Երևան
12 °C
Կենսաթոշակառուներին և նպաստառուներին անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը, ըստ էության, բարեհաջող զարգանում է:
Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2022 թվականի հունիսին կենսաթոշակառուների և նպաստառուների կողմից անկանխիկ առևտրի կամ գործարքների գրեթե զրոյական, այսինքն՝ չնչին շրջանառություն ունեինք: Արդեն հուլիսին 524 միլիոն դրամի շրջանառություն է արձանագրվել, օգոստոսին՝ 846 միլիոն դրամի, սեպտեմբերին՝ 1 միլիարդ 412 միլիոն դրամի շրջանառություն, հոկտեմբերին՝ 1 միլիարդ 838 միլիոն, նոյեմբերին՝ 2 միլիարդ 231 միլիոն և դեկտեմբերին՝ 2 միլիարդ 742 միլիոն դրամի շրջանառություն»,- մանրամասնեց վարչապետը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ ըստ այդմ՝ հուլիսից մինչև այսօր 800 միլիոն դրամ վերադարձրել են քաղաքացիներին. «Հուլիսին հետվերադարձը կազմել է 44 մլն դրամ, օգոստոսին՝ 74.4, սեպտեմբերին՝ 118.7, հոկտեմբերին՝ 151.3, նոյեմբերին՝ 185.6, դեկտեմբերին՝ 226 մլն դրամ»։
Ըստ նրա՝ դեկտեմբերին արդեն հետվճար է ստացել 67 հազար մարդ. «Հետվճարի միջին չափը 3401 դրամ է։ Ի՞նչ է սա նշանակում։ Երբ մենք սեպտեմբերին թոշակներն ավելացնում էինք, գնաճն ավելին էր, քան այդ ավելացումը: Հիմա 67 հազար քաղաքացու համար, ըստ էության, համարյա տարեկան գնաճին կրկնապատիկ գումար է վճարվել։ Այսինքն՝ թոշակն ավելացրել ենք 3000 դրամով, պլյուս՝ միջինը 3400 դրամ, այսինքն՝ 6400 դրամ: Սա մի մեխանիզմ է, որի արդյունավետությունը մենք այսօր տեսնում ենք»:
ՀՀ վարչապետը նշեց, որ Հայաստանի բոլոր համայնքներում՝ առնվազն մեկ վաճառակետում, POS տերմինալ կա, ուստի թոշակառուները բոլոր համայնքներում կենսաթոշակային քարտով անկանխիկ առևտուր և վճարումներ անելու հնարավորություն ունեն:
Նա հիշեցրեց, որ 2023թ-ի հունվարի 1-ից 1000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքներում կենսաթոշակներն ու նպաստները վճարվելու են միայն անկանխիկ եղանակով. «Որևէ պետական հիմնարկում պետք է բացառենք կանխիկ դրամի շրջանառությունը, որևէ պետական հիմնարկում թղթադրամ չպիտի երևա»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT