Երևան
12 °C
Այսօր Կառավարության նիստի ժամանակ ընդունվեց «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ ներկայացվող նախագծով իրագործվում է Կառավարության հնչեցրած այն քաղաքականությունը, ըստ որի՝ նաև արտադպրոցական կրթության ոլորտում կարիք ունենք էական փոփոխությունների և մասնավորապես ներդնելու ոլորտում մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման փոխկապակցված մեխանիզմ:
«Արտադպրոցական հաստատությունների ցանցը ձևավորվել է դեռևս խորհրդային ժամանակահատվածում, և մենք այս պահին հանրապետությունում ունենք երաժշտական, արվեստի, գեղարվեստի, մանկապատանեկան ստեղծագործության 240 դպրոց և կենտրոն, որոնցից 50-ը տեղակայված է Երևանում, 190-ը՝ մարզերում, այդ կենտրոններում և դպրոցներում սովորում է շուրջ 50 հազար երեխա: Բացի այդ՝ ունենք 174 սպորտային կազմակերպություն, որտեղ մարզվել է 42 հազար և ավելի երեխա: Երաժշտական, արվեստի, գեղարվեստի և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում դասավանդում է 5099 ուսուցիչ, սպորտային կենտրոններում իր աշխատանքն իրականացնում է 2100-ից ավելի մարզիչ և մանկավարժ»,- մանրամասնեց Անդրեասյանը:
Վերջինիս խոսքով՝ ոլորտում, ըստ էության, կարիք կա օրենսդրական զգալի փոփոխությունների, որոնք կկարգավորեն մասնագիտական զարգացման ծրագրերի ֆինանսավորման քաղաքականությունը:
«Այս փուլում հարմար ենք գտել անդրադառնալ մի քանի հրատապ հարցերի և մասնավորապես կրթության մասին օրենքի առաջարկվող փոփոխություններով նախատեսում ենք, որ մանկավարժներն ու մարզիչները կկարողանան անցնել կամավոր ատեստավորում և հաջող արդյունք ցուցաբերելու դեպքում ստանալ հավելավճար: Օրենքի նախագծով նաև նախատեսվել են ֆինանսավորման կարգի բովանդակային չափորոշիչների սահմանման լիազորող նորմեր, որոնք թույլ կտան կարգավորել իրավիճակը և ամբողջական մոտեցում ունենալ այս ծրագրի իրականացման համար:
Բայց այստեղ, իհարկե, խնդիրը մի փոքր բարդ է, որովհետև արտադպրոցական կազմակերպությունների գերակշիռ մասը համայնքային են, և այստեղ վարձատրությունը խիստ տարբերվում է համայնքից համայնք: Ուստի մենք նախատեսում ենք, որ պետական քաղաքականության միջոցով պետք է կարողանանք ավելի համահարթ մոտեցման տանել վարձատրության այս տարբերությունները: Հետևաբար պլանավորում ենք, որ հավելավճարները կլինեն ֆիքսված գումարների միջոցով, և կուզեի նշել, որ օրենքի փոփոխությանը զուգահեռ այժմ իրականացնում ենք ատեստավորման կարգի, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների մշակման աշխատանքները»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:
Վերջինս մանրամասնեց, որ առաջին փուլով դիմելու հնարավորություն կունենան արվեստի և մարզաձևերի կոնկրետ ուղղությունների ներկայացուցիչներ. «Արվեստի պարագայում առաջարկելու ենք, որ առաջին փուլով դիմեն դաշնամուրի ուսուցիչները, սոլֆեջոյի և երաժշտական գրականության առարկաների ուսուցիչները: Մարզաձևերից առաջին փուլում մասնակցելու հնարավորություն կտրվի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի մարզիչներին և սամբոյի, ձյուդոյի մարզիչներին»:
Ըստ նախարարի՝ արդեն մարտ ամսին մանկավարժները և մարզիչները հնարավորություն կունենան դիմելու, ապրիլին կիրականացվի ատեստավորումը, իսկ մայիսից սկսած՝ ատեստավորում անցած մասնագետները կստանան հավելավճարներ, որոնք կհաշվարկվեն ապրիլի ամսվա համար ևս:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպնության ճանաչման վերաբերյալ բանաձև
Ռուսաստանն ամբղջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը
Մոտենում է հերթական տեղումնաբեր ցիկլոնը. հունիսի 27-ին սպասվում են անձրևներ, ջերմաստիճանի անկում. Սուրենյան
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության հայտարարություն
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված
Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի
Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT