Ինչ է քննարկվել և որոշվել Բրյուսովի համալսարանի երեկվա գիտխորհրդի նիստում. բուհը հայտարարություն է տարածել

Երեկ հայտնել էինք, որ Բրյուսովի անվան պետական համալսարանի հիմնադրամի գիտական խորհրդի նիստ է տեղի ունեցել:

Համալսարանն այսօր հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, թե ինչ հարցեր են եղել օրակարգում և ինչ որոշումներ կայացվել:

Դրանցից մեկը վերաբերել է «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» hիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պրոֆեսորադասախոսական կազմի անդամների ընտրությանը, մյուսը՝ ասպիրանտների և հայցորդների ատեստավորմանը:

Բուհի տարածած հաղորդագրության համաձայն՝ նիստի օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը միաձայն գիտական խորհուրդը հաստատել է: Նշվում է նաև, որ նիստի ավարտին միաձայն ընդունվել է՝ ««Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի գիտական խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում համալսարանի ռեկտորի ընտրությանը հաջորդող ապօրինությունների կապակցությամբ» խորագրով հայտարարություն: Այն ներկայացնում ենք ստորև.

««Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի գիտական խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում համալսարանի ռեկտորի ընտրությանը հաջորդող ապօրինությունների կապակցությամբ: ՀՀ կառավարությունը մինչ օրս չի հաստատել Կարինե Հարությունյանի՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի՝ 2022 թ. դեկտեմբերի 9-ի հոգաբարձուների խորհրդի նիստում փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով ռեկտորի պաշտոնում ընտրվելու արդյունքները՝ չնայած նիստն անցել է սահմանված կարգի բոլոր կետերի խստագույնս պահպանմամբ՝ առանց որևէ խախտման:

Քվեարկության արդյունքներն արձանագրվել և ստորագրվել են հինգ անդամից բաղկացած հաշվիչ հանձնաժողովի կողմից, որը նախագահում էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ներկայիս նախարար Ժաննա Անդրեասյանը: Ավելին՝ քվեարկությունից հետո նա բարձրաձայն ընթերցել է արդյունքները, և հոգաբարձուների խորհուրդը միաձայն՝ բոլոր 20 անդամների կազմով, բաց քվեարկությամբ հաստատել է դրանք։ Նիստի տեսաձայնագրությունը համալսարանը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում:

Ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունը ոչ մի կերպ չի ցանկանում ընդունել Կարինե Հարությունյանի՝ ռեկտորի պաշտոնում ընտրվելու օրինական փաստը:

Ռեկտորի ընտրությանը հաջորդող առաջին աշխատանքային օրը հրաժարականներ ներկայացրին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը և ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Այս հրաժարականներին հաջորդեց համալսարանի հոգաբարձուների խորհրդի լուծարումը. 2022 թ. վերջին աշխատանքային օրը՝ դեկտեմբերի 30-ին, ԿԳՄՍ նախարարը գրությամբ հայտնեց համալսարանին հոգաբարձուների խորհրդի լիազորությունները դադարեցված լինելու մասին: Համբարձում Մաթևոսյանը՝ որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ, դեկտեմբերի 9-ին նախագահել է նիստը և կողմ քվեարկությամբ հաստատել ընտրության արդյունքները, սակայն առ այսօր չի ստորագրել հոգաբարձուների խորհրդի՝ դեկտեմբերի 9-ի նիստի արձանագրությունը և ընտրության արդյունքների մասին որոշումը: Ստեղծված իրավիճակում ԿԳՄՍ նախարարությունը, քայլեր չձեռնարկելով և փաստացիորեն պաշտպանելով Կառավարության որդեգրած դիրքորոշումը, նշում է, որ չստորագրված արձանագրությունը և որոշումը խոչընդոտ են ընտրության արդյունքները հաստատելու համար։

Համալսարանի գիտական խորհուրդը կոչ է անում պետական բոլոր կառույցներին դադարեցնել նման գործելաոճը, ինչը ստեղծում է արհեստական ճգնաժամ ու խոչընդոտում բուհի բնականոն գործունեությանը, և հայտնում իր անսասան աջակցությունը օրինականորեն ընտրված ռեկտոր Կարինե Հարությունյանին»:

Նշենք, որ երեկ լրացավ Երևանի Վ․ Բրյուսովի անվան համալսարանի վերընտրված ռեկտոր Կարինե Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը, նա արձակուրդ է մեկնել:

Բուհի ներկայիս փոխռեկտոր, ռեկտորի պարտականությունները կատարող Ցոլակ Ակոպյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել էր, որ Համբարձում Մաթևոսյանը շարունակում է չստորագրել Հարությունյանի վերընտրման արձանագրությունը, իսկ Դավիթ Գյուրջինյանը հայց է ներկայացրել դատարան, հոգաբարձուների խորհրդի հիմնադիր և լիազոր 10 անդամները ներկայացրել են հրաժարական, խորհուրդը լուծարվել է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
39998 դիտում

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի