպես է Հովհաննես Խաչատրյանը կռացած հարվածել անգիտակից Զարզանդ Մանուկյանի գլխին։ Վկաներից մի քանիսն այդ մասին ասել են նաեւ տուժողի իրավահաջորդ Հեղինե Մանուկյանին, որը մահացած տղայի քույրն է: Նրանք ցուցմունքները պնդել են նաեւ առերեսումների ժամանակ։

Շիրակի դատարանի դահլիճում օրերս, սակայն, Զարզանդ Մանուկյանի մտերիմ մանկության ընկերները՝ Արմանը, Գեւորգը եւ Կարենը, հրաժարվել են իրենց ցուցմունքներից։ Նախկինում երեք անգամ նույն բանը պնդած տղաները վճռի հրապարակումից րոպեներ առաջ հայտարարել են, թե խոսել են ենթադրությունների հիման վրա։

Մինչ վճռի հրապարակումը, տուժող կողմը պահանջել է ամենածանր պատիժը սահմանել Խաչատրյանի նկատմամբ։ Սա տուժողի իրավահաջորդը բացատրել է հետեւյալ կերպ՝ 2,5 տարի լռած Հովհաննեսը երբեք չի խոսել իր անմեղության մասին այն պարագայում, երբ ինքը ամիսներ շարունակ պայքարել է նոր անունների բացահայտման համար։

Հեղինե Մանուկյանն էլ կրկին պնդել է, որ կատարվածը խմբակային սպանություն է։

Հրապարակված վճռով ամբաստանյալ Հովհաննես Խաչատրյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։

Մեղադրական եզրակացությունը՝ ստորեւ․

«Հովհաննես Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 27.05.2020թ-ին՝ ժամը 18:00-20:30-ի ժամանակահատվածում, Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող ֆուտբոլի խաղադաշտում համագյուղացիների հետ ֆուտբոլ խաղալու ժամանակ խաղի կանոնները խախտելու հետ կապված թիմերի միջեւ առաջացել է բանավեճ, դրա եւ այդ առիթով խաղից հետո զրուցելու մասին Վահրամաբերդ գյուղի թիմի անդամ Գ. Մովսիսյանը բջջային հեռախոսին ուղարկված հաղորդագրության միջոցով տեղյակ է պահել խաղադաշտում չգտնվող համագյուղացի ընկերոջը՝ Զ. Մանուկյանին:

Վերջինս, ստացած հաղորդագրության միջոցով տեղեկանալով այդ մասին, ընկերոջ՝ Ա. Ա. Սարգսյանի եւ համագյուղացիներ Դ. Սարգսյանի եւ Ս. Խառատյանի հետ, Ա. Սարգսյանին պատկանող «Մերսեդես Բենց Ե» մակնիշի 36OR 131 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով եկել են Մարմաշեն գյուղում գտնվող խաղադաշտ, որտեղ նույն օրը՝ ժամը 20:20-ի սահմաններում, խաղադաշտին հարակից դպրոցի մոտակայքում թիմերի միջեւ՝ մինչ այդ առաջացած բանավեճը վերածել է վիճաբանության, ինչի ընթացքում Մարմաշեն գյուղի բնակիչ Հ. Խաչատրյանը հարվածել է Զ. Մանուկյանի դեմքին, եւ այդ առիթով պարզաբանումներ կատարելու նպատակով վերջիններս առանձնացել են մյուսներից:

Զրույցի ընթացքում Հ. խաչատրյանը Զ. Մանուկյանին սպանելու, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ գցել է գետնին, հասցրել մարմնի տարբեր հատվածներում հարվածներ, որից հետո Զ. Մանուկյանին գիտակցությունը կորցրած վիճակում թողնելով՝ Հ. Խաչատրյանը հեռացել է: Զ Մանուկյանին ընկերները տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն ՓԲԸ, տեղափոխելու ճանապարհին Զ. Մանուկյանը, գիտակցության չգալով, մահացել է»:

Նիստի ժամանակ ամբաստանյալը հրաժարվել է խոսելու իր իրավունքից։ Սակայն մինչ հեռանալը հայտարարել է՝ վիճաբանության ժամանակ առանձնացել է Զարզանդ Մանուկյանի հետ, բայց նրա մահվան համար մեղավոր չէ։

Նշենք, որ դեպքի ժամանակ Հովհաննես Խաչատրյանն անչափահաս է եղել:

Հիշեցնենք՝ 2020 թվականի մայիսի 27-ին Մարմաշենի ֆուտբոլի դաշտի հարեւանությամբ տեղի ունեցած միջադեպի ժամանակ սպանվել էր Վահրամաբերդ գյուղի բնակիչ 21-ամյա Զարզանդ Մանուկյանը: Հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվել էր Մարմաշենի բնակիչ 17-ամյա Հովհաննես Խաչատրյանը: Վերջինիս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (դիտավորյալ սպանություն) հատկանիշներով:

Դատական նիստից հետ տուժողի իրավահաջորդ Հեղինե Մանուկյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ հրապարակված վճռով չի բավարարվելու, դիմելու է Վերաքննիչ դատարան՝ պատժի ժամկետի փոփոխության հետ կապված։

Դատարանի դահլիճում ցուցմունքները փոխելու հիմքով Մանուկյանը նաեւ նոր հայց կներկայացնի եղբոր ընկերների դեմ:

«Եղբորս ընկերները, որոնք գործով վկա էին՝ Գեւորգ Սեդրակի Հովհաննիսյանը, Արման Մխիթարի Սարգսյանը, Կարեն Սրապի Մարտիրոսյանը, նախաքննության ընթացքում ինչպես նաեւ առերեսումների ժամանակ հստակ պատմել են, որ տեսել են Հովհաննես Խաչատրյանի կողմից Զարզանդ Մանուկյանին հարվածելը, իսկ դատարանի դահլիճում հրաժարվեցին ցուցմունքներից, ասացին, որ 2,5 տարի առաջ ավելի լավ են հիշում կատարվածը, քան դեպքից 2 ժամ անց։ Առանց ամաչելու, աչքերիս մեջ նայելով՝ ստեցին։ Բոլորը պատասխան են տալու կատարվածի համար»,- ասել է Հեղինե Մանուկյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
47668 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին