Երևան
12 °C
Երևանի քաղաքապետարանի և փողոցային առևտուր իրականացնողների միջև պայքարը երկար տարիներ է՝ շարունակվում է։ Մայրաքաղաքը մաքուր պահելու, վաճառողներին օրինական դաշտ բերելու համար կառույցը փողոցային առևտրի դեմ կայացրել է բազմաթիվ որոշումներ, սակայն դրանցից ոչ մեկը չի կարողացել երևույթի դեմն առնել:
Մայրաքաղաքի պատասխանատու մարմինը ևս մեկ նախագիծ է ներկայացրել՝ այս անգամ առաջարկելով տեղական ինքնակառավարման մարմիններին լիազորություն վերապահել ոչ սահմանված տեղերում և օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելու կամ ծառայություն մատուցելու դեպքերում ոչ միայն տուգանքի տեսքով վարչական տույժ կիրառել, այլ նաև՝ լրացուցիչ վարչական տույժ՝ առևտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող առարկաների բռնագրավմամբ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և դրան կից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 11-ի նիստում: Օրենսդրական փաթեթը մշակել է Երևանի քաղաքապետարանը:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի կարծիքով՝ այս տարբերակը, որը բացի տուգանքից՝ հնարավորություն կտա նաև բռնագրավել ապօրինի վաճառվող ապրանքը, բավարարում է այն դժգոհություններին և բողոքներին, որոնք հայտնում են մայրաքաղաքի բնակիչները, հատկապես՝ կենտրոնական փողոցներում իրականացվող ապօրինի առևտրի դեպքում։
«Հայկական ժամանակի» հետ զրույցում Խաժակյանը նկատում է՝ միայն վարչական տույժի կիրառումը որևէ արդյունք չի տալիս խնդրի կարգավորման համար, որը բազմիցս ապացուցվել է։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն մարդիկ, որոնք փողոցներում վաճառում են ձկնամթերք կամ այլ մթերք, որի սպառումը կարող է քաղաքացիների առողջական խնդիրների պատճառ դառնալ, և փողոցում ապրանք վաճառողին չի մտահոգում այդ փաստը՝ քննարկվել է նաև ապրանքի բռնագրավման տարբերակը։ Բնակիչները շատ հաճախ են դիմում և ասում՝ տուգանեք, որ դադարեցվի, բայց մարդիկ պետք է հասկանան, որ տուգանքի մեթոդը կիրառվում է, սակայն անձը հաջորդ պահին կամ օրը նորից վերադառնում է իր գործին։ Իսկ բռնագանձման պարագայում շատ արագ կանխվելու է»,- վստահ է նա։
Առանձին դեպքերում դատական կարգով բռնագրավումը կարող է չաշխատել: Դա կվերաբերի այն դեպքերին, երբ դատարան դիմելու պահին առգրավված գույքն այլևս գոյություն չի ունենա, և հնարավոր չի լինի դիմել դատարան՝ դրա նկատմամբ հանրային սեփականություն սահմանելու համար: Այդ դեպքում, եթե քաղաքացին կկարծի, որ վարչական մարմինը, այս դեպքում՝ համայնքը, իրականացրել է լիազորությունները ոչ պատշաճ, և իր իրավունքները խախտվել են, կարող է դիմում ներկայացնել և գումարային հատուցում ստանալ։
«Կառավարում իրականացնողի համար ակնհայտ է՝ որն է ապօրինի առևտուր, որը՝ ոչ։ Չի լինելու այնպիսի մեթոդ, որ գնան և անմիջապես բռնազավթեն: Զգուշացնելու են, հորդորելու առևտուրը իրականացնել միայն սահմանված վայրերում, և եթե ցանկություն չլինի վերադառնալ օրինական դաշտ, ապա կդիմեն բռնագանձման գործընթացին։ Այդ պարագայում չի իրականացվի ապօրինի առևտուր, վաճառողը կմտածի գնալ սահմանված վայրեր ու այլ կերպ սպառել իր ապրանքը։ Սակայն ոչ թե մայթի վրա՝ բաց վիճակում՝ մեքենաների արտանետումների ներքո ձկնամթերք վաճառել, որի ընթացքում մի քանի ընտանիք հայտնվում է հիվանդանոցում: Սրա դեմ պետք է պայքարեն քաղաքը և պետությունը»,- նշում է նա։
Խաժակյանի խոսքով՝ այն փաստը, որ մարդիկ ընտանիք են պահում, չպետք է լինի այլ անձանց առողջության հաշվին։ Մայթերում սննդի վաճառքը լուրջ սանիտարական խնդիր է առաջացնում։ Բացի այդ խնդրից, ըստ ավագանու անդամի, նաև կա զբոսաշրջիկների վրդովմունքը, երբ տեսնում են քաղաքի կենտրոնական վայրերում ինչ-որ իրեր են վաճառվում, այն էլ՝ սնունդ:
«Օրինակ՝ Հյուսիսային պողոտայում վաճառում են փուչիկներ, խաղալիքներ, կամ դա իրականացվում է Հանրապետության հրապարակում և առաջացնում զբոսաշրջիկների վրդովմունքը։ Այդ մարդիկ ասում են՝ մեզ հնարավորություն տվեք աշխատելու: Դրա համար Երևանի ավագանին սահմանեց կարգ, թե շրջակա առևտուրը որտեղ և ինչպես կարելի է իրականացնել: Այսինքն՝ մենք ընդունում ենք, որ նմանատիպ առևտուր պետք է լինի, մարդիկ պետք է վաճառեն փուչիկներն ու խաղալիքները, բայց դա չպետք է լինի Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում»,- նկատում է նա։
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարի խոսքով՝ խնդիրը ոչ թե այդ մարդկանց գործունեությունը դադարեցնելն է, այլ կանոնակարգելը։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն էլ նկատում է՝ փողոցային առևտուրը կա՛մ չպետք է արվի մայրաքաղաքում, կա՛մ դա պետք է կարգավորված լինի։ Ըստ նրա՝ այստեղ պետք է տարբերակել նաև, օրինակ, եթե փողոցում ծաղիկ է վաճառվում, ապա դա գեղեցկացնում է մայրաքաղաքը:
«Փողոցային սննդի կամ այլ մթերքների դեպքում պետք է խիստ լինի ամեն ինչ։ Ամանորից առաջ ամբողջ Երևանով վաճառվում էր ձուկ, ընդ որում՝ սատկած, որովհետև ձկնաբուծարաններում անկում էր գրանցվել։ Դա չպետք է վաճառվեր, պետք է մարդկանց հանրային իրազեկում արվեր, բայց ոչինչ չարվեց։ Տարբեր վայրերում իրականացվող ոստիկանական հսկողություն կար, բայց նրանցից ոչ ոք չէր մոտենում և վերցնում այդ ապրանքը։ Այսինքն՝ ռեսուրսները ճիշտ չէր օգտագործվում, հիմա էլ այս դեպքում է. պետք է վստահ լինենք, որ առաջարկվող նախագիծը կկարողանա գործել»,- ասում է նա։
Ըստ զրուցակցի՝ օրենքների փոփոխություն պետք է արվի երկու դեպքում. երբ պարզ է դառնում, որ գործող օրենսդրությամբ առկա գործիքակազմը սպառվել է, և որ ամեն ինչ գործադրվել է, սակայն հաջողություն չի ունեցել, ու անհրաժեշտ է ինչ-որ բան թարմացնել։
Պիպոյանը նաև կարծում է, որ մինչև որոշում կայացնելը համապարփակ առանձին լուծումներ կարելի էր գտնել, այսինքն՝ ուսումնասիրություններ արվեին, հասկանային պատճառահետևանքային կապերը, որ կենտրոնացված թաղամասում է փողոցային առևտուրը շատ, և այնտեղ կառուցվեն փոքրիկ տաղավարներ. «Դրանով լուծվում էր և՛ այն քաղաքացիների հարցը, որոնք սովոր են փողոցից առևտուր անել և չգնալ սուպերմարկետ, և՛ այլ ենթակառուցվածքները կզարգանան»։
Փողոցային առևտրի դեմ պայքարի նոր միջոցին Պիպոյանը դեմ չէ, սակայն կարծում է, որ որևէ բան ընդունելուց առաջ պետք է նախ հասկանալ՝ դա օրենքի բացթողո՞ւմն է, թե՞ լիազոր մարմնի։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT